Սկահակ, տարբեր նյութերից (արծաթ, պղինձ, փայտ, կավ և այլն) պատրաստված փոքր սկահ՝ գավաթ, բաժակ, որը հիմնականում ունի բռնակ։ Փայտյա սկահակների վրա փորագրվում, իսկ արծաթյա և պղնձյա սկահակների վրա նաև դրվագվում են երկրաչափական, բուսական (խաղողի ողկույզ, նուռ և այլն) զարդանախշեր, թռչնապատկերներ։ Արծաթյա սկահակները պատրաստվում են նաեւ մանրարուրք եղանակով։

Ճենապակե պատկերազարդ սկահակ

Ժամանակակից սկահակների պատրաստման համար օգտագործվում են ոսկրաճենապակի, չջնարակված կավ, ճենապակի, ջերմադիմացկուն կերամիկա ևն։ Ներկայիս ստանդարտներով սկահակ են համարվում այն գավաթները, որոնք չափերով մոտ մեկ ու կես անգամ գերազանցում են թեյի միջին գավաթները[1]։

Փայտե սկահակներ պատրաստվել են հնագույն ժամանակներից, սակայն դրանց մեծամասնությունը չի պահպանվել[2]։

Կավագործական սկավառակի ստեղծումը նպաստել է կավե սկահակների պատրաստմանը[3]։

6-7-րդ դարերում Չինաստանում ճենապակու ստեղծումը նպաստել է սառը և տաք հեղուկների համար նախատեսված սկահակների արտադրության նոր տեխնոլոգիայի առաջացմանը[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Shearlock, Carolyn; Irons, Jan (2012 թ․ սեպտեմբերի 14). The Boat Galley Cookbook: 800 Everyday Recipes and Essential Tips for Cooking Aboard : 800 Everyday Recipes and Essential Tips for Cooking Aboard: 800 Everyday Recipes and Essential Tips for Cooking Aboard. McGraw Hill Professional. ISBN 9780071782364.
  2. 2,0 2,1 «Porcelain». Columbia Encyclopedia Sixth Edition. 2008. Վերցված է 2008 թ․ հունիսի 27-ին.
  3. «Ceramic Web Page Tutorials». Ceramicstudies.me.uk. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. G. J. Monson-Fitzjohn, B.Sc., F.R.Hist.S. Drinking Vessels of Bygone Days. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  Ընթերցե՛ք «սկահակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 436