Սկագերակ (Skagerrak), նեղուց Սկանդինավյան թերակղզու նորվեգիական ափեզրի և Յուտլանդիա թերակղզու միջև, որը միացնում է Հյուսիսային ծովը Բալթիկ ծովի հետ Կատեգատ նեղուցով։

Սկագերակի երկարությունն է 240 կմ, լայնությունը՝ 80-90 կմ։ Խորությունը հասնում է 700 մետրի Նորվեգիական խրամատի շրջանում։

Ջրի աղիությունը նեղուցում կազմում է 30 ‰։ Ֆլորան և ֆաունան ներկայացված են մոտ 2000 տեսակներով։

Սկագերակը եղել է ռազմավարական կարևորագույն դիրք Գերմանիայի համար երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է տեղի ունեցել խոշորագույն ծովային ճակատամարտերից մեկը՝ Յուտլանդական ճակատամարտը։ Այս նեղուցի վերահսկողության անհրաժեշտությունը հանդիսացավ Գերմանիայի համար Դանիայի և Նորվեգիայի վրա հարձակման պատճառներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել