Սլովակերենի այբուբեն (սլովակ.՝ Slovenská abeceda), լատիներենի այբուբենի հիմքի վրա ստեղծված գրային համակարգ, որն սպասարկում է սլովակերեն լեզուն։

Պատմություն խմբագրել

Վաղ ժամանակներում սլովակերենի համար օգտագործվում էր Գլագոլիցա կոչվող գրային համակարգը, որը սակայն 13-րդ դարում փոխարինվում է Լատիներենի այբուբենի հիման վրա ստեղծված նոր գրային համակարգով։ Իսկ 14-15-րդ դարերում այս գրային համակարգում սկսվում են կիրառվել դիակրիտիկ նշաններ[1], որոնք հնարավորություն են տալիս համեմատաբար ճշգրտորեն արտահայտել սլովակերենի հնչյունային համակարգը։ Ժամանակակից սլովակերենի այբուբենում կիրառվում են չորս դիակրիտիկ նշաններ (ˇ, ´, ¨, ^) և երեք դիգրաֆ (dz, dž, ch)։

Այբուբենի տեսքը խմբագրել

Տառ Ըստ ՄՀԱ Հայերեն համարժեքը
A a [a] ա
Á á [a:] երկար ա
Ä ä [æ] է
B b [b] բ
C c [ʦ] ց
Č č [ʧ] չ
D d [d] դ
Ď ď [ɟ] փափուկ դ
Dz dz [ʣ] ձ
Dž dž [ʤ] ջ
E e [ɛ] է
É é [ɛ:] երկար է
F f [f] ֆ
G g [g] գ
H h [ɦ] հ
Ch ch [x] խ
I i [ɪ] ի
Í í [i:] երկար ի
J j [j] յ
K k [k] կ
L l [l], [ḷ] լ
Ĺ ĺ [ḷ:] փափուկ լի
Ľ ľ [λ] փափուկ լ
M m [m] մ
N n [n] ն
Ň ň [ɲ] փափուկ ն
O o [o] օ
Ó ó [o:] երկար օ
Ô ô [u̯o] յո
P p [p] պ
Q q [k] կվ
R r [r], [ṛ] ր
Ŕ ŕ [ṛ:] ռ
S s [s] ս
Š š [ʃ] շ
T t [t] տ
Ť ť [c] փափուկ տ
U u [u] ու
Ú ú [u:] երկար ու
V v [v] վ
W w [v] վ
X x [ks] կս
Y y [ɪ] ի
Ý ý [i:] երկար ի
Z z [z] զ
Ž ž [ʒ] ժ
  1. B, F, M, P, R, V տառերից հետո I, Y, Í, Ý տառերը կարդացվում են միանման՝ բաղաձայնն առանց փափկացնելու։
  2. G, H, CH, K տառերից հետո չեն կարող գրվել I և Í տառերը (բացառությամբ փոխառյալ բառերի)։
  3. C, Č, Ď, DZ, DŽ, J, Ľ, Ň, S, Š, Ť, Z, Ž տառերից հետո չեն կարող գրվել Y և Ý տառերը։
  4. D, L, N, T տառերը E և I տառերից առաջ կարդացվում են որպես Ť, Ď, Ň, Ľ, և նրանց վրա դիակրիտիկ նշան չի դրվում։
  5. I հնչյունի և նրան հաջորդող ձայնավաորն արտասանվում են որպես երկբարբառ։
  6. Q, W, X տառերն օգտագործվում են միայն փոխառյալ բառերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nemcová E., Altmann G. The phoneme-grapheme relation in Slovak // Analyses of Script