Ալեն Ջորջ «Սլիմ» Աարոնս (հոկտեմբերի 29, 1916(1916-10-29)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 30, 2006(2006-05-30)[3][1][2][…], Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, հայտնի է բարձր հասարակության «գեղեցիկ կյանքի», կինոաստղերի և այլ հայտնի մարդկանց լուսանկարներով։

Սլիմ Աարոնս
անգլ.՝ George Allen Aarons
Ծնվել էհոկտեմբերի 29, 1916(1916-10-29)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 30, 2006(2006-05-30)[3][1][2][…] (89 տարեկան)
Մահվան վայրՎեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մանուշակագույն սիրտ

Կենսագրություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Chancellery Graffiti (Բեռլին, 1945)

Սլիմ Աարոնսը ծնվել է Նյու Յորքում 1916 թվականին։ 18 տարեկանում սկսել է ծառայությունն ԱՄՆ զինված ուժերում, լուսանկարել է Վեստ Փոյնթ ռազմական ակադեմիայի համար և հետո որպես ռազական լուսանկարիչ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (պարգևատրվել է «Ծիրանագույն սիրտ» մեդալով)։ Նրա սև-սպիտակ լուսանկարներն արտացոլում են պատերազմի և հետպատերազմյա ավերածությունների սարսափները։ Հետագայում, երբ նրան խնդրում են ստեղծել լուսանկարների շարք՝ նվիրված Կորեայում ամերիկյան դեսանտի իջեցմանը, Աարոնսը հայտարարել է, թե պատերազմի ժամանակ ինքը հասկացել է, որ միակ լողափը, որտեղ նա պատրաստ է իջնել, դա այնտեղ է, որտեղ արևայրուք են ընդունում գեղեցիկ աղջիկներ[4]։

  Արտաքին պատկերներ
  Հոլիվուդի արքաները (անգլ.՝ Kings of Hollywood, Բևեռլի Հիլզ, 1957)

Զորացրվելուց հետո Սլիմ Աարոնսը տեղափոխվել է Կալիֆորնիա և սկսել է լուսանկարել հայտնի մարդկանց։ Այստեղ 1957 թվականին նա արել է իր ամենահայտնի լուսանկարներից մեկը՝ «Հոլիվուդի արքաները» (անգլ.՝ Kings of Hollywood), որտեղ գեղեցիկ հագնված դերասաններ Քլարկ Գեյբլը, Վան Հեֆլին, Գերի Կուպեր և Ջեյմս Ստյուարտը հանգստանում են Romanoff’s ռեստորանում տեղի ունեցած խնջույքում։ Աարոնի աշխատանքները հրատարակվել են Life, Town & Country և Holiday ամսագրերում[4]։

  Արտաքին պատկերներ
  Լուսանկարներից մեկը, որն արվել է Ալֆրեդ Հիչքոքի պատվերով «Պատուհան դեպի բակ» ֆիլմին նախապատրաստվելիս (Նյու Յորք, 1954)

Հոլիվուդի հայտնի մարդկանցից մի քամիսը դարձել են նրա ընկերները։ Ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի՝ 1954 թվականի «Պատուհան դեպի բակ» ֆիլմի գլխավոր հերոսը լուսանկարիչ է, որն ապրում է մի բնակարանում, որի ինտերիերը կրկնում էր Աարոնսի բնանկարի ներքին հարդարանքը[5]։

  Արտաքին պատկերներ
  Բամբասանք լողավազանի մոտ (անգլ.՝ Poolside Gossip, Պալմ Սփրինգս, 1970)

Սլիմ Աարոնսը չի օգտվել ոճաբանների կամ գրիմարարների ծառայություններից։ Նրա ստեղծագործական սկզբունքն էր՝ «լուսանկարել գրավիչ մարդկանց, որ անում են գրավիչ գործողություններ գրավիչ վայրերում»[4][6]։ Այս մոտեցման բնորոշ օրինակն է 1970 թվականին ստեղծված «Բամբասանք լողավազանի մոտ» (անգլ.՝ Poolside Gossip) լուսանկերը[7], որում պատկերված են ջրավազանի մոտ նստած երկու բարձրաշխարհիկ կանայք ճարտարապետ Ռիչարդ Նոյտրայի հեղինակած տան մոտ[8]։ Հարցազրույցում Աարոնն ասել է.

Ես ճանաչում էի բոլորին։ Նրանք հրավիրում էին ինձ իրենց խնջույքներին, որովհետև գիտեին, որ ես իրենց չեմ վնասի։ Ես եղել եմ նրանցից մեկը։

— The Independent, 2002[9]

  Արտաքին պատկերներ
  Լաքի Լուչանոն (կենտրոնում) և Սլիմ Աարոնսը (աջից ծայրում) Սիցիլիայում (Իտալիա, 1948)


«Գլամուրային» կերպարների շարքում, որոնց լուսանկարել է Սլիմ Աարոնսը, խիստ տարբերվում է գանգստեր «Lucky» («Բախտավոր») մականունով Չարլզ Լուչանոն՝ իտալաամերիկյան կազմակերպված հանցագործության ղեկավարներից մեկը։ Աարոնսը հետևել է նրան ամենուր, այդ թվում նաև Իտալիայում, և ստեղծել է «կնքահոր» բազմաթիվ լուսանկարներ։

Սլիմ Աարոնսը մահացել է 2006 թվականին Մոնտրոզում (Նյու Յորք) և թաղված է Քեմբրիջ (Մասաչուսեթս)[4][10]։

1997 թվականին Մարկ Գետտին՝ Getty Images-ի հիմնադիրներից մեկը, գնել է լուսանկարչի ամբողջ արխիվը[11]։ Ռեժիսոր Ֆրից Միտչելն ստեղծել է Slim Aarons: The High Life (2017) փաստագրական ֆիլմը[12]

Գրականություն խմբագրել

  • Aarons, Slim (1974). A Wonderful Time: An Intimate Portrait of the Good Life. Harper and Row. ISBN 978-0060100162.
  • Aarons, Slim (2003). Once Upon A Time. Harry N. Abrams. ISBN 978-0810946033.
  • Aarons, Slim; Sweet, Christopher (2005). A Place in the Sun. Harry N. Abrams. ISBN 978-0810959354.
  • Aarons, Slim (2007). Poolside With Slim Aarons. Harry N. Abrams. ISBN 978-0810994072.
  • Aarons, Slim; Sweet, Christopher (2012). La Dolce Vita. Harry N. Abrams. ISBN 978-1419700606.
  • Aarons, Slim (2016). Women. Harry N. Abrams. ISBN 978-1419722424.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2006/06/01/arts/01aarons.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 Martin, Douglas (01.06.2006). «Slim Aarons, 89, Dies; Photographed Celebrities at Play». The New York Times. էջ A23.
  5. Koetzle, Hans-Michael (2011). Photographers A-Z. Քյոլն: Taschen. էջ 6. ISBN 978-3836511094.
  6. MacDonell, Nancy (2007). In the Know: The Classic Guide to Being Cultured and Cool. Penguin Books. ISBN 0143112600.
  7. Aarons, Slim (2007). Poolside With Slim Aarons. Harry N. Abrams. ISBN 978-0810994072.
  8. Friedman, Alice T. (2010). American Glamour and the Evolution of Modern Architecture. Yale University Press. ISBN 978-0300116540.
  9. Walker, Tonya (2008). «Rich, Attractive People In Attractive Places Doing Attractive Things». Virginia Commonwealth University. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Սլիմ Աարոնսը Find a Grave կայքում
  11. Peretz, Evgenia. «Inside the world of Slim Aarons». The Hive. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. Rathe, Adam (15.05.2017). «An Exclusive Look at the New Slim Aarons Documentary». Town & Country. ISSN 0040-9952.

Արտաքին հղումներ խմբագրել