Սլավոնական նոր հեթանոսություն

Սլավոնական նոր հեթանոսություն կամ ռոդնովերիե, կրոնական նոր հոսք, որի նպատակն է վերականգնել մինչքրիստոնեական սլավոնական ավանդույթները և հավատքը։ Ռոդնովերները սրբազան են համարում «հին սլավոնների գիտելիքները», պահպանում են մինչքրիստոնեական ժամանակների վերակենդանացված ավանդույթները և սովորույթները, ոմանք «մաքրման» արարողություն են անցնում, որի արդյունքում նոր սլավոնական անուն են ստանում։ Դա տարբերում է ռոդնովերներին սկզբնական սլավոնական արժեքները վերականգնողներից (Պյոտր Զոլին, Անդրեյ Տյունյաև), և էքստրեմիստներից, որորնք իրենց գրքերում քրիստոնեությունը օտար վտանգ են համարում (Վլադիմիր Իստարխով)։

Ռոդնովերների ծիսակատարություններ Կալուգայի մարզում

Սլավոնական նոր հեթանոսությունը հստակ կառուցվածք չունի և բաժանվում է տարբեր կազմակերպությունների և խմբավորումների, որոնց հայացքները զգալիորեն տարբերվում են։ Այդպես, որոշ ռոդնովերները հեռու են քաղաքականությունից, քրիստոնեության հանդեպ չեզոք են, իսկ մյուսները զբաղեցնում են հակասեմական ուլտրաաջ դիրքեր, հայտարարում են սլավոնների ընտրված լինելը, մասնակցում են ռուսական շքրեթներին։