Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ

Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ (սերբ.՝ Славица Ђукић-Дејановић, հուլիսի 4, 1951(1951-07-04), Rača, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի խորհրդարանի նախագահ, Սերբիայի նախագահի պաշտոնակատար։

Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ
Славица Ђукић-Дејановић
 
Կուսակցություն՝ Սերբիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հոգեբույժ և նախարար
Ծննդյան օր հուլիսի 4, 1951(1951-07-04) (72 տարեկան)
Ծննդավայր Rača, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Սերբիա

Կենսագրություն խմբագրել

1976 թվականին ավարտեց Բելգրադի բժշկական ֆակուլտետը` «նյարդահոգեբուժություն» մասնագիտությամբ, 1986 թվականին ստացավ դոկտորական աստիճան։

1990 թվականից` Սոցիալիստական կուսակցության հիմնադրման պահից ի վեր համարվում է դրա անդամ։

2000 թվականի հոկտեմբերից մինչև 2001 թվականի հունվար զբաղեցնում էր այսպես կոչված Սերբիայի անցումային կառավարության Ընտանիքի հարցերով նախարարի պաշտոնը, բազմիցս ընտրվել էր Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության և Սերբիայի Հանրապետության խորհրդարանների պատգամավոր։

2012 թվականի ապրիլի 5-ից, նախագահ Բորիս Տադիչի հրաժարականից հետո, դարձավ պետության ղեկավարի պաշտոնակատար[1][2]։

2012 թվականի հուլիսի 27-ից մինչև 2014 թվականի ապրիլի 27-ը Իվիցա Դաչիչի կառավարությունում զբաղեցնում էր Առողջապահության նախարարի պաշտոնը։

2014 թվականի ապրիլի 16-ից մինչև 2016 թվականի հունիսի 3-ը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Առողջապահության և ընտանիքի հարցերով հանձնաժողովի (խորհրդի) նախագահ, միաժամանակ, 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի օգոստոսը, Սերբիայի հոգեկան հիվանդությունների ամենամեծ կլինիկայի տնօրեն, 2016 թվականի օգոստոսի 11-ից` Սերբիայի կառավարությունում առանց պորտֆելի նախարար, որը պատասխանատու է ժողովրդագրության և բնակչության քաղաքականության համար։

Սերբիայի խորհրդարանի պատգամավոր է, Առողջության և ընտանիքի կոմիտեի (խորհրդի) նախագահ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է։ Ունի որդի, թոռ և թոռնուհի։ Ապրում է Կրագուևացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Президент Сербии официально ушёл в отставку». РБК. 4 апреля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  2. Председница Народне скупштине расписала председничке изборе (սերբ.)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ» հոդվածին։