Սիքստոս IV (լատին․՝ Sixtus PP. IV; աշխարհիկ կյանքում՝ Ֆրանչեսկո դելլա Ռովերե, իտալ.՝ Francesco della Rovere, հուլիսի 21, 1414[1], Չելե Լիգուրե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա - օգոստոսի 12, 1484[1], Հռոմ, Պապական մարզ), 1471 թվականի օգոստոսի 9-ից մինչև 1484 թվականի օգոստոսի 12-ը եղել է Հռոմի պապ։

Սիքստոս IV
լատին․՝ Sixtus PP. IV
 
Կրթություն Պավիայի համալսարան
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն իտալ.՝ Francesco della Rovere
Ծնունդ հուլիսի 21, 1414[1]
Չելե Լիգուրե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա
Մահ օգոստոսի 12, 1484[1] (70 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ
Թաղված է Vatican Grotto
Դինաստիա՝ House of della Rovere
Հայր Leonardo Beltramo di Savona della Rovere?
Մայր Lucchina Monleone?[2]
|

Կենսագրություն խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆրանչեսկո դելլա Ռովերեն ծնվել է 1414 թվականի հուլիսի 21-ին Սավոնայում (Ջենովայի) մոտ և եղել է աղքատացած ազնվականի ընտանիքից, Լեոնարդո դելլա Ռովերեի և Լուկինա Մոնլեոնեյի որդին[3]։ Ընդունվել է ֆրանցիսկյան միաբանություն, որը նրան ուղարկել է ուսումնասիրելու իրավագիտության Պադովայում և Բոլոնյայպում[4]։ 1464 թվականին ընտրվել է միաբանության գեներալ, իսկ երեք տարի հետո կարդինալ։ 1467 թվականին նշանակվել է տիտղոսային Սան-Պիետրո-ին-վինկիլո եկեղեցու կարդինալ պապ Պողոս II-ի կողմից։ Եղել է եկեղեցական իրավունքի վերաբերյալ մի քանի տրակտատների հեղինակ։ Պապական տիարա է ստացել կաշառքի միջոցով[5]։

Ընտրություններ խմբագրել

Պապ ընտրվելուց հետո դելլա Ռովերեն ընդունել է Սիքստոս անունը, որը չի օգտագործվել V դարից։ Իր առաջին գործողություններից էր թուրք-օսմանների դեմ նոր խաչակրաց արշավանքի հայտարարումը։ Սակայն Զմյուռնիայի գրավումից հետո նավատորմը ամբողջովին կազմալուծվել է[6]։ Սիքստոսը նաև ձեռնարկել է հունական եկեղեցուն միանալու անհաջող փորձեր։

Ընտանեվարություն խմբագրել

 
Պապ Սիքստոս IV-ը նշանակում է Բատոլոմեո Պլատինուին Վատիկանի գրադարանի պրեֆեկտ

Դառնալով Հռոմի պապ՝ նա միշտ վարվում էր ըստ սեփական ընտանիքի հետաքրքրությունների։ Նրա զարմիկ կարդինալ Պյետրո Ռիրիոն դարձել է Հռոմի ամենահարուստ մարդկանցից մեկը և փաստորեն վարել է պապ Սիքստոսի արտաքին քաղաքականությունը։ 1474 թվականին Պյետրոն մահացել է երիտասարդ տարիքում, նրա դերն անցել է Ջուլիանո դելլա Ռովերային։

Դելլա Ռովերեյի իդեալը եղել է պապականությունից (իտալիայի մյուս իշխանությունների օրինակով) աշխարհիկ միապետության ստեղծումը, որը կկառավարվեր կարդինալների կողմից, որոնք պապի հետ կունենային բարեկամական կապեր։

Քննադատություն խմբագրել

Չնայած անվիճելի է, որ Վերածննդի դարաշրջանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել Սիքստոս IV-ի պոնտիֆիկատը, որը մեծապես նպաստել էր պապական կուրիայի հաշտությանը, նա հիմնականում քննադատվել է եկեղեցական շատ գրողների և պատմիչների կողմից։

Փաստեր խմբագրել

  • Սիքստոս IV-ը առաջին պապն է, որը կրում է Sixtus անունը։ Սիքստոս I-ը, Սիքստոս II-ը և Սիքստոս III-ը պաշտոնապես կրում էին Xystus անուն։
  • Սիքստոս IV պապը Հուլիոս II-ի հորեղբայրն է։
  • Հենց պապ Սիքստոս IV-ն է որոշել անցկացնել Կոնկլավը Առաքելական պալատի Սիքստոսինյան Կապելլայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. «Miranda, Salvador. Cardinals of the Holy Roman Church». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Butler, Richard Urban. "Pope Sixtus IV." The Catholic Encyclopedia. Vol. 14. New York: Robert Appleton Company, 1912. 25 Jul. 2014
  5. Richard P. McBrien, Lives of the Popes, New York: HarpersSanFrancisco, 1997, p.264-5.
  6. "Sisto IV (1414-1484)", Palazzo-Medici Riccardi
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիքստոս IV» հոդվածին։