Սիփանիկ

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)

Սիփանիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Սիփանիկ
Սիփանիկ համայնքը ճանապարհից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարՄանուկյան Արայիկ
Մակերես5,23 կմ²
ԲԾՄ905 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն468[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Սիփանիկ (Հայաստան)##
Սիփանիկ (Հայաստան)
Ձկնաբուծական տնտեսություն Սիփանիկ գյուղում

Պատմություն խմբագրել

1992 թվականից Հովտաշատ գյուղի օժանդակ տնտեսությանը կից ավանը վերանվանվել է Սիփանիկ։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Հրազդան գետի ձախափնյա հովտում։ Ծովի մակարդակից ունի 828 մ բարձրություն։

Կլիման խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մխչյանի մշտական բնակչությունը կազմել է 4535, առկա բնակչությունը՝ 4208 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի 2001 2011
Բնակիչ 437[2] 468[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 240 տնտեսություն, դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 607 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Կան խոտհարքեր և արոտավայրեր՝ համապատասխանաբար կազմելով 5 հա և 28 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել