Սրտի խորհրդանիշ (♥), սրտի խորհրդանիշ, որը օգտագործվում է սեր արտահայտելու համար։

Սրտի խորհրդանիշ

Առաջացման վարկածը խմբագրել

  • Ըստ առաջին վարկածի խորհրդանշական սրտի նշանի ձևը, ոչ այլ է քան բաղեղի տերևը[1] Հելենիստական մշակույթում բաղեղը գինեգործության և Դիոնիսոս կրքի խորհրդանիշն էր։ Հունական ամֆորաների ձևավորման համար օգտագործում էին բաղեղի տերևը[2]։ Բաղեղը շատ իմաստներ է կրել, այդ թվում՝ անպարկեշտ։ Հունաստանի մ.թ.ա. 4-րդ դարի հասարակաց տները որպես խորհրդանիշ օգտագործել են բաղեղի տերևի պատկերը։
     
  • Ըստ երկրորդ վարկածի առաջացել է երկու, իրար ընդառաջ լողացող կարապների պատկերից։ Կարապները սիրո, հավատարմության, անձնուրացության խորհրդանիշ են, քանի որ ձևավորված զույգը մինչև կյանքի վերջ միասին են մնում[3], ինչը կենդանական աշխարհում հազվադեպ է պատահում[4]։

Օգտագործում խմբագրել

  • Պատկերը տեքստերում փոխարինում է «սիրել» բային։ Օրինակ՝ «Ես ♥ քեզ» = «Ես սիրում եմ քեզ»։
  • Օգտագործվում է հուշանվերների, խաղալիքների, բացիկների, շոկոլադների փաթեթավորման վրա, որպես սիրո խորհրդանիշ։ Սուրբ Վալենտինի օրն ընդունված է նվիրել սրտի խորհրդանիշով բացիկներ։ Սրտի տեսքով նվերներ ընդունված է նվիրել սիրելիների ծննդյան օրերին
  • Խորհրդանշական սրտի նշանը օգտագործվում է արյունատար համակարգի օրգանը նշելու համար։
  • Համակարգչային խաղերում սրտիկները կյանքի նշան են։
  • Սրտի նշանը ցույց է տալիս խաղաքարտի փոսիկին պատկանելը։

Համակարգչային կոդավորում խմբագրել

Սովորաբար սրտիկը նշվում է <3 ժպիտիկով։ Յունիկոդում մի քանի պայմանաշան կա սիրտը խորհրդանշելու համար։

Նշան Նկարագիր HTML կոդ Alt կոդs
U+2661 WHITE HEART SUIT &#x2661; or &#9825;
U+2665 BLACK HEART SUIT &#x2665; or &#9829; or &hearts; Alt + 3
U+2764 HEAVY BLACK HEART &#x2764;
U+2765 ROTATED HEAVY BLACK HEART BULLET &#x2765;
U+2763 HEAVY HEART EXCLAMATION MARK ORNAMENT &#x2763;

Պիկտոգրամայում սրտի նշման տարբերակներ։

Նշան Նկարագիր HTML կոդ
🎔 U+1F394 HEART WITH TIP ON THE LEFT &#x1f394;
💑 U+1F491 COUPLE WITH HEART &#x1f491;
💓 U+1F493 BEATING HEART &#x1f493;
💔 U+1F494 BROKEN HEART &#x1f494;
💕 U+1F495 TWO HEARTS &#x1f495;
💖 U+1F496 SPARKLING HEART &#x1f496;
💗 U+1F497 GROWING HEART &#x1f497;
💘 U+1F498 HEART WITH ARROW &#x1f498;
💙 U+1F499 BLUE HEART &#x1f499;
💚 U+1F49A GREEN HEART &#x1f49a;
💛 U+1F49B YELLOW HEART &#x1f49b;
💜 U+1F49C PURPLE HEART &#x1f49c;
💝 U+1F49D HEART WITH RIBBON &#x1f49d;
💞 U+1F49E REVOLVING HEARTS &#x1f49e;
💟 U+1F49F HEART DECORATION &#x1f49f;

Մաթեմատիկական նկարագիր խմբագրել

Գոյություն ունեն մի քանի կորերի մաթեմատիկական բանաձևեր, որոնց միջոցով ստացվում է սրտի պատկեր։ Դրանցից ամենահայտնին սրտարդն է, որը հանդիսանում է պասկալի խխունջի, էնցիկլոիդի և սինուսաձև պարույրի մասնակի դեպքը[5]։ Այլ կորերով, ինչպիսին են (x2+y2−1)3−x2y3=0, հնարավոր է ստանալ սրտի պատկերին ավելի մոտ կորեր[6]։

 
Սրտարդի կառուցման անիմացիա
 
 
 
 
 
 

Գրականություն խմբագրել

  • Хёйстад, У. М. История сердца в мировой культуре : От античности до современности / Уле Мартин Хёйстад. — М. : Текст, 2009. — 316 с. — ISBN 5-751-60806-2.
  • Martin Kemp, "The Heart" in Christ to Coke: How Image Becomes Icon, Oxford University Press, 2011, 81–113.
  • P. J. Vinken (2000), The Shape of the Heart: A Contribution to the Iconology of the Heart (illustrated ed.), Elsevier Health Sciences, ISBN 978-0-444-82987-0
  • Vinken, P (2001), «How the heart was held in medieval art», The Lancet, 358 (9299): 2155–2157, doi:10.1016/S0140-6736(01)07224-5, PMID 11784647

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Плющ-символ верности». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. Монахов С. Ю. «Поздние» серии гераклейских амфор (конца IV — первой трети III в. до н. э.). Античный мир и археология. Вып. 11. Саратов, 2002. С. 167—177
  3. «11 animals that mate for life». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  4. «10 животных, создающих пары на всю жизнь». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Eric W. Weisstein, «Cardioid» MathWorld-ից
  6. Eric W. Weisstein, «Heart Curve»