Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ


Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ (ֆր.՝ Mandat français en Syrie, արաբ․՝ الانتداب الفرنسي على سوريا ولبنان‎‎), Սան Ռեմոյի խորհրդաժողովի արդյունքում ստեղծված մանդատային տարածք Մերձավոր Արևելքում[1][2]։

Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
արաբ․՝ الانتداب الفرنسي على سوريا ولبنان‎‎
ֆր.՝ Mandat français sur la Syrie et le Liban
 Սիրիայի արաբական թագավորություն 1923 - 1946 Սիրիա 
Լիբանան 
Թուրքիա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դամասկոս
Լեզու Ֆրանսերեն
արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Մանդատային տարածք

Ազգերի լիգայի կողմից այն հաստատվել է 1923 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ֆրանսիական մանդատը ստեղծվել է ժամանակակից Սիրիայի և Լիբանանի, ինչպես նաև Թուրքիայի Հաթայի մարզի տարածքում։

Պատմություն խմբագրել

Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունից և տարրալուծումից հետո։ Մերձավոր Արևելքում ստեղծված մանդատները բաժանվեցին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև։

Ֆրանսիային բաժին հասավ Սիրիան և Լիբանանը, ինչպես նաև Ալեքսանդրետտայի սանջակը։ Մեծ Բրիտանիայի մանդատը ընդգրկում էր Իրաք, Անդրհորդանանն ու Պաղեստինը, որոնք նախկինում Օսմանյան կայսրության հարավային երկրամասերն էին։

Ֆրանսիական մանդատի կազմում Սիրիան մտավ կազմալուցված և մասնատված վիճակով։ Սիրիայի հիմնական տարածքում ձևավորվել էին վեց երկրամասեր։ Դրանցից խոշորագույններն էին Հալեպն ու Դամասկոսը։ Մյուս երկրամասերն էին Ալավինների թագավորությունը, Ջաբալ ալ-Դրուզը, Մեծ Լիբանանը, ինչպես նաև Ալեքսանդրետտայի սանջակը։

Հետագայում Մեծ Լիբանանի տարածքում ստեղծվեց Լիբանանի Արաբական Հանրապետությունը։ 1924 թվականի դեկտեմբերի 1-ին ալավինները լքեցին մանդատային դաշնությունը, իսկ Հալեպի և Դամասկոսի միավորման հետևանքով ստեղծվեց Սիրիայի Արաբական Հանրապետությունը։

1940-ական թվականներին մանդատի մեջ մտնող երկրները ազգային-ազատագրական պայքար սկսեցին Ֆրանսիայի կենտրոնական կառավարության դեմ։ Առաջին անկախացած երկիրը Լիբանանն էր, ով իր անկախությունը հռչակեց 1943 թվականի նոյեմբերի 22-ին։

Ֆրանսիական զորքերը վերջնականապես լքեցին տարածաշրջանը 1946 թվականին, երբ Սիրիան իր շուրջը համախմբեց մասնատված մանդատային տարածքները։ Որոշ ժամանակ հետո Ալեքսանդրետտայի սանջակը կցվեց Թուրքիային, որի կազմում էլ դարձավ Հաթայի մարզի մաս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ» հոդվածին։