Սիրիական ճգնաժամ (արաբ․՝ الحرب الأهلية السورية‎‎), ընթացիկ ռազմական հակամարտություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մեկ կողմում՝ Բաշշար ալ-Ասադի գլխավորած Սիրիայի իշխանությունների և դաշնակիցների (Ռուսաստան, Իրան, Հեզբոլլահ և այլն), և մյուս կողմում՝ Ասադի իշխանությանը դեմ հանդես եկող տարբեր արտաքին և ներքին ուժերի միջև, որոնցից որոշները նաև պատերազմում են միմյանց դեմ։ Ներկա փուլում պատերազմող գլխավոր կողմերն են Բաշշար ալ-Ասադին սատարող Սիրիայի զինված ուժերը, Սիրիայի դեմոկրատական ուժեր կոչվող մեծ մասամբ քրդական խմբավորումը, մի շարք ընդդիմադիր (մեծ մասամբ սուննիական) խմբավորումներ, ջիհադիստ խմբավորումները (Ալ-Նուսրա և Թահրիր ալ-Շամ) և այսպես կոչված Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը։ Տարբեր փուլերում Ասադի իշխանությանը դեմ հանդես եկող ընդդիմադիր զինված խմբավորումները վայելել են Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների[4] ռազմական ու ֆինանսական աջակցությունը։ Արտաքին ուժերից Թուրքիան օկուպացրել է հյուսիսային Սիրիայի մի մասը, իսկ ԱՄՆ-ն մինչև 2019 թվականն օկուպացրել էր Սիրիայում որոշ տարածքներ։ Պատերազմը սկսվել է 2011 թվականի Մարտի 15-ին և շարունակվում է մինչ օրս։

Սիրիական ճգնաժամ
Արաբական գարուն
Պատկերներ Սիրիական ճգնաժամից
Թվական 2011 թ. Մարտի 15 - Շարունակվում է
Վայր Սիրիա և հարակից շրջաններ
Արդյունք շարունակվում է (Փետրվարի 27-ից գործում է հրադադար)
Հակառակորդներ
Սիրիա Սիրիա
  • Սիրիայի բանակ
  • Սիրիայի ազգային պաշտպանություն
  • Լիբանան Հեզբոլլահ

Իրան Իրան

Ռուսաստան Ռուսաստան

Օժանդակություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան

Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա

Իրաք Իրաք

Վենեսուելա Վենեսուելա

Ընդդիմություն
  • Ազատ բանակ
  • Ալ-Նուսրա
  • Իսլամական ճակատ
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն Իրաքի և Լևանտի իսլամական պետություն Կոալիցիոն ուժեր (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Հորդանան, Թուրքիա, Կատար, Սաուդյան Արաբիա)[1][2][3]

Քաղաքացիական պատերազմը խմբագրել

Ընդդիմադիր ուժերի պառակտում խմբագրել

2013 թվականի սեպտեմբերին հակամարտություն է սկսվում ընդդիմության ուժերի միջև։ 2014 թվականի Հունվարի 3-ին Ազատ բանակը հարձակում է սկսում Իսլամական Պետության դեմ (Իսլամական Պետությունը զինված կազմակերպություն է)։ Հենց այս իրադարձությունից հետո պատերազմում ստեղծվում է նոր կողմ։ Պատերազմում արդեն մասնակցում էին 4 խմբավորումներ (ընդդիմություն, քրդեր, կառավարություն, Իսլամական Պետություն)։

 
Պատերազմի քարտեզը ու հակամարտող կողմերը (2014 թվական օգոստոս ամիս). կարմիրով նշվածը այն տարածքներն են, որոնք գտնվում են կառավարության հսկողության ներքո, կանաչը՝ ընդդիմություն, սեվը՝ Իսլամական Պետություն, դեղինը՝ քրդեր

Իսլամական Պետության նպատակն է՝ հաստատել իսլամական կարգեր Սիրիայում ու Իրաքում։[փա՞ստ]

Քրդական ազգային շարժումը Սիրիայում խմբագրել

2011 թ․ մարտ ամսից Սիրիայում սկսված հակակառավարական ցույցերին որոշ ժամանակ անց հաջորդեց քաղաքացիական պատերազմը։ Սիրիական պատերազմը վերաճեց ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ միջազգային հակամարտության։ Սիրիայում բախվեցին գերտերությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների (Թուրքիա, Կատար, Սաուդյան Արաբիա և այլն), ինչպես նաև Ռուսաստանի և նրա դաշնակիցների շահերն ու հետաքրքրությունները։ Սիրիական պատերազմի կարևոր կողմերից մեկը դարձան քրդերը, որոնք բնակվում են երկրի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Իրաքի սահմանակից շրջաններում[5]։

Սիրիական պատերազմի մեկնարկից հետո սիրիական կառավարական ուժերը 2012 թ․ հուլիսից հիմնականում դուրս եկան քրդական շրջաններից, և երկրամասի պաշտպանությունը մնաց տեղական ռազմական ուժերին։ Քրդերը ստիպված էին հակազդեցություն ցույց տալ 2011-2012 թթ․-ին Սիրիա ներթափանցած հակաասադական ուղղվածությամբ սուննիական ծայրահեղական ռազմական խմբավորումներին, որոնց ժամանակի ընթացքում հաջողվեց բռնազավթել Սիրիայի բազմաթիվ, այդ թվում՝ քրդական շրջաններ, բռնությունների և տեղահանությունների ենթարկել խաղաղ բնակչությանը։ Մյուս կողմից, քրդերը սկսեցին համագործակցել հակաասադական ուղղվածությամբ մի շարք ռազմաքաղաքական ուժերի, այդ թվում՝ «Սիրիական ազատ բանակի» հետ։

Ընդհատակում գործող քրդական քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ 2003 թ․ ստեղծված «Ժողովրդավարական միություն կուսակցությունը», որը Թուրքիայի «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական մասնաճյուղն էր, և երկար տարիներ գործում էր Իրաքում՝ հովանավորություն ստանալով Քրդական երկրամասային վարչակարգի կողմից, մուտք գործեց Սիրիա և համագործակցելով քրդական և ոչ քրդական այլ ուժերի հետ՝ ստանձնեց երկրամասի կառավարումը[6]։

Արդեն 2013 թ․ նոյեմբերին երկրի հյուսիսային շրջաններում հռաչկվեց քրդական ինքնավարությունը։ 2014 թվականին ընդունվեց ինքնավար մարզի ժամանակավոր սահմանադրությունը։ Առանձին տեսակետների համաձայն՝ «արաբական գարունը» խթանեց նաև «քրդական գարնանը»։ Արդյունքում, Սիրիայի քրդերը, չլինելով քաղաքականապես և սոցիալապես կազմակերպված, իսկ աշխարհագրորեն տարանջատված, նոր լիցքեր ստացան՝ քրդական պետականության ստեղծման համար[7]։

Մտահոգվելով քրդերի առաջխաղացման հեռանկարից Թուրքիան, «Եփրատի վահան» գործողության շրջանակներում (2015 թ. օգոստոսի 24-ից մինչև 2016 թ․ մարտի 28-ը), ներխուժեց Սիրիայի հյուսիսային շրջաններ՝ ձգտելով ամեն կերպ կասեցնել քրդական շրջանների միավորումը և քրդական պետականության կայացման գործընթացը[8]։

Սիրիայում քրդական զինուժը ռազմական, նյութական և այլևայլ աջակցություն ստանալով հիմնական դաշնակից ԱՄՆ-ից, Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող դաշինքի անդամ երկրներից, և վերջապես՝ Իրաքյան Քուրդիստանի երկրամասային վարչակարգից, ինչպես նաև համակարգործակցելով ներսիրիական առանձին ուժերի հետ, ի վերջո 2016 թ․ մարտի 17-ին պաշտոնապես հռչակեց Հյուսիսային Սիրիայի (Ռոջավայի) ժողովրդավարական դաշնությունը (ՀՍԺԴ), որը համարվում է դե ֆակտո անկախ, չճանաչված ինքնավար երկրամաս և ներառում է մի քանի դաշնային մարզեր՝ Աֆրինը, Ջազիրան, Քոբանին և Շահբան։ Սահմանադրության վերջին լրացումները կատարվեցին 2016 թ. դեկտեմբերին[9]։

Այսպիսով, սիրիական պատերազմը հնարավորություն տվեց քրդերին հաջողության հասնել պետականության ստեղծման հարցում։ Հետևողական և անզիջում կերպով պայքարելով արտաքին թշնամիների դեմ՝ քրդերին հաջողվեց երկրամասը քրդականացնել։

2014 թվականի նախագահական ընտրություններ խմբագրել

2014 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ նախագահական ընտրություններ։ Ըստ Սիրիայի ներքին նախարարության՝ ընտրություններին մասնակցեց 16 միլիոն մարդ։ Մի քանի տասնյակ հազար մարդ մասնակցեց ընտրություններին Սիրիայից դուրս։ Ընտրատարածքներ ստեղծվեցին Սիրիայից դուրս, որպեսզի ընտրություններին մասնակցեն նաև փախստականները։ Սիրիայի տարածքի այն հատվածը, որը այդ ժամանակ, գտնվում էր ընդդիմության ու Իսլամական Պետության հսկողության ներքո, տեղի չունեցավ ընտրություններ։ Բաշար ալ-Ասադը հաղթեց ընտրությունները՝ հավաքելով ձայների 88,7 տոկոսը։ Ընդդիմադիրները ընտրություններին խոչընդոտեցին, որի արդյունքում զոհվեց 12 մարդ։

Հակամարտող ուժերի նկարագիր խմբագրել

Սիրիայի կառավարություն և դաշնակից ուժեր խմբագրել

Իրան խմբագրել

Սիրիական պատերազմի սկզբից Իրանը տարբեր տեսակի օգնություն է ցուցաբերում Սիրիային, այդ թվում մարդասիրական, ֆինանսական և ռազմական։ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի հազարավոր զինծառայողներ կռվում են Սիրիայի զինված ուժերի կազմում։

Հեզբոլլահ խմբագրել

Լիբանանում մեծ ազդեցություն ունեցող[10] Հեզբոլլահ ռազմաքաղաքական կազմակերպության հազարավոր մարտիկներ Սիրիայի զինված ուժերի կազմում մասնակցում են Սիրիական պատերազմին[11]։

Ընդդիմադիր ռազմաքաղաքական խմբավորումներ խմբագրել

«Ազատ բանակ» խմբագրել

 
«Ազատ բանակի» զինյալները

Ազատ բանակը կազմավորվել է 2011 թվականի հուլիսի 29–ին, երբ Սիրիայի զինված ուժերից դասալքված Ռիյադ ալ—Ասադը ու մի քանի այլ զինվորականներ հանդես եկան տեսաելույթով, որի ընթացքում կոչ արեցին Սիրիայի զինված ուժերի զինծառայողներին միանալ իրենց և կռվել Սիրիայի օրինական իշխանությունների դեմ[12]։ Տարբեր տվյալների համաձայն՝ այս ռազմական կազմակերպությունը ունի շուրջ 80000 զինյալ, որոնց մեծ մասը Սիրիա են ժամանել այլ երկրներից, հիմնականում Թուրքիայի տարածքով[13]։ Խմբավորմանը բացահայտ և գաղտնի ֆինանսական, ռազմական ու այլ տեսակի աջակցություն է տրամադրում ԱՄՆ–ն[14][15], Թուրքիան[15][16], Եվրոպական երկրները[15],, Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցիոն ուժերը ռմբակոծել են ԻՊ-ի նավթահորերը Սիրիայում
  2. «Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները զինվորական ինքնաթիռ են խոցել։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  3. «Իսլամական պետությունը» միջազգային կոալիցիայի ինքնաթիռ է խոցել:(չաշխատող հղում)
  4. Эксперт: Европа в Сирии финансирует «Аль-Каиду»
  5. Aslan, Senem (2015 թ․ հոկտեմբերի 14). «David Romano and Mehmet Gürses, eds, Conflict, Democratization, and the Kurds in the Middle East: Turkey, Iran, Iraq, and Syria (New York: Palgrave Macmillan, 2014). Pp. 336. $110.00 cloth. ISBN: 9781137410009». International Journal of Middle East Studies. 47 (04): 850–852. doi:10.1017/s0020743815001221. ISSN 0020-7438.
  6. «Syria's Kurds: A Struggle Within a Struggle». Crisis Group (անգլերեն). 2013 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. editor., Ahmed, Mohammed M. A., author, editor. Gunter, Michael M., author,. The Kurdish spring : geopolitical changes and the Kurds. ISBN 9781568592725. OCLC 847246474. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Lemay, John C. (2013 թ․ դեկտեմբերի 10). «Operation Husky: Operational Art in Large Formation Combined Arms Maneuver». Fort Belvoir, VA. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Rojava. Pluto Press. էջեր 152–254. ISBN 9781786802545.
  10. Влияние Хезболлы в Ливане
  11. «Хезболла» - политическая организация ․․․
  12. «Free Syrian Army Founded by Seven Officers to Fight the Syrian Army». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. Freedom fighters? Cannibals? The truth about Syria’s rebels
  14. Сирийские боевики надеются победить Асада американским оружием, которое уже начали получать
  15. 15,0 15,1 15,2 Как ЦРУ поставляет оружие сирийским повстанцам
  16. Турция передала оппозиции Сирии первую партию зенитно-ракетных комплексов