Սիրարփի Տեր-Ներսիսյան

հայ հայագետ, արվեստագետ

Սիրարփի Միհրանի Տեր-Ներսեսյան (սեպտեմբերի 5, 1896(1896-09-05)[1][2], Կոստանդնուպոլիս և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] - հուլիսի 6, 1989(1989-07-06), Փարիզ, Ֆրանսիա), հայ բյուզանդագետ, միջնադարագետ, արվեստաբան, հայագետ։ ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։

Սիրարփի Տեր-Ներսիսյան
արմտ. հայ.՝ Սիրարփի Տէր Ներսէսեան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1896(1896-09-05)[1][2]
Կոստանդնուպոլիս կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3]
Մահացել էհուլիսի 6, 1989(1989-07-06) (92 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
Բնակության վայր(եր)ԱՄՆ, Բուլղարիա, Շվեյցարիա և Փարիզ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունարվեստագետ, հայագետ, բյուզանդագետ, միջնադարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Դումբարտոն Օքս, Ուելսլի քոլեջ և Farnsworth Art Museum?
Գործունեության ոլորտարվեստագիտություն, հայագիտություն, Բյուզանդագիտություն, Հայկական կերպարվեստ[3], Բյուզանդական արվեստ[3], Միջնադարի արվեստ[3], հոգևոր արվեստ[3] և միջնադարյան ուսումնասիրություններ[3]
ԱնդամակցությունԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[4], Բրիտանական ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՓարիզի արվեստների ֆակուլտետ (1936)[5], Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց, Էսայան վարժարան և Ժնևի համալսարան (1919)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][6], անգլերեն, հայերեն և արևմտահայերեն
Գիտական ղեկավարԳաբրիել Միլլե
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1896 թվականի սեպտեմբերի 5-ին Կոստանդնոպոլսում, Միհրան Տեր-Ներսեսյանի և Ագապի Օրմանյանի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել Է ծնողներից։ Նրա դաստիարակության և կրթության գործը ստանձնել են մորաքույրը՝ Եվգինե Օրմանյանը և մորեղբայրը՝ Կոստանդնուպոլսի պատրիարք, պատմաբան, բանասեր, աստվածաբան Մաղաքիա Օրմանյանը։ Ավարտել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանը, ապա՝ Անգլիայի հայ-սքուլը (բարձրագույն դպրոց)։ 1915 թվականին գնացել է Բուլղարիա, ապա Շվեյցարիա։ 1917—1919 թվականին սովորել է Ժնևի համալսարանի գրականության բաժնում։ 1919 թվականին տեղափոխվել է Փարիզ, Սորբոնում աշակերտել բյուզանդագետներ Շ․ Գիլին, Գ․ Միլեյին, ռոմանական և գոթական արվեստների պատմաբան Հ․ Ֆոսիյոնին։ 1922-ին Փարիզի բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում դարձել է Գ․ Միլեյի ասիստենտը։ 1930—1931 թվականին եղել է ԱՄՆ Մասսաչոաեթս նահանգի Ուելսլի քոլեջի արվեստի պատմության դասախոս, 1937—47 թվականին նույն քոլեջի արվեստի բաժնի և Ֆարնսվորթ թանգարանի տնօրեն։ 1946 թվականին Հարվարդի համալսարանի Տումբարտոն Օկս գիտահետազոտական հաստատությունում արժանացել է բյուզանդական արվեստի պրոֆեսորի կոչման, 1963 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։

Տեր-Ներսիսյանը Ֆրանսիայի արձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի, Ֆրանսիայի Հնագետների ազգագրական միության, Բրիտանական ակադեմիայի թղթական անդամ է։

Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում, այդ թվում՝ արևելագետների Մոսկվայի կոնգրեսում (1960) և Պատմաբանների սովետաֆրանսիական գիտաժողովում (Երևան, 1969

Աշխատություններ խմբագրել

Սիրարփի Տեր-Ներսիսյանը հեղինակ է շուրջ 140 մենագրությունների և հոդվածների ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով։

Լույս է ընծայել «Բարեղամի և Հովասափի վեպի նկարազարդումը» (1938, ֆրանսերեն) բյուզանդագիտական ուսումնասիրությունը, որի համար արժանացել է ֆրանսիական գրականության և պատմության ակադեմիայի մրցանակին, ապա «XII,XIII, XIV դարերի հայկական նկարազարդ ձեռագրերը Վենետիկի Մխիթարյան հայրերի գրադարանում» երկը (տեքստը՝ 1936, ալբոմ՝ 1937, ֆրանսերեն), որի համար արժանացել է Փարիզի հունական ուսումնասիրությունների միության մրցանակին, այնուհետև՝ «Հայաստանը Ա Բյուգանդական կայսրությունը» (1945, անգլերեն), որի համար էլ ստացել է Ժեներալ Բրեմոն մրցանակը։ Հրատարակել է նաև «Չեսթեր Բիթի գրադարան, հայկական ձեռագրերի ցուցակ՝ հայ արվեստի պատմության ներածականով» (1958), «Աղթամար, Ս․ Խաչ եկեղեցի» (1965), «Հայկական ձեռագրերը Ֆրիր արվեստի պատկերասրահում» (1963), «Հայկական ձեռագրերը Ուոլտերսի Արվեստի պատկերասրահում» (1973, բոլորը անգլերեն) աշխատությունները։

Նրա երկու կարևոր հոդվածները, գրված 1944—45 («VII դարի մի երկ, նվիրված պատկերների պաշտպանությանը») և 1946 թվականներին («VII դարի հայկական մանրանկարչությունը և Էջմիածնի ավետարանի մանրանկարները»), հակառակ մինչ այդ ընդունված տեսակետի, ապացուցում են, որ հայերը առաջին քրիստոնյա ժողովուրդներից են, որ ունեցել են որմնանկարչություն։ Տեր-Ներսիսյանը 1933 և 1964 թվականներին «էջմիածնի Ավետարանի» սկզբի (989 թ.) և վերջի (VII դար) մանրանկարների օրինակով բացահայտեց այն, որ հայերը VII-X դարերում ունեցել են ինքնատիպ բարձրարվեստ մանրանկարչություն։

Գիտնականի «Բյուզանդագիտական և հայկական ուսումնասիրություններ» երկհատոր ժողովածուի մեջ (1973) ամփոփված են նրա վաթսունից ավելի մեծարժեք հոդվածները անգլերեն և ֆրանսերեն։ Բազմամյա ուսումնասիրությունների արդյունք է Տեր-Ներսիսյանի «Հայկական արվեստ» (1977, ֆրանսերեն) կոթողային աշխատությունը։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում՝ Անգլիայի հնագետների միության ոսկե շքանշանին (1960), Ֆրանսիայի Արձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի Շլյումբեր-Ժեի անվան (1963), ՀԽՍՀ ԳԱ Անանիա Շիրակացու անվան (1981) մրցանակներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Հ. Ղազարյան «Սիրարփի Տեր-Ներսեսյան», պատմաբանասիրական հանդես №1, 1989, էջ 234-236
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 683