Սիրակուզա (իտալ.՝ Provincia di Siracusa), գավառ Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Սիրակուզան է, քաղաք, որը հիմնադրվել է 8-րդ դարում Կորինթոսից գաղթած հույների կողմից[1]։ Ունի 2109 քառ. կմ տարածք և 403,985 բնակչություն (2016 թվականի տվյալներով)։ Սիցիլիայի բնակչության 8%-ը ապրում են Սիրակուզայում։

Սիրակուզա

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնՍիրակուզա
Տարածք2109 կմ²
Հիմնադրված է1865 թ.
Սահմանակցում էMetropolitan City of Catania? և Ռագուզա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0931 և 095
Փոստային ինդեքսներ96100 և 96010–96019
Ավտոմոբիլային կոդSR
provincia.siracusa.it(իտալ.)

Աշխարհագրություն և ժառանգություն խմբագրել

 

Սիրակուզա գավառը գտնվում է Իտալիայի հարավարևմտյան և Սիցիլիայի հարավարևելյան մասում։ Հյուսիսից և հյուսիս-արևմուտքից սահմանակից է Կատանիա գավառին, իսկ արևմուտքից՝ Ռագուզա գավառին, արևելքից ու հարավից՝ Հոնիականին և Միջերկրական ծովերին։ Զբաղեցնում է 2109 քառ.կմ տարածություն։ 2002 թվականին Նոտոյի, Պալացոլո Ակրեյդեի պատմական կենտրոնները և վեց այլ քաղաքներ Նոտոյի հովտում ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում պատմական, ճարտարապետական, գեղարվեստական և հնագիտական հետաքրքրության համար։ 1693 թվականին երկրաշարժի պատճառով ավերվում է Սիցիլիան, և վերոհիշյալ քաղաքներում լայնամասշտաբ վերակառուցում է իրակացվում, ինչի արդյունքում այսօր այդ քաղաքները հարուստ են բարոկկո ճարտարապետության նմուշներով[2]։ Սիրակուզայի մայրաքաղաքը կարևոր ճանապարհ է և երկաթուղային հանգույց։ Օրտիջա կղզու վրա է գտնվում Նեապոլիս պարկը, և այն կապված է ցամաքին երեք կամուրջներով[3]։ Կղզու վրա է գտնվում Մանիաչե ամրոցը, որը կառուցվել է Շվաբյան դարաշրջանում, և Դորիական Աթենա տաճարը, որը վերանորոգվել է նորմաների կողմից[3]։

Հիբլեյան լեռները գերիշխող լեռնաշղթան են գավառում, որոնք ձգվում են դեպի ափամերձ հատված։ Այստեղ սպիտակ ավազոտ լողափեր են, ժայռեր, ծոցեր և կղզյակներ[3]։ Հարավային ափը բաղկացած է բազմաթիվ պահպանվող տարածքներից։ Գավառում է գտնվում Սիցիլիայի ամենամեծ լիճը` Լագո դի Լենտինին, որը Եվրոպայի ամենամեծ արհեստական լիճն է[4]։ Նրանում բնակվում են շուրջ 150 տարբեր տեսակներ[5]։

Քաղաքներ խմբագրել

Կա 21 կոմունա (կամ մունիցիպալիտետ) Սիրակուզա գավառում։ 2005 թվականի տվյալներով ամենաբնակեցվածները եղել են`

ISTAT Code Կոմունա Բնակչություն
(2005)
089001 Աուգուստա 33,768
089002 Ավոլա 31,650
089003 Բուքերի 2,244
089004 Բուշեմի 1,181
089005 Կանիկատինի Բանի 7,415
089006 Կարլենտինի 17,210
089007 Կասարո 865
089008 Ֆերլա 2,692
089009 Ֆլորիդիա 21,406
089010 Ֆրանկոֆոնտե 12,684
089011 Լենտինի 24,441
089012 Մելիլի 12,555
089013 Նոտո 23,346
089014 Պաչինո 21,508
089015 Պալացոլո Ակրեյդե 9,037
089016 Ռոզոլինի 20,927
089017 Սիրակուզա 123,332
089018 Սոլարինո 7,268
089019 Սորտինո 9,023
089020 Պորտոպալո դի Կապո Պասերո 3,617
089021 Պրիոլո Գարգալո 12,009
Ընդամենը 398,178

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ring, Trudy; Salkin, Robert M.; Boda, Sharon La (1995). International Dictionary of Historic Places: Southern Europe. Taylor & Francis. էջ 674. ISBN 978-1-884964-02-2.
  2. «Late Baroque Towns of the Val di Noto (South-Eastern Sicily)». UNESCO. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Syracuse». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Colt Hoare, Sir Richard (1819). A classical tour through Italy and Sicily. էջ 425.
  5. «Biviere di Lentini» (Italian). Siracusaturismo.net. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրակուզա (գավառ)» հոդվածին։