Սիս (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիս (այլ կիրառումներ)

Սիս, գյուղ Հայաստանի Արարատի մարզում` Մասիսի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Սիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՇրջանՄասիսի շրջան
Հիմնադրված է1831 թ.
Այլ անվանումներՍարվան, Սարվանլար, Սարվանլար Վերին
Մակերես6.2 կմ²
ԲԾՄ828 մ
Կլիմայի տեսակՉոր, բարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1475 մարդ (2019թ.)
Խտություն236.3 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական Եկեղեցի
ՏեղաբնականունՍսեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս0823
Սիս (Արարատի մարզ) (Հայաստան)##
Սիս (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Սիս գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում այն կոչվել է Սարվան, Սարվանլար, Սարվանլար Վերին անվանումները։ Սիս անվանափոխվել է 1989 թվականին։

Գյուղը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին` Միջինարաքսյան գոգավորությունում։ Գտնվում է ծովի մակարդակից 828 մետր բարձրության վրա։

Կլիման խմբագրել

Գյուղի կլիման չոր, բարեխառն ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր ամիսներ, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Համայնքը գտնվում է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Սիս գյուղի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 1982 մարդ[1]։ 2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սիսի բնակչությունը կազմում է 1502 մարդ, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 1465 մարդ[2]։

Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։

Սիսի ազգաբնակչության փոփոխությունը[3]՝

Տարի 1831 1873 1886 1897 1904 1914 1916 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2008 2009 2010 2011 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Բնակիչ 153 970 1024 953 1465 1910 801 426 404 580 816 1253 1552 2437 1331 1300 1705 1724 1752 1744 1982 1300 1518 1552 1507 1532 1502 1465 1475

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 535 տնտեսություն. դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 370 հեկտար, որոնք օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, մշակում ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են շուրջ 129 հեկտար, կան խոտհարքեր՝ 74 հեկտար։ Բնակչությունը զբաղվում է կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ձկնաբուծությամբ։

Գյուղն արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սիս - Համայնքի մասին - Համայնքներ - Արարատի մարզպետարան». ararat.mtad.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԹՎԵՐՈՎ, 2018
  3.  «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 180»։ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine Վերցված է 2017 Դեկտեմբերի 13

Արտաքին հղումներ խմբագրել