Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիս (այլ կիրառումներ)

Սիս, Ալ Խավերիս, Ալ Խուվայրիս, Ալ Հուվայրիթ, Ալ Հուվայրիս, Արարատ Փոքր, Հուայրաս, Հուվայրիս - լեռ (լեռնագագաթ) Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան ծայրակետում, Արաքսի աջ ափին, Մասիսի երկու գագաթներից մեկը։ Բարձրությունը 3925 մ։ Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Սիս։ Անվանվել է նաև Փոքր Արարատ, արաբական աղբյուրներում՝ Ալ Հուվայրիս (Խուվայրիս)։ Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին։ Վերջինից բաժանված է Անահտական լեռնանցքով[3]։

Տեսակլեռ
Երկիր Թուրքիա և  Իրան
Վարչատարածքային միավորԻգդիրի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից3925 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
1159 մետր[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 3. — էջ 705.
  2. https://www.peakbagger.com/peak.aspx?pid=18845
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 705 — 992 էջ։