Սիուրու (էստ․՝ Siuru), էստոնական գրական խմբակ մոդեռնիստական ուղղությամբ[1][2]։ Խմբակը գտնվում էր ֆուտուրիզմի ու իմպրեսիոնիզմի խիստ ազդեցության տակ՝ միաժամանակ մերժելով ոչ գրական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ազգայնամոլությունն ու հայրենասիրությունը։

Սիուրու խմբակի անդամները, հետևի շարքում` Պիիթ Արեն, Օտտո Կրուստեն, առջևում` Ֆրիեդեբերգ Տուգլաս, Արթուր Ադսոն, Մարիա Ունդեր, Ավգուստ Գայլիթ, Յոհաննես Սեմպեր, Հենրիկ Վիսնապուու

«Սիուրու» անվանումը գալիս է ուգրոֆիննական միֆոլոգիայից, որտեղ այդպես է անվանում Հազարան Բլբուլը։ Խմբակի խորհրդանիշը սպիտակ քրիզանթեմն էր։

Պատմություն խմբագրել

«Սիուրուն» հիմնադրվել է 1917 թ. գրող Ավգուստ Գայլիտի կողմից։ Խմբակի անդամներից էին այնպիսի երիտասարդ գրողներ, ինչպիսիք են Պեեթ Արենը, Օտտո Կրուստենը, Ֆրիեդեբերգ Տուգլասը, Արթուր Ադսոնը, Մարիա Ունդերը, Ավգուստ Գայլիթը, Յոհաննես Սեմպերը, Հենրիկ Վիսնապուուն և այլք։ Խմբակի անդամնրը կարևորում էին մարդկային հոգու ազատությունը։ Խմբի կարգախոսներից են եղել՝ Carpe diem! և «Ստեղծելու ուրախությունը թող լինի մեր միակ շարժիչ ուժը» (վերջինն առաջարկել է Ֆրիդեբերտ Տուգլասը)։ 1919 թվականին խմբակը լքել են Հենրիկ Վիսնապուուն ու Ավգուստ Գայլիտը։ Այդ նույն ժամանակ խմբակի անդամ են դարձել բանաստեղծներ Յոհաննես Բարբարուսն ու Աուգուստ Ալլեն։

 
Սիուրուի առաջին հրատարակության կազմը

Սիուրուի անդամները մոտ էին ֆուտուրիզմին և իմպրեսիոնիզմին։ Նրանց պոեզիան հաճախ համարվում էր սկանդալային իրենց էրոտիկ բնույթի պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jean Albert Bédé, William Benbow Edgerton, Columbia Dictionary of Modern European Literature, Columbia University Press, 1980, ISBN 0-231-03717-1, p237
  2. Rubulis, Aleksis. Baltic Literature. University of Notre Dame Press,1970.