Սինյիտիրո Տոմոնագա (ճապ.՝ 朝永 振-郎, մարտի 31, 1906(1906-03-31)[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 8, 1979(1979-07-08)[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան, Ճապոնիայի ԳԱ (1951 թ.) անդամ։

Սինյիտիրո Տոմոնագա
ճապ.՝ 朝永 振-郎
Ծնվել էմարտի 31, 1906(1906-03-31)[1][2][3][…]
Տոկիո, Ճապոնիա
Մահացել էհուլիսի 8, 1979(1979-07-08)[1][2][3][…] (73 տարեկան)
Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4]
բնական մահով
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր, ֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Տոկյոյի կրթության համալսարան, Լայպցիգի համալսարան, RIKEN?, Տոկիոյի համալսարան և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա[5], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ճապոնական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԿիոտոյի համալսարան[6] և Third Higher School?
Տիրապետում է լեզուներինճապոներեն և անգլերեն
Ինչով է հայտնիՔվանտային էլեկտրադինամիկա
Պարգևներ
ՀայրTomonaga Sanjūrō?
 Sin'ichirō Tomonaga Վիքիպահեստում

1929 թվականին ավարտել է Կիոտոյի համալսարանը։ 1932-1940 թվականներին աշխատել է ֆիզիկայի և քիմիայի հետազոտությունների ինստիտուտում։ 1937-1939 թվականներին կատարելագործել է գիտելիքները Լայպցիգի համալսարանում, Վերներ Հայզենբերգի մոտ։ 1941-1969 թվականներին՝ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր, 1963-1969 թվականներին՝ նույն համալսարանի օպտիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն և ճապոնիայի գիտական խորհրդի նախագահ։ Աշխատանքները վերաբերում են նեյտրոնների և մեզոնների տեսությանը, միջուկային ֆիզիկային, մագնիսականությանը, քվանտային էլեկտրադինամիկային։ 1940 թվականին ենթադրել է մեզոատոմների գոյությունը։ Տոմոնագաին է պատկանում ալիքային դաշտերի քվանտային տեսության ռելյատիվիստորեն ինվարիանտ ձևակերպումը, որը խթանել է վերանորմավորումների մեթոդի մշակումը։ 1955 թվականին մշակել է քվանտամեխանիկական կոլեկտիվ շարժումների տեսությունը։ 1965 թվականին Յուլիան Շվինգերի և Ռիչարդ Ֆեյնման հետ մասին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, 1964 թվականին՝ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ։ 1971 թվականից ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինյիտիրո Տոմոնագա» հոդվածին։