Սինյալ դը Բոտրաժ (ֆր.՝ Signal de Botrange), Բելգիայի ամենաբարձր կետը, որի բարձրությունը ծովի մակարդակից 694 մետր է։ Գտնվում է երկրի արևելյան հատվածում, High Fens արգելավայրում, Լիեժ նահանգում[2]։

Սինյալ դը Բոտրաժ
Տեսակլեռ
Երկիր Բելգիա
Վարչատարածքային միավորԼիեժ
Աշխարհագրական
տեղադրություն
High Fens?
ԼեռնաշղթաArdenne?
Մասն էԱրդեններ
Բարձրությունը ծովի մակարդակից694,24 մետր
Հարաբերական
բարձրություն
119 մետր[1]

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր խմբագրել

 

Գտնվելու վայրը խմբագրել

Սինյալ դը Բոտրաժը գտնվում է Բելգիայի արևելյան մասում, Լիեժ նահանգում, Գերմանիայի սահմանից 10 կիլոմետր արևելք։ Գագաթը մատչելի է, այնտեղով անցնում է N676 Ռյու դը Բոտրանժ ավտոմայրուղին[2]: Սինյալ դը Բոտրաժը ծովի մակարդակից բարձր է 694 մետր և այն ոչ միայն Բելգիայի ամենաբարձր կետն է, այլ նաև Բենիլյուքսի։ Սինյալ դը Բոտրաժը հանդիսանում է High Fens արգելոցի մի մասը[2][3]։

Կլիմա խմբագրել

Շրջանը, որում գտնվում է բարձունքը, ենթարկվում է ավելի ուժեղ քամիների ազդեցությանը, քան Բելգիայի մնացյալ տարածքը։ Սինյալ դը Բոտրանժի միջին և նվազագույն օդի ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է, քան Բելգիայի ցանկացած այլ վայրում, չնայած (-25.6 °C) նվազագույն ջերմաստիճանն ավելի բարձր է, քան երկրի բացարձակ ռեկորդը (-30.1 °C), որը դիտվել է Ռոֆշոր քաղաքում։ Ձմռանը ջերմաստիճանը չի գերազանցում 0 °C-ին։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում 30 °C-ից։

Սինյալ դը Բոտրանժի տեղումների քանակը տարեկան կազմում է 1450 մմ, ինչն ավելի բարձր է, քան Բելգիայի այլ շրջաններում ավելի բարձր է։ Ձմեռային ժամանակաշրջանը սովորաբար տևում է մոտ 130 օր։ Տեղումները կարող են լինել տարեկան 200 օր, իսկ ձյունը կարող է տևել մինչև 35 օր։ Ձյան ծածկույթի առավելագույն հաստությունը գրանցվել է 1953 թվականի փետրվարի 9-ին` 115 մմ։

Ձմռանը Սինյալ դը Բոտրանժը դառնում է ավանդական դահուկավազքի ժամանցատեղ[4].:

Պատմություն խմբագրել

 

1923 թվականին Սինյալ դը Բոտրանժի վերևում կառուցվել է Բալթիա աշտարակը, որի բարձրությունը 6 մետր է, իսկ 1934 թվականին կառուցվել է 24 մետր բարձրություն ունեցող հաղորդակցական աշտարակ, ինչը թույլ է տալիս Սինյալ դը Բոտրանժի բարձրությունը հասնի ծովի մակարդակից 718 մ բարձրության։

Մի քանի տասնամյակներ շարունակ Սինյալ դը Բոտրանժի վերևի հատվածում տեղակայված է եղել օդերևութաբանական կայանը։ 1999 թվականին այն փոխարինվել է Բելգիայի Թագավորական օդերևութաբանական համալսարանի ավտոմատ կայանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. peakbagger.com
  2. 2,0 2,1 «Signal de Botrange, Belgium» (անգլերեն). peakbagger.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Rachel Crolla, Carl McKeating Europe's High Points: Getting to the top in 50 countries. — Cicerone Press Limited, 2014. — 256 с. — ISBN 1849659605, 9781849659604
  4. «Ski Botrange» (անգլերեն). ski-botrange.be. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.