Սինթետիզմ (անգլ.՝ Synthetism ), տերմին, որն օգտագործել են պոստիմպրեսիոնիստ մի շարք նկարիչներ, ինչպես, օրինակ, Պոլ Գոգենը, Էմիլ Բեռնարն ու Լուիս Էյնքուիտինը` իրենց աշխատանքները իմպրեսիոնիզմից տարբերակելու համար։ Ավելի վաղ սինթետիզմը կապված է եղել կլուազոնիզմ, իսկ ավելի ուշ` սիմվոլիզմ տերմինների հետ[1]։

Պոլ Սերյուզեի Թալիսմանը, սինթետզիմի դպրոցի ամենաառանցքային աշխատանքներից մեկը

Ըստ նկարչության այս ուղղության` ստեղծագործողն իր արվեստում պետք է «սինթեզի» իր դիտարկումներն ու հույզերը։ Այս ոճով բնորշվող նկարների գույները խիտ են, այստեղ կարելի է տեսնել մաքուր, հստակ գույներով մեծ «կտորներ»[2]։

Բառը ծագում է ֆրանսերեն synthétiser` սինթեզել, միավորել, համադրել բայից։

Պոլ Գոգենը, Էմիլ Բեռնարը, Լուիս Էյնքուիտինը և ուրիշներ եղել են ոճի առաջամարտիկները ուշ 1880-ականներին և վաղ 1890-ականներին։

Այս ոճի հետևորդները նպատակ են ունեցել սինթեզել հետևյալ երեք հատկանիշները.

  • Բնական ձևերի արտաքին տեսքը
  • Առարկայի հանդեպ նկարչի զգացմունքները
  • Գծի, գույնի ու ձևի գեղագիտական պատկերման ճշգրտությունը

1890 թվականին Դենի Մորիսը սահմանել է սինթետիզմի նպատակները` նշելով.

Կարևոր է հիշել, որ նկարը մինչև ճակատամարտի ձի, մերկ կին, կամ մի փոքրիկ պատմություն լինելը հիմնականում մի հարթ տարածություն է` ըստ որոշակի կանոնների ներկերով ծածկված:

Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1877 թվականին՝ տարանջատելու գիտական ու նատուրալիստական իմպրեսիոնիզմը և 1889 թվականին, երբ Գոգենն ու Էմիլ Շուֆենեքերը Կաֆե Վոլպինիում կազմակերպել են Exposition de peintures du groupe impressioniste et synthétiste ցուցահանդեսը` Փարիզի 1889 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Շփոթեցնող վերնագիրը սխալմամբ կապվել էր իմպրեսիոնիզմի հետ։

Սինթետզիմը որպես ավանգարդային հոսանք այսօր մոռացված է և հիմնականում նույնացվում է սիմվոլիզմի հետ[2]։

Սինթետիստ նկարիչներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brettell, Richard R. (1999). Modern Art, 1851-1929: Capitalism and Representation. Oxford University Press. ISBN 019284220X.
  2. 2,0 2,1 Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 134–139.
  3. Charles Laval Retrieved April 6, 2011