Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը

ֆիլմ

Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը (անգլ.՝ The 7th Voyage of Sinbad), ամերիկյան արկածային ֆիլմ-հեքիաթ` առասպելական ծովագնաց Սինդբադի հերթական ճանապարհորդության մասին։ Ֆիլմը թողարկվել է 1958 թվականին, ռեժիսոր Նաթան Յուրանի կողմից` «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հիման վրա և ԱՄՆ ազգային կոնգրեսի կողմից ընդգրկվել է ազգային գրանցամատյանի ցուցակում` Կոնգրեսի գրադարանում պահպանվելու համար։

Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը
անգլ.՝ The 7th Voyage of Sinbad
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], ֆիլմ հրեշների մասին, մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և միջնադարի մասին ֆիլմ
Թեմանավարկելու արվեստ
Թվականդեկտեմբերի 5, 1958[3] և 1958
Լեզուանգլերեն
ՌեժիսորNathan H. Juran?[1][2] և Ռեյ Հարիհաուզեն
ՊրոդյուսերՌեյ Հարիհաուզեն և Չարլզ Շնիր
Սցենարի հեղինակՌեյ Հարիհաուզեն
ԴերակատարներՔերվին Մեթյուզ[2], Թորին Թետչեր, Քեթրին Քրոսբի, Ռիչարդ Այեր, Ալեք Մանգո, Դեննի Գրին և Վիրժիլիու Տեյշեյրա
ՕպերատորՈւիլկի Կուպեր
ԵրաժշտությունԲերնարդ Հերման
Պատմվածքի վայրՀնդկական օվկիանոս
Նկարահանման վայրՄադրիդ և Մալյորկա[4]
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն90 րոպե
 The 7th Voyage of Sinbad Վիքիպահեստում

Սյուժեն խմբագրել

Կինոնկարի սյուժեն չի համընկնում գրական աղբյուրի հետ և իրենից ներկայացնում է միանգամից Սինդբադի մի քանի ճանապարհորդությունների ազատ վերապատմությունը։

Հերթական նավարկության ժամանակ, ծովագնացն իր ընկերների հետ միասին, հայտնվում է թանձր մառախուղի մեջ և կորցնելով ուղղությունը, ափ է իջնում հեքիաթային կղզում, որտեղ ստիպված կռվի է բռնվում ցիկլոպի հետ, խորամանկում չար կախարդ Սոկուրային, տիրանում է ջինի կախարդական լամպին և ձեռք է բերում արքայադուստր Պարիսայի սերը։ Իր սիրեցյալի հետ միասին, նա շտապում է հայրենի Բաղդադ, ակնկալելով շուտափույթ հարսանիք։

Բաղդադում նրանց է հասնում կախարդ Սոկուրան և չար ուժերի ազդեցությամբ փոքրացնում է արքայադստեր հասակը` հասցնելով Մատնաչափիկի հասակին։ Նա պատրաստ է արքայադստերը կրկին վերակախարդել, պայմանով, եթե Սինդբադը իր կախարդանքի նյութերի համար ցիկլոպների կղզուց իր համար բերի երկգլխանի Ռուխ թռչունի ձվի կեղևը։

Սինդբադը կրկին կոչ է անում իր ընկերներին` նավարկելու, սակայն նման վտանգավոր ճանապարհորդության համար նավաստիները բավարար չեն և նա ստիպված ներգրավում է նաև Բաղդադի խալիֆի բանտարկյալներին։ Նավարկության ընթացքում վերջիններս ապստամբում են, սակայն ծովագնացն իր ընկերների հետ ճնշում է ապստամբությունը։

Կղզում նրանք բաժանվում են երկու խմբի։ Սինդբադի խումբը գերի է ընկնում ցիկլոպին և փակվում վանդակում։ Ազատության մեջ գտնվող Սոկուրան հրաժարվում է օգնել նավապետին։ Արքայադուստր Պարիսայի օգնությամբ, Սինդբադին հաջողվում է փախչել։ Իր ճարպկության և խորամանկության շնորհիվ, նա կարողանում է ցիկլոպին հասցնել անդունդի եզրը, որտեղից վերջինս ցած է ընկնում։

Ծովագնացը կարիք ուներ ուղեկցորդի, ով նախկինում հանդիսանում էր Սոկուրան։ Փոքրահասակ Պարիսան ներթափանցում է կախարդական լամպի մեջ և օգնություն խնդրում ջինից, փոխարենը խոստանալով ազատություն տալ նրան։ Իր մի քանի ընկերների կյանքի գնով, Սինդբադը կարողնում է հայթայթել Ռուխ թռչունի ձվի կեղևը։ Սոկուրան վերադարձնում է Պարիսայի հասակը, սակայն Սինդբադից պահանջում է նաև կախարդական լամպը։ Հերոսները կարողանում են փրկվել փախուստով։ Հաղթահարելով ևս մի ցիկլոպի, վտանգավոր վիշապի, ինչպես նաև անձամբ Սոկուրայի դեմ պայքարը, նրանք վերադառնում են նավ։ Նրանց այնտեղ դիմավորում է ազատագրված ջինը` նավի փոքրավորի կերպարանքով։ Որպես հարսանեկան նվեր, նա ապագա նորապսակների նավասենյակը լցրել էր ցիկլոպների գանձերով։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Քերվին Մեթյուզ Սինդբադ-ծովագնաց
Քեթրին Քրոսբի արքայադուստր Պարիսա
Ռիչարդ Այեր ջին
Տորին Թետչեր կախարդ Սոկուրա
Ալեք Մանգո Բաղդադի խալիֆ
Հարոլդ Կասկետ սուլթան, Պարիսայի հայրը
Դեննի Գրին Քարիմ

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Նաթան Յուրան ռեժիսոր
Քեննեթ Կոլբ սցենարիստ
Չառլզ Շնիր պրոդյուսեր
Ուիլքի Կուպեր օպերատոր
Բեռնարդ Հերման կոմպոզիտոր
Ռեյ Հարիհաուզեն հատուկ էֆեկտներ

Քննադատությունը խմբագրել

Ֆիլմի նկատմամբ քննադատների ճնշող մեծամասնության արձագանքները դրական էին։ Հատկապես, այն ժամանակների համար, հատկանշական էր հատուկ էֆեկտների մասնագետ Ռեյ Հարիհաուզենի աշխատանքը[5][6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0051337/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film411802.html
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. http://ultimahora.es/noticias/cultura/2013/05/31/100382/arxiu-del-imatge-estrena-palma-ciclo-gratuito-cine-aventuras-rodadas-mallorca.html
  5. «The 7th Voyage of Sinbad» (անգլերեն). Variety. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  6. «История фэнтези в кино» (ռուսերեն). журнал «Мир фантастики». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը» հոդվածին։