Սինգապուրի դրամահատարան

Սինգապուրի դրամահատարան, հիմնադրվել է 1968 թվականին, Մալազիայից Սինգապուրի անկախությունից հետո[1]։ Ներկայումս Սինգապուրի դրամահատարանը պայմանագիր ունի Սինգապուրի դրամավարկային իշխանության հետ արտադրելու իրենց դրամային մետաղադրամները[2]։ Կա մետաղադրամների 4 արտադրություն։

Սինգապուրի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Սինգապուր
Հիմնադրված1968
Գլխադասային գրասենյակՍինգապուր
Կայքsingaporemint.com

Սինգապուրի դրամահատարանը վաճառում է տարբեր մետաղադրամներ, Սինգապուրի թեմատիկ նվերներ, ինչպես նաև Սինգապուրի հուշանվերներ։ Մետաղադրամի հավաքորդների համար նրանք նաև վաճառում են օտարերկրյա մետաղադրամներ՝ այլ երկրներից առաքման դժվարություններից խուսափելու համար։ Սինգապուրի դրամահատարանը գործում է նաև Սինգապուրի մետաղադրամների և թղթադրամների թանգարանում՝ չափահասների համար 10 դոլար և ուսանողների, ծառայողների (Սինգապուրի Ազգային ծառայություն) և մեծահասակ քաղաքացիների համար 6 դոլար մուտքի վճարով[3]։ Մետաղադրամների պատկերասրահը փակ է[4]։ Դրամահատարանը 2009 թվականին հավաքեց 5 միլիոն դոլար, երբ կազմակերպեց մետաղադրամ-թղթադրամների փոխանակում, նախորդ տարիների գումարի կրկնապատիկը, հավանաբար տնտեսական անկման պատճառով[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Beginning Years:Singaporemint.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Room, Reading. «BCCS Merges with MAS on 1 October 30 September 2002». www.mas.gov.sg (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  3. Singapore Mint Hours & Fees Արխիվացված 2016-11-24 Wayback Machine.
  4. «Singapore Mint Coin Gallery». Visit Singapore. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  5. Cheong, Ng Lian (2009 թ․ փետրվարի 15). «Singapore Mint collects S$5m worth of coins in exchange exercise». Channel NewsAsia. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել