Սինապսային ճկունություն

Սինապսային ճկունությունը, սինապսի այն հատկությունն է որի համաձայն կապը ուժգնանում կամ ընկճվում է նեյրոտրանսմիտերի տարբեր օգտագործման հետևանքով[1]։ Ճկուն փոխակերպում տեղի է ունենում նաև սինապսի վրայի ռեցեպտորների քանակի փոփոխություն հետևանքով[2]։ Գոյություն ունեն տարբեր մեխանիզմներ, որոնց միջոցով ստացվում է սինապսային ճկունություն, որից մեկը նեյրոտրանսմիտերների դեպի սինապս արտազատման քանակի փոփոխությունն է, իսկ մյուսը ետսինապսի զգայունության արդյունավետության փոփոխությունը[3]։ Գրգռող և արգելակող սինապսներում կախված է կալցիումից[2]։ Այն բանի պատճառով որ հիշողությունները հիմնականում հանդես են գալիս գլխուղեղում սինապսների որոշակի փոխհամակցոմներով, սինապսային ճկունությունը համարվում է հիշողության և սովորելու նեյրոքիմիական մեխանիզմի կարևորագույն հիմքերից մեկը (տես Հեբյան թեորեմ

Պատմական հայտնագործություններ խմբագրել

1973 թվականին, Թերժե Լոմոն և Թիմ Բլիսը առաջինը նկարագրեցին այժմ լայնորեն հետազոտված երևույթ՝ երկարաժամկետ պոտենցիացիան (LTP) Journal of Physiology պարբերականի հոդվածում։ Նկարագրված փորձը կատարվել էր անզգայացրած նապաստակի հիպոկամպուսի սինապսների վրա։ Նրանք ցույց տվեցին, թէ ինչպես է նախասինապսային նեյրոնների վրա կիրառած տետանիկ (100 Հց) գրգիռը առաջացնում ետսինապսային արձագանքի երկարաժամկետ ուժգնացում։ Սույն տարում նմանատիպ արդյունքներ է ստացվել արթուն նապաստակի վրա կատարված փորձից հետո։ Այս հետազոտությունը կարևոր նշանակություն ուներ, քանի որ հիպոկամպուսը առաջադրվել էր որպես հիշողության մեջ մեծ դերակատար։ Սինապսների ճկունության ուսումնասիրման գործում մեծ ներդրում է ունեցել նաև Էրիկ Կանդելը։

Աղբյուրներ խմբագրել

  1. Hughes, John R. (1958). «Post-tetanic Potentiation». Physiological Reviews. 38 (1): 91–113. PMID 13505117.
  2. 2,0 2,1 Gerrow, Kimberly; Antoine (2010). «Synaptic stability and plasticity in a floating world». Current Opinion in Neurobiology. 20 (5): 631–639. doi:10.1016/j.conb.2010.06.010. PMID 20655734.
  3. Gaiarsa, J.L.; Caillard O., and Ben-Ari Y. (2002). «Long-term plasticity at GABAergic and glycinergic synapses: mechanisms and functional significance». Trends in Neurosciences. 25 (11): 564–570. doi:10.1016/S0166-2236(02)02269-5. PMID 12392931.