Սինալոա կարտել (իսպ.՝ Sinaloa Cartel), առավել խոշոր նարկոկարտելը Մեքսիկայում և աշխարհում, ինչպես նաև Մեքսիկայի նարկոպատերազմի հիմնական հրահրող ուժը։ Կարտելը ստեղծվել է 1989 թվականին Մեքսիկայի Սինալոա նահանգում[1][2]։

Սինալոա կարտել
Տեսակմեքսիկական կարտել
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրված1989, Սինալոա, Մեքսիկա
Իրավ. կարգավիճակնարկոկարտել
ՏեղագրությունՄեքսիկա Մեքսիկա
(Տամաուլիպաս, Սինալոա, Դուրանգո, Պուեբլա և այլն) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(Արիզոնա, Կալիֆոռնիա, Նյու Յորք, Ֆլորիդա, Կոլորադո) Լատինական Ամերիկա
(Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Պանամա, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի, Նիկարագուա, Արգենտինա)
Եվրամիություն Եվրամիություն
Ավստրալիա Ավստրալիա
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Գլխավոր քարտուղարIsmael Zambada García?
Անվանված էՍինալոա
ՀիմնադիրԽոակին Գուսման Լոերա, Հեկտոր Լուիս Պալմա Սալազար, Ismael Zambada García?, Juan José Esparragoza Moreno? և Joaquín Guzmán Loera?

Տարածում է գտնել նաև Մեքսիկայի մյուս նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծ մասում (Գվատեմալա, Նիկարագուա, Բրազիլիա և այլն), Եվրամիությունում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում և Ասիայում (մասնավորապես Ֆիլիպիններում)[3] :

Սինալոա կարտելը հայտնի է նաև որպես խաղաղօվկիանոսյան կարտել։ 1990-2008 թվականներին այս կարտելը ապօրինի ճանապարհով Մեքսիկայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ներկրել մոտ 200 տոննա կոկաին և մեծ քանակութամբ հերոին։

ԱՄՆ գլխավոր դատախազի խոսքերով՝ Սինալոան պատասխանատվություն է կրում 1990-2008 թվականներին ընկած ժամանակահատվածում ավելի քան 200 տոննա կոկաին ԱՄՆ ներկրելու համար[4]։

2011 թվականի հոկտեմբերի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում իրավապահ մարմինները ձերբակալել է 70 մարդ, ում կասկածել են թմրամիջոցների մաքսանենգության մեջ։ Հետագայում վարկածները հաստատվել են, և պարզվել է, որ այդ մարդիկ կապ են ունեցել թմրակարտելի հետ։

Խմբավորման պարագլուխներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սինալոա» թմրակարտելի գործունեությունը Մեքսիկայում
  2. «Lenta.ru»-ի զեկույցը Մեքսիակյի թմրապատերազմի և Սինալոա կարտելի մասին
  3. «Free Article for Non-Members». Stratfor. 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  4. Մեքսիկայի 7 մահաբեր նարկոկարտելները – Սինալոա կարտել (հայ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինալոա կարտել» հոդվածին։