Սիմֆոնիա № 9 Դո մաժոր, համարվում է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ամենահայտնի և ամենակատարվող ստեղծագործությունը։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Շուբերտի նամակը սիմֆոնիայի վերաբերյալ

Իր վերջին սիմֆոնիան Շուբերտը գրել է 1825 թվականին, կոմպոզիտորը այն թվագրել է 1828 թվականի մարտին[1][2]. Իր կառուցվածքով այն առավել ավանդական է քան «Անավարտը», սակայն տևողությամբ գերազանցում է անգամ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիային, և հիմք է հանդիսանում Անտոն Բրուքների կողմից շարունակություն ստացած էպիկական սիմֆոնիայի համար[3]։

Հեղինակի կենդանության օրոք այն չի հրատարակվել և հանրային կատարում չի ունեցել։ Միայն Շուբերտի մահվանից տաս տարի անց, 1838 թվականին, Ռոբերտ Շումանը պարտիտուրան գտավ կոմպոզիտորի եղբոր թղթերի մեջ[2]։ Առաջին անգամ այն հնչեց Գևանդհաուզերի նվագախմբի կատարմամբ, Ֆելիքս Մենդելսոնի ղեկավարությամբ 1839 թվականի մարտի 21-ին Լայպցիգում[2]։

Ստեղծագործության կառուցվածքը խմբագրել

Սիմֆոնիան գրված է չորս մասից, դասական սիմֆոնիայի կառուցվածքին համապատասխան․

  1. Andante — Allegro ma non troppo
  2. Andante con moto
  3. Scherzo. Allegro vivace — Trio
  4. Allegro vivace

Թատրոնում խմբագրել

Սիմֆոնիայի վերջաբանի հիման վրա խորեոգրաֆ Ուիլյամ Ֆորսայթը բեմադրել է «Հրճվանք ճշմարտության գլխավերևում» նեոդասական մինի բալետը՝ երկու պորողի և երեք պարուհու համար։ Պրիմիերան կայացել է 1996 թվականի հունվարի 20-ին Ֆրանկֆուրտի բալետի արտիստների կատարմամաբ։ 2004 թվականին այն մտավ Մարինյան թատրոնի խաղացանկ Նոա Հելբերի բեմադրմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Хохлов Ю. Н. Шуберт Ф. П. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
  2. 2,0 2,1 2,2 Кенигсберг А. К., Михеева Л. В. 111 симфоний. — СПб: «Культ-информ-пресс», 2000. — С. 157—158. — ISBN 5-8392-0174-X
  3. Кононов В. Антон Брукнер и Вена на рубеже XIX—XX веков // Музыкальная академия. — 2006. — № 4. — С. 174—175.