Սիմոն (Սոլիկո) Բագրատի Վիրսալաձե (վրաց.՝ სოლომონ (სოლიკო) ვირსალაძე, հունվարի 13, 1908(1908-01-13), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 7, 1989(1989-02-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բեմանկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1975

Սիմոն Վիրսալաձե
Ծնվել էհունվարի 13, 1908(1908-01-13)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 7, 1989(1989-02-07) (81 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ, բեմանկարիչ, հագուստ ձևագծող և վիզուալ արտիստ
Թեմաներկոստյումների դիզայն[2] և բեմանկարչություն[2]
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Simon Virsaladze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի Վխուտեինում (1927—1928) և Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1928-19311932—1936 թթ.-ին եղել է Թբիլիսիի Զ․ Փալիաշվիլու անվան (ձևավորել է Փալիաշվիլու «Դաիսի» օպերան, 1936 թ., Մաճավարիանիի «Օթելլո» բալետը, 1957 թ.), 1940—1941 թվականներին և 1945—1962 թթ.-ին՝ Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան (Պ․ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետի (1952 թ., Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն) ձևավորման էսքիզ, գուաշ (Ա․ Ա․ Բախրուշինի անվան կենտրոնական թատերական թանգարան, Մոսկվա) «Տարասի ընտանիքը», 1950 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ., Մոցարտի «Դոն Ժուան», 1956 թ., Վագների «Լոենգրին», 1962 թ., օպերաները, Գլազունովի «Ռայմոնդա», 1948 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թ., Պրոկոֆևի «Քարե ծաղիկ», 1957 թ., բալետները և այլն) օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը։

Վիրսալաձեն ԽՍՀՄ Մեծ թատրոնում ձևավորել է Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (1966 թ.), Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1968 թ., լենինյան մրցանակ, 1970 թ.), Էշպայի «Անգարա» (1976 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1977 թ.) բալետները և այլն։

Վիրսալաձեի բեմանկարչական աշխատանքներում կարևոր դեր է խաղում երաժշտության հուզականությանը և ներկայացման գաղափարական իմաստին համապատասխանող գույնը։

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Вирсаладзе Симон Багратович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Վիրսալաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 472