Սիմոն Մոգ (հուն․՝ Σίμων ό μάγος, 1-ին դար, Սամարիա, Պաղեստին - 65, Հռոմ, Հռոմեական կայսրություն), ըստ Նոր Կտակարանի «Գործք առաքելոցի» (Ը, 9-24) սամարացի մոգ, ցանկացել է Պետրոս և Հովհաննես առաքյալներից փողով գնել մկրտվածների վրա սուրբ հոգին իջեցնելու և հրաշքներ գործելու կարողությունը՝ ձեռքերը նրանց վրա դնելու միջոցով, ինչպես նրանք անում էին։ Սակայն Պետրոսը նրան պատասխանեց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ. թէ դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ» (Ը, 20-21)։

Սիմոն Մոգ
հուն․՝ Σίμων ὁ μάγος
Դիմանկար
Ծնվել է1-ին դար
ԾննդավայրՍամարիա, Պաղեստին
Մահացել է65
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀրեաստան
ԿրոնԳնոստիցիզմ
Մասնագիտությունհոգևոր ուսուցիչ և Մոգ
 Simon Magus Վիքիպահեստում

Ըստ «Գործք առաքելոց»-ի՝ Սիմոնը մեր թվականության առաջին դարում ապրած սամարացի մոգ էր կամ կրոնավոր, ով քրիստոնեություն էր ընդունել, հետագայում բախում էր ունեցել Պետրոս առաքյալի հետ։ Կարծիքներ կան, որ նա ապրել է երկրորդ հարյուրամյակում, սակայն դրանք վստահություն չեն ներշնչում[1][2]։

Միջնադարում Սիմոնի անունով սիմոնականներ էին կոչվում նրանք, որոնք զբաղվում էին սրբությունների (հոգևոր բարիքների և եկեղեցական պաշտոնների) առուծախով։

Քրիստոնյա եկեղեցին նաև համարում է Սիմոն Մոգին գնոստիկական ուսմունքի հիմնադիր[3][4][5][6]։ Այդ կարծիքն ընդունում են նաև ժամանակակից որոշ ուսումնասիրողներ [7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Knight, Kevin (2012). «Simon Magus». newadvent.org. Catholic Encyclopedia. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին. «it is difficult or rather impossible to extract from them any historical fact the details of which are established with certainty»
  2. «Simon Magus | Samarian magician». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  3. «CHURCH FATHERS: Against Heresies, I.23 (St. Irenaeus)». www.newadvent.org.
  4. Caesarea), Eusebius (of Caesarea, Bishop of (1894 թ․ մայիսի 5). «The Ecclesiastical History of Eusebius Pamphilus, Bishop of Caesarea, in Palestine». George Bell & Sons – via Google Books.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Hippolytus: Refutation of All Heresies can be found in Rev. Alexander Roberts and James Donaldson, eds., The Ante-Nicene Fathers (1919; reprint ed., Grand Rapids, MI: Eerdmans, 1971), 5:74–81, for the part we need about Simon.
  6. Ferreiro, Alberto (2018 թ․ մայիսի 5). «Simon Magus in Patristic, Medieval And Early Modern Traditions». BRILL – via Google Books.
  7. Rudolph, 1977, էջեր 312 ff
  8. Haar, 2003, էջ 306