Սիմոն Կրկյաշարյան

հայ թարգմանիչ, պատմաբան

Սիմոն Միսակի Կրկյաշարյան (դեկտեմբերի 7, 1923(1923-12-07)[1][2], Աթենք, Հունաստան[1][2] - մայիսի 1, 2011(2011-05-01)[3][4]), հայ պատմաբան, թարգմանիչ, աղբյուրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1982), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ (1987), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1977)։

Սիմոն Կրկյաշարյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1923(1923-12-07)[1][2]
Աթենք, Հունաստան[1][2]
Մահացել էմայիսի 1, 2011(2011-05-01)[3] (87 տարեկան)
Բնակության վայր(եր)Հայաստան
Քաղաքացիություն Հունաստանի թագավորություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, աղբյուրագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Տիբերինա ակադեմիա[2]
Ալմա մատերԱթենքի համալսարան (1946)[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան (1954)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Կոչումթղթակից անդամ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու[1] (1964)
Տիրապետում է լեզուներինհայերեն և հունարեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ամուսին(ներ)Արշալույս Մարգարյան

Կենսագրություն խմբագրել

Սիմոն Կրկյաշարյանը ծնվել է Աթենքում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հունաստանի դիմադրական շարժմանը։ 1944-1946 թվականներին սովորել է Աթենքի ազգային համալսարանում։ 1946 թվականին Աթենքում լույս է տեսել Կրկյաշարյանի հունարեն գրած «Ցայգալույս» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1954 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ Որպես Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ սովորել է Լենինգրադի համալսարանում։ 1948-1950 թվականներին եղել է Երևանի թիվ 48 դպրոցի ուսուցիչ, 1955-1958 թվականներին՝ Հայպետհրատի թարգմանիչ, 1962-1968 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կրտսեր, 1968-1986 թվականներին՝ ավագ, 1986-1990 թվականներին՝ առաջատար, 1990-1992 թվականներին՝ գլխավոր գիտաշխատող։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը, աղբյուրագիտությանը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից։ 1966-1975 թվականներին և 1996 թվականին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1976-1992 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1977 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության, 1987 թվականից՝ Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ[5][6]։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։

Ստեղծագործություններ խմբագրել

Հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը, աղբյուրագիտությանը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից։ Միաժամանակ զբաղվել է հին ու նոր հեղինակների մեծարժեք ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ։ Նրա թարգմանությամբ Երևանի թատրոններում բեմադրվել են Եվրիպիդեսի «Իփիգենիա Ավլիսում», Սոֆոկլեսի «Անտիգոնե», ողբերգությունները, Արիստոֆանեսի «Լիլիստրատե» կատակերգությունը։

Կրկյաշարյանը շատ ուշագրավ նկատումներ ունի Շամիրամի պատմության վերաբերյալ։ Նրա կարծիքով Շամիրամի մասին Խորենացու պատմածներն իրենց հիմքում ունեն Դիոդորոսի երկի ընդարձակ պատումը։ Ըստ պատմաբանի՝ արդեն V դարում Դիոդորոսի գրադարանի շատ գրքեր կորած էին, և Խորենացին նրա երկից օգտվել է հատվածաբար։ Նրա կարծիքով Դիոդորոսի երկն ազդել է Խորենացու աշխարհայացքի վրա՝ հեթանոսական ժամանակներում նշանավոր պատմական անձերին աստվածացնելու ավանդույթի ընկալումներում։

Շամիրամի «Կախյալ պարտեզների» մասին նա գրում է.

  Այս «կախյալ պարտեզները» իրականում կառուցել է բաբելոնյան թագավոր Նեբուկագրեզարը (605-562 թթ.) իր կնոջ՝ մարական իշխանուհի Ամյուհայի համար։ Այս մասին հաղորդում է նաև հրեա մատենագիր Հովսեպոս Փլավիոսը[7]։  

Երկեր խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալեքսանդրոպուլոս Միցոս։ Հայերը։ Ուղևորություն նրանց երկրում և պատմության մեջ.- Երևան։ Սովետական գրող, 1984.- 238 էջ։
  • Բոտվիննիկ Մ.Ն. Դիցաբանական բառարան.- Երևան։ Լույս, 1985.- 264 էջ։
  • Հերոդոտոս։ Պատմություն ինը գրքից.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1986.- 651 էջ.- (Գրական հուշարձաններ)։
  • Հին հունական աղբյուրներ։ Հատոր Ա. Հովսեփոս Փլավիուս, Դիոն Կասիոս.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1976.- 268 էջ.- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, № 9):
  • Հին հունական ողբերգություններ. /Հին հունարենից թարգմ.՝ Հ. Համբարձումյանի, Ս. Կրկյաշարյանի, Ա. Թոփչյանի.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1990.- 512 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Էսքիլոս. Ագամեմնոն; Քոեփորներ; Եվմենիդներ։
  • Հոմերոս։ Ոդիսական.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 368 էջ։
  • Հունաստանի խորհրդարանը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը.- Երևան, 1997.- 40 էջ.- (Օտարերկրացիները հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին, թ. 2):
  • Պանդելիդիս Լեոնիդաս։ Եվդեմոս. Երկրորդ երազը (Կամ՝ ժամանակի մասին)։ Պիես.- Երևան։ ՌՀՀ հրատ., 2007.- 96 էջ։
  • Պանսելինու Էֆի։ Աթենքի փողոցները.- Երևան։ Հայաստան, 1968.- 290 էջ։
  • Պապադոպուլոս Ստիլիանոս։ Մի մեծի կյանքը։ Սուրբ Բարսեղ Կեսարացին.- Էջմիածին։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2009.- 400 էջ։
  • Պլուտարքոս:Կենսագրություններ.- Երևան։ Սարգիս Խաչենց, 2001.- 390 էջ։
  • Վառնալիս Կոստաս։ Սոկրատեսի ճշմարիտ պաշտպանականը.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 66 էջ։
  • Քսենոփոն։ Անաբասիս.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1970.- 281 էջ.- (Գրական հուշարձաններ)։
  • Քսենոփոն։ Կյուրոպեդիա.- Երևան։ Նոր-Դար , 2000.- 412 էջ։
  • Քսենոփոն։ Սոկրատյան երկեր.- Երևան։ Սարգիս Խաչենց, 2001.- X, 242 էջ.- («Իմացություն» գրադարան։ Փիլիսոփայություն, կրոն)։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի, 1986։
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2003։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — էջ 21.
  3. 3,0 3,1 3,2 Տեղի ունեցավ Սիմոն Կրկյաշարյանի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ
  4. «Սիմոն Կրկյաշարյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  5. Սիմոն Միսակի Կրկյաշարյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
  6. «ՍԻՄՈՆ ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ (Ծննդյան 85-ամյակին)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. Դիոդորոս Սիկիլիացի, էջ 167։

Գրականություն խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Կրկյաշարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 694