Սիմոնիդես Քիոսացի (հին հունարեն՝ Σῐμωνίδης ὁ Κεῖος, մ. թ. ա. 556[1], Իուլիս, Հունաստան[1] - մ. թ. ա. 468 կամ մ. թ. ա. 469[1], Ագրիջենդո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն և Սիրակուսե[1]), հին հույն բանաստեղծ։

Սիմոնիդես Քիոսացի
հին հունարեն՝ Σιμωνίδης ο Κείος
Ծնվել էմ. թ. ա. 556[1]
ԾննդավայրԻուլիս, Հունաստան[1]
Վախճանվել էմ. թ. ա. 468 կամ մ. թ. ա. 469[1]
Վախճանի վայրԱգրիջենդո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն կամ Սիրակուսե[1]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, էպիգրամաների հեղինակ և elegist
Լեզուհին հունարեն
 Simonides Վիքիպահեստում

Սիմոնիդես Քիոսացին խմբական քնարերգության բարձր շրջանի վարպետներից է, որի երգերի մասին Հերոդոտոսը հիշատակում է իր պատմության մեջ։

Սիմոնիդեսը ծնվել է Քիոս կղզու Իսլիդես քաղաքում մ.թ.ա. 556 թվականին։ Սիմոնիդեսի հոր անունը Լեոպրեպես էր, իսկ վերջինիս հայրը բանաստեղծ էր, իսկ քույրը՝ Բաքքիլիդես մեծ բանաստեղծի մայրը։ Սիմոնիդեսը երիտասարդ հասակում աչքի է ընկնում իր բանաստեղծական տաղանդով, նա Կորթեոս քաղաքի խմբի ղեկավարն էր. նրա համբավը տարածվել էր Հունաստանում, երբ Պիսիստրատի որդի Հիպարքոսը բռնապետ է դառնում. իր ազդեցությունը ուժեղացնելու նպատակով պալատ է հրավիրում Հունաստանի նշանավոր գրականագետներին ու փիլիսոփաներին, որոնց թվում նաև Սիմոնեդեսին, որին տալիս է նվերներ և մեծ ռոճիկ։

30 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ապրելով Հիպպարքոսի պալատում, ծանոթանում է ժամանակի արվեստագետների՝ Անակրեոնի և բանաստեղծ Լասոսի հետ. վերջինիս հետ նա մրցում է Դիոնիսյան տոներին։ Բանաստեղծը վայելում էր աթենացիների և պալատական արվեստագետների համակրանքը։ Երբ ընկնում են պիսիստրատըանները, այն ժամանակ Սիմոնիդեսը տեղափոխվում է Սկոպադի պալատը (Թեսալիա) և երկար ժամանակ ապրում է այստեղ։ Այնուհետև նա վերադառնում է Աթենք։ Այս ժամանակ հույները պատերազմում էին պարսիկների դեմ և աշխատում թոթափել պարսկական բռնակալության լուծը։ Թերմոփիլեի և Մարաթոնի ճակատամարտերում ընկած հերոսների մասին նա հեղինակում է իր նշանավոր էլեգիաները, մասնակցում մրցությունների և տանում հաղթանակներ։ Նա ճանապարհորդում է Սիցիլիա, ամբողջ Հունաստանի քաղաքները և մեծ սիրով հյուրընկալվում ամեն տեղ։

Մեռնում է Սիցիլիայում, հասնելով խորին ծերության (89 տարեկան հասակում)։

Սիմոնիդեսը օժտված է եղել սուր հիշողությամբ։ Նրան են վերագրում մնեմոնիկայի (հիշողության ամրապնդման արվեստ) հայտնագործումը։

Սիմոնիդեսի գրիչը բեղմնավոր է եղել։ Գրել է բազմաթիվ ոտանավորներ, էլեգիաներ, էպիգրամներ և այլն[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Любкер Ф. Simonides (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1255—1256.
  2. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ էջ 133-133.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնիդես Քիոսացի» հոդվածին։