Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտինի (այլ կիրառումներ)

Սիմոնե Մարտինի (իտալ.՝ Simone Martini) (1284[1][2][3][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա[4] - օգոստոսի 1, 1344[1], Ավինյոն[4]), իտալացի նկարիչ։ Դուչչո դի Բուոնինսենյայի հետևորդը և աշակերտը։

Սիմոնե Մարտինի
իտալ.՝ Simone Martini
Ծնվել է1284[1][2][3][…]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա[4]
Վախճանվել էօգոստոսի 1, 1344[1]
Մահվան վայրԱվինյոն[4]
ՔաղաքացիությունԻտալիա[5]
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
Ոճմիջազգային գոթիկա և Սիենայի դպրոց
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներCommemoration of Guidoriccio Da Fogliano at the Siege of Montemassi?, Annunciation with St. Margaret and St. Ansanus?, Orsini Polyptych?, Triptych of Saint Augustine?, Polyptych of Saint Dominique? և Fresque de Simone Martini?
ՈւսուցիչՋոտտո դի Բոնդոնե
ԱշակերտներԼիպո Մեմմի
ԱզգականներԼիպո Մեմմի
 Simone Martini Վիքիպահեստում

Կրել է ֆրանսիական ուշ գոթական արվեստի ազդեցությունը։ Տոսկանայից բացի, աշխատել է Նեապոլում (1317), Օրվիետոյում (1320), Ասսիզիում (1320-ական թվականներին)։ Մարտինիի ստեղծագործություններում («Մաեստա» որմնանկար Պալացցո Պուբլիկոյում, 1315, կոնդոտյեր Գվիդորիչչո դա Ֆոլիանոյի պատկերը, 1328, երկուսն էլ՝ Սիենայում, «Ավետում», 1333, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա և այլն) հետզհետե գերակշռող է դարձել ուշ ասպետական մշակույթին բնորոշ սպիրիտուալիստական նրբագեղությունը, սերը պաճուճավոր գծի և ուրվապատկերի հանդեպ, արտահայտիչ գուներանգը։ Աշխատելով Ավինյոնում՝ Մարտինին մտերմացել է Պետրարկայի հետ, նրա համար ստեղծել Լաուրայի դիմանկարը (կորել է) և Վերգիլիոսի ձեռագրի ֆրոնտիսպիսը (Ամբրոզիանա գրադարան, Միլան

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Public Catalogue Foundation — 2003.
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118731394 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=2587

Գրականություն խմբագրել

  • Чечилия Яннелла. Симоне Мартини. Москва. Слово. 1995.
  • Степанов А. В. Искусство эпохи Возрождения. Италия. XIV—XV века. — СПб: Азбука-классика, 2003. — С. 504. — ISBN 5-352-00597-6
  • Муратов П. Образы Италии. Венеция. Путь к Флоренции. Флоренция. Города Тосканы. — СПб: Азбука-классика, 2005. — С. 384. — ISBN 5-352-01448-7
  • Беренсон Б. Живописцы итальянского Возрождения. М., 1965
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնե Մարտինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345