Սիմոնա Վեյլ (քաղաքական գործիչ)

Սիմոնա Վեյլ (ֆր.՝ Simone Veil, հուլիսի 13, 1927(1927-07-13)[1][2][3][…], Նիս, Ֆրանսիա[1][4] - հունիսի 30, 2017(2017-06-30)[5][1][2][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5][4] և Փարիզ[6]), ֆրանսիացի իրավաբան, քաղաքական գործիչ և գրող։ Ֆրանսիայի առողջապահության նախարարը 1974-1979 թվականներին և 1993-1995 թվականներին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ (1979-1982 թվականներ) և պատգամավոր (1979-1993 թվականներ)։ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ (1998-2007 թվականներ)։ Լինելով Օսվենցիմի և Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարների մանկավարժ, Սիմոնա Վեյլը եղել է Հոլոքոստի հիշատակի հիմնադրամի նախագահը և անդամը (2001-2017)։ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (2009 թվականից)։

Սիմոնա Վեյլ
ֆր.՝ Simone Veil
 
Կուսակցություն՝ Ֆրանսիական ժողովրդավարության միություն
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ լիցենցիատ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մագիստրատ, փաստաբան և հեղինակ
Ծննդյան օր հուլիսի 13, 1927(1927-07-13)[1][2][3][…]
Ծննդավայր Նիս, Ֆրանսիա[1][4]
Վախճանի օր հունիսի 30, 2017(2017-06-30)[5][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5][4] կամ Փարիզ[6]
Թաղված Պանթեոն (Փարիզ)[7]
Քաղաքացիություն  Ֆրանսիա և  Բելգիա
Ի ծնե անուն ֆր.՝ Simone Annie Liline Jacob
Հայր André Jacob?
Մայր Yvonne Steinmetz?
Ամուսին Antoine Veil?
Զավակներ Jean Veil?, Pierre-François Veil? և Claude-Nicolas Veil?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան «Վաստակի համար» շքանշանի ասպետ golden class of the honour medal for Health and Social Affairs Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[15] Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[12]

Schiller Prize of Marbach?

[8]
Կարլ Մեծի միջազգային շքանշան[9] Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար[10]

European Civil Rights Prize of the Sinti and Roma?

«Հյուսիս-հարավ» մրցանակ

«Մոնիսմանիա» մրցանակ

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

[11]

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

[13]

Բալ Իլանի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

Heinrich Heine Prize?

[16][17]

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Coudenhove-Kalergi Plaque?

և

Բրյուսելի պատվավոր քաղաքացի

[19]

Կենսագրություն խմբագրել

Սիմոնա Ժակոբը ծնվել է աշխարհիկ հրեական ընտանիքում։

Սովորել է Նիսի լիցեյում, որն ավարտել է 1944 թվականին։

1944 թվականի մարտի 30-ին 16-ամյա Սիմոն Ժակոբը Նիսում ձերբակալվել է, իր քրոջ՝ Մադլենի և մոր՝ Իվոննի հետ միասին բանտարկվել է Դրանսիի համակենտրոնացման ճամբարում, այնուհետև նրանք արտաքսվել են Գերմանիա և պահվել Օսվենցիմում։ Օսվենցիմից նրանց խորհրդային զորքերի մոտենալուն պես տեղափոխել են Բերգեն-Բելզեն, որտեղ 1945 թվականի մարտի 15-ին տիֆից մահացել է մայրը (Սիմոնայի հայրը և եղբայրը՝ Ժանը անհայտ կորել են Լիտվայում)[20]։

Ֆրանսիա վերադառնալուց հետո ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների լիցենցիատ է և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի շրջանավարտ։

  • 1957-1959 թվականներին եղել է արդարադատության նախարարության կցորդ։
  • 1959-1970 թվականներին եղել է Ֆրանսիայի արդարադատության նախարարության դեպարտամենտի պետի տեղակալ։
  • 1968-1969 թվականներին եղել է Ռենե Պլևենի կառավարության տեխնիկական խորհրդական (կնիքի պահապան)։
  • 1970 թվականից՝ մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար։
  • 1972 թվականից ORTF-ի տնօրենն է (Ֆրանսիայի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության վարչություն)։
  • 1974-1976 թվականներին եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար։
  • 1977 թվականից միջուկային էներգիայի տեղեկատվական խորհրդի նախագահն է։
  • 1976-1979 թվականներին եղել է առողջապահության նախարար, սոցիալական ապահովության պատասխանատու։
  • 1979-1993 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
  • 1979-1982 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի նախագահ։
  • 1982-1984 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ։
  • 1984-1989 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի լիբերալ դեմոկրատների և բարեփոխիչների խմբի նախագահ։
  • 1987 թվականին՝ շրջակա միջավայրի եվրոպական տարվա անցկացման Ֆրանսիական կոմիտեի նախագահ։
  • 1988 թվականին եղել է Եվրոպական կինոյի և հեռուստատեսության տարվա անցկացման Եվրոպական կոմիտեի նախագահը։
  • 1993-1995 թվականներին աշխատել է Ֆրանսիայի պետական, սոցիալական գործերի և առողջապահության նախարար։
  • 1997-1998 թվականներին եղել է ինտեգրման հարցերով բարձրագույն խորհրդի նախագահ։
  • 1998-2007 թվականներին եղել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ։
  • 2003 թվականից՝ Միջազգային քրեական դատարանի որոշմանը համապատասխան ստեղծված տուժողների համար նպատակային հիմնադրամի ղեկավար կոմիտեի անդամ է։

2001-2007 թվականներին Վեյլը Հոլոքոստի հիշատակի հիմնադրամի առաջին նախագահն էր, ապա մինչև մահ՝ պատվավոր նախագահ[21]։

2008 թվականի հունվարի 11-ից նախագահ Նիկոլա Սարկոզիի հանձնարարությամբ զբաղվել է Ֆրանսիայի Սահմանադրության համար նոր նախաբանի պատրաստմամբ, որում ասվում էր, որ ազգային ինքնությունը չի կարող կառուցվել էթնիկ սկզբունքների վրա, սակայն այդ առաջարկը աջակցություն չի գտել[22]։ 2010 թվականի սկզբին անցկացված հարցման համաձայն՝ Սիմոնա Վեյլը հարցվածների կողմից ճանաչվել Է Ֆրանսիայի ամենահարգված կին[23]։ 2013 թվականի ապրիլին նրա ամուսնու՝ Անտուանի մահից հետո Սիմոն Վեյլը հեռացել է հանրային կյանքից[24]։

Սիմոնա Վեյլը մահացել է 2017 թվականի հունիսի 30-ին իր Փարիզի բնակարանում գրեթե 90 տարեկան հասակում։ Նույն օրը բազմաթիվ քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ միմյանցից անկախ սկսել են դիմել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ առաջարկելով հուղարկավորել Սիմոնա Վեյլի աճյունը Փարիզի պանթեոնում[25]։ Միաժամանակ համացանցում երկու խնդրագիր է գործարկվել պանթեոնում Վեյլին թաղելու համար․ մեկ օրում նրանցից մեկը 120 հազար ստորագրություն է հավաքել, իսկ մյուսը՝ 110 հազար ստորագրություն[26]։ Հուլիսի 5-ին նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ելույթով՝ հայտնելով, որ Վեյլը հարազատների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել պանթեոնում նրա թաղման և նրա ամուսնու աճյունը նրա հետ վերահուղարկավորելու մասին։

Այսպիսով, 2018 թվականի հուլիսի 1-ին Սիմոնա Վեյլը դարձել է հինգերորդ կինը, որը թաղված է նրանց հանգստության վայրում, ում Ֆրանսիայի Հանրապետությունը համարում է իր առավել արժանի ներկայացուցիչներ[27][28]։

Պետական պարգևներ խմբագրել

  • Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ սպա (2009 թվականի հունվարի 1)[29]
  • Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ Խաչ (2012 թվականի հուլիսի 13)[30]
  • «Արժանիքների համար» Ազգային շքանշանի ասպետ
  • Բրիտանական կայսրության շքանշանի սպա

Պատվավոր գիտական աստիճաններ խմբագրել

Մրցանակներ և այլ պարգևներ խմբագրել

  • Աթենք Օնասիսի հիմնադրամի մրցանակ (1980 թվական)
  • Կարլ Մեծի մրցանակ (1981 թվական)
  • Էլեանոր և Ֆրանկլին Ռուզվելտների հիմնադրամի մրցանակ (1984 թվական)
  • Տրումենի խաղաղության մրցանակ (Երուսաղեմ, 1991 թվական)
  • B’Nai B’rith ոսկե մեդալ (Վաշինգտոն, 1993 թվական)
  • Շտեզեմանի ասոցիացիայի ոսկե մեդալ (Մայնց, 1993 թվական)
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն բոլորի համար» ոսկե մեդալ (1997 թվական)
  • Աստուրիայի Արքայազնի մրցանակ (2005 թվական)
  • Լորան Պերրիեի Մեծ Դարի մրցանակ (2005 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Mort de Simone Veil, icône de la lutte pour les droits des femmes (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2017. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Simone Veil est décédée à 89 ans (ֆր.) // Le Journal du Dimanche — 2017. — ISSN 0242-3065; 2650-0027
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://www.touteleurope.eu/histoire/entree-de-simone-veil-au-pantheon-h
  8. https://www.schillerstadt-marbach.de/index.php?id=270
  9. Die Karlspreisträgerin 1981 Simone Veil (գերմ.)
  10. http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2005-simone-veil.html?especifica=0
  11. http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
  12. Ordens Honoríficas Portuguesas
  13. From Governor Belcher to President Clinton: Honorary Degreesat Princeton — 1996.
  14. Honorary Doctorate RecipientsBar-Ilan University.
  15. Décret du 31 décembre 2008 portant élévation et nomination aux dignités de grand'croix et de grand officier — 2009.
  16. Heine-Preis für Simone Veil (գերմ.) // BildB: Axel Springer SE, 2010.
  17. Verfechterin Europas - Heine-Preis für Simone Veil (գերմ.) // BildB: Axel Springer SE, 2010.
  18. https://cavavub.be/nl/eredoctoraten
  19. https://datastore.brussels/web/data/dataset/ereburgers2/dataset-viewer-resource
  20. «Simone Veil, un engagement hanté par la Shoah» (ֆրանսերեն). le Figaro. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  21. «Hommages à Simone Veil». Fondation pour la Mémoire de la Shoah (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  22. «Nicolas Sarkozy, Vœux aux corps constitués et aux agents de la Fonction Publique à Lille». Elysée (ֆրանսերեն). 2008 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  23. «Veil, femme préférée des Français». Le Journal du Dimanche. (ֆրանսերեն). 2010 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  24. Laura Meyer (2016 թ․ օգոստոսի 18). «Simone Veil, hospitalisée pour détresse respiratoire». Le Journal des femmes (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  25. Léo Caravagna (2017 թ․ հուլիսի 1). «De nombreux appels à inhumer Simone Veil au Panthéon». Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  26. «Simone Veil : pétitions et personnalités demandent son entrée au Panthéon». Le Parisien (ֆրանսերեն). 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  27. Pierre Bouvier et Anna Villechenon (2017 թ․ հուլիսի 5). «Simone Veil reposera avec son époux au Panthéon». Le Monde (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  28. Adrienne Sigel (2017 թ․ հուլիսի 5). «Simone Veil: quel calendrier pour son entrée au Panthéon». BFMTV (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  29. La promotion du Nouvel an de la Légion d'honneur fait la part belle aux scientifiques et au monde du showbiz (ֆր.)
  30. Légion d'honneur: Simone Veil, Juliette Gréco, Michel Blanc au menu de la promotion 2012(ֆր.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա Վեյլ (քաղաքական գործիչ)» հոդվածին։