Սիմեոն Դենի Պուասոն (ֆր.՝ Siméon Denis Poisson, հունիսի 21, 1781(1781-06-21)[1][2][3][…], Պիտովիե[4][5] - ապրիլի 25, 1840(1840-04-25)[1][2][3][…], Սո[4][5]), ֆրանսիացի գիտնական, Փարիզի ԳԱ անդամ (1812), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը (18001806 թվականից նույն դպրոցի, իսկ 1809 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։

Սիմեոն Պուասոն
Siméon Poisson
Ծնվել էհունիսի 21, 1781(1781-06-21)[1][2][3][…]
Պիտովիե[4][5]
Մահացել էապրիլի 25, 1840(1840-04-25)[1][2][3][…] (58 տարեկան)
Սո[4][5]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Siméon Denis Poisson
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Պոլիտեխնիկական դպրոց, Երկայնությունների բյուրո, Փարիզի համալսարան և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն, մաթեմատիկա[6], մեխանիկա, տեսական ֆիզիկա[6], երկրաչափություն[6] և analytical mechanics?[6]
Պաշտոն(ներ)Ֆրանսիայի պեր, նախագահ և նախագահ
ԱնդամակցությունՓարիզի գիտափիլիսոփայական միություն, Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Երկայնությունների բյուրո, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][6][7]
Գիտական ղեկավարԺոզեֆ Լուի Լագրանժ[8] և Պիեռ Սիմոն Լապլաս[8]
Եղել է գիտական ղեկավարՊետեր Գուստավ Լըժյոն Դիրիխլե[9], Միշել Շալ[10], Ժոզեֆ Լուիվիլ[11] և Միխայիլ Օստրոգրադսկի[12]
Հայտնի աշակերտներՆիկոլա Լեոնար Սադի Կառնո, Միշել Շալ, Պետեր Գուստավ Լըժյոն Դիրիխլե և Ժոզեֆ Լուիվիլ
Պարգևներ
Երեխա(ներ)Աննա Դենիզ Ռոզեֆին Մարի Պուասոն, Մարի Ալեքսանդրին Պուասոն և Simeon Jean Charles Poisson?
Ստորագրություն
Изображение автографа
 Siméon Denis Poisson Վիքիպահեստում

Պուասոնի աշխատանքները վերաբերում են տեսական և երկնային մեխանիկային, մաթեմատիկային, մաթեմատիկական ֆիզիկային, մագնիսականությանը և այլն։ Հիդրոմեխանիկայում Պուասոնն ընդհանրացրել է Նավիե-Ստոքսի հավասարումը սեղմելի մածուցիկ հեղուկի շարժման համար՝ ջերմափոխանցման հաշվառումով։ Լուծել է առաձգականության տեսության մի շարք խնդիրներ, մուծել Պուասոնի գործակիցը և ընդհանրացրել առաձգականության տեսության հավասարումները անիզոտրոպ մարմինների վերաբերյալ։ Երկնային մեխանիկայի բնագավառում ուսումնասիրել է Արեգակնային համակարգի մոլորակների շարժման կայունությունը, զբաղվել մոլորակային ուղեծրերի խոտորումների և ծանրության կենտրոնի շուրջը Երկրի շարժման խնդիրների լուծմամբ։ Պոտենցիալի տեսության մեջ մուծել է Պուասոնի հավասարումը և կիրառել այն գրավիտացիայի և էլեկտրաստատիկայի խնդիրների լուծման համար։ Ունի նաև ինտեգրալ հաշվին, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսությանը նվիրված աշխատանքներ։ Հավանականությունների տեսության մեջ Պուասոն ապացուցել է մեծ թվերի օրենքի մասնավոր դեպքը և սահմանային թեորեմներից մեկը (Պուասոնի թեորեմ, Պուասոնի բաշխում)։ Եղել է Պիեռ Լապլասի ատոմիզմի համոզված կողմնակիցը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Պուասոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։