Սիմեոն Պոլոցկի (աշխարհում հայտնի է որպես Սամուիլ Գավրիլովիչ Պետրովսկի-Սիտնյանովիչ, Պոլոցկի կոչվել է իր ծննդավայրի անունով, դեկտեմբերի 12, 1629(1629-12-12)[1], Պոլոցկ, Պոլոցկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա[2] - օգոստոսի 25, 1680(1680-08-25)[2], Մոսկվա, Ռուսական թագավորություն[2]), հարավսլավոնական մշակութային գործիչ, հոգևոր գրող, աստվածաբան, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, արքունի աստղագետ։ Եղել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարի ու Մարիա Միլոսլավսկայի երեխաների՝ Ալեքսեյի, Սոֆյայի ու Ֆյոդորի դաստիարակը։

Սիմեոն Պոլոցկի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1629(1629-12-12)[1]
ԾննդավայրՊոլոցկ, Պոլոցկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա[2]
Մահացել էօգոստոսի 25, 1680(1680-08-25)[2] (50 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[2]
ԳերեզմանZaikonospassky monastery[3]
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն,  Ռեչ Պոսպոլիտա և Ռուսաստան[4]
Մայրենի լեզուռուսերեն և բելառուսերեն[5]
Կրոնուղղափառություն
ԿրթությունԿիև-Մոգիլայան ակադեմիա և Brotherhood school of Polotsk?
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, աստվածաբան և փիլիսոփա
ԱշխատավայրBrotherhood school of Polotsk?
 Symeon of Polack Վիքիպահեստում

Սիլվեստր Մեդվեդևի, Կարիոն Իստոմինի, Թեոֆան Պրոկոպովիչի, Մարդարի Խոնիկովի ու Անտիոք Կանտեմիրի հետ համարվում է ռուսական վանկական բանաստեղծության ամենավաղ ներկայացուցիչներից մեկը, ովքեր հանդես են եկել Վասիլի Տվարդովսկուց ու Միխայիլ Լոմոնոսովից առաջ։

Կենսագրություն խմբագրել

 
Սիմեոն Պոլոցկի. Բանաստեղծություն աստղի ձևով՝ «Բարեողջույն Ալեքսեյ Միխայլովիչ ցարին արքայազն Սիմեոնի ծննդյան առթիվ» (ռուս.՝ «Благоприветствие царю Алексею Михайловичу по случаю рождения царевича Симеона»):

Սիմեոն Պոլոցկին ծնվել է 1629 թվականի դեկտեմբերի 12-ին Պոլոցկում, որն այն ժամանակ ընդգրկված է Լիտվական մեծ իշխանության կազմում։

Սովորել է Կիևի հոգևոր ակադեմիայում, որտեղ աշակերտել է Լազար Բարանովիչին (1657 թվականից եղել է Չեռնոգորիայի եպիսկոպոս), ում հետ մտերիմ է եղել ողջ կյանքում։

Հնարավոր է, որ Վիլենի եզվիտյան ակադեմիայում սովորելու տարիներին՝ 1650-ական թվականների սկզբին, Պոլցկին ընդունվել է սուրբ Վասիլի Մեծի հունակաթոլիկական օրդեն։ Սիմեոն Պոլոցկին ինքն իրեն անվանել է այսպես. «…Simeonis Piotrowskj Sitnianowicz hieromonachi Polocensis Ordinis Sancti Basilii Magni»[6][7]

Շուրջ 1656 թվականին Սիմեոն Պոլոցկին վերադարձել է Պոլոցկ, ընդունել ուղղափառություն ու դարձել Պոլոցկի ուղղափառական եղբայրական դպրոցի դիդասկալ։ 1656 թվականին Պոլոցկ է այցելում Ալեքսեյ Միխայլովիչ ցարը, ում ողջունել և իր գրած «Метры» ստեղծագործությունն է ուղղել Սիմեոն Պոլոցկին։

1664 թվականին մեկնում է Մոսկվա, որպեսզի վերցնի այնտեղ մահացած Իգնատի (Իևլևիչ) արքիմանդրիտի իրերը, բայց այլևս Պոլոցկ չի վերադարձել։ Ցարը նրան հանձնարարում է երիտասարդ պոդյաչիներին ուսուցանել «Գաղտնի գործերի հրամանը» (ռուս.՝ Приказ тайных дел

Ալեքսանդր Պուշկինը գրում է, թե Սիմեոն Պոլոցկին արքունիքում զբաղվել է աստղագիտությամբ, եղել է արքունի աստղագետ. «Իերոմանախ Սիմեոն Պոլոցկի ու իերոմանախ Դիմիտրին (հետագայում՝ Ռոստովի սուրբ մետրոպոլիտ) արքունիքում զբաղվում էին աստղագիտական դիտումներով ու կանխագուշակություններով։ Նրանցից առաջինը Պետրոսի ծննդից ինն ամիս առաջ կանխագուշակել էր նրա փառավոր գործերն ու գրավոր հաստատել,որ «Մարսի մոտ հայտնված վառ աստղից ինքը պարզ տեսավ ու կարծես գրքում կարդաց, որ.... նրա (ցարի) որդին կկոչվի Պետրոս, որ կժառանգի հոր գահն ու այնպիսի հերոս կլինի, որ ժամանակակիցներից ոչ մեկը փառքով չի կարողանա համեմատվել նրա հետ» (Ա. Ս. Պուշկին, „Պետրոս I-ի պատմությունը“)[8]»:

1665 թվականին Սիմեոնը ցարին է ուղղում «բարեողջույնը նորաշնորհ որդու մասին»[9]։

Արևելյան Պատրիարքների հանձնարարությամբ, որ Մոսկվա էին եկել 1666 թվականի նոյեմբերին Նիկոնի գործով, Սիմեոն Պոլոցկին ցարին ներկայացնում է Ռուսական պետության տարածքում կրթության մակարդակի բարձրացման խիստ անհրաժեշտությունը։

1667 թվականին նշանակվել է արքունի բանաստեղծ ու Ալեքսեյ Միխայլովիչ ցարի երեխաների դաստիարակ։ Եղել է Ֆյոդոր III Ալեքսեևիչի ուսուցիչը, ինչի շնորհիվ նա ստացել է հիանալի կրթություն, իմացել է լատիներեն ու լեհերեն, գրել է բանաստեղծություններ։ Սիմեոն Պոլոցկին կազմում էր ցարի ելույթների տեքստերը, գրում հանդիսավոր հայտարարություններ։ Թարգմանել է Պաիսի Լիգարիդի պոլեմիկ տրակտատները։

Հիշատակը խմբագրել

 
Բելառուսի նամականիշ, 1995 թվական
  • 1995 թվականին Բելառուսում թողարկվում է Սիմեոն Պոլոցկուն նվիրված նամականիշ,
  • 2004 թվականին Պոլոցկում կանգնեցվում է Սիմեոն Պոլոցկու հուշարձանը (քանդակագործ՝ Ալեքսանդր Ֆինսկի),
  • 2013 թվականին Բելգազպրոմբանկը Բելառուս է վերադարձնում Սիմեոն Պոլոցկու «Жезл правления» գրքի 1667 թվականին հրատարակված օրինակը[10]։
 
Սիմեոն Պոլոցկու «Жезл правления» գիրքը՝ հրատարակված 1667 թվականին

2008 թվականին լույս տեսավ Միխաիլ Ռոսոլովի «Սիմեոն Պոլոցկի» (ռուս.՝ «Симеон Полоцкий»)[11] պատմական վեպը, որում մեծ ուշադրություն է հատկացվում XVII դարի երկրորդ կեսի Ռուսաստանի կենցաղին ու Սիմեոն Պոլոցկու հասարակական գործունեությանը, ոչ թե նրա գրական ու աստվածաբանական գործունեությանը։ Վեպում տեղ են գտել մի շարք անճշտություններ, մասնավորապես նրանում գրված է, թե Սիմեոն Պոլոցին հանդիսանում է ռուս բանաստեղծության մեջ վանկաշեշտային (իրականում՝ վանկական) համակարգի հիմնադիրը։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Simeon Polockij (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Державина О. А. Симеон Полоцкий // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 6. — С. 841—842.
  3. различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  4. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. http://pridvinie.vlib.by/index.php/polatski-rajon/208-rajony-voblastsi/polatski-rajon/3687-bratskaya-shkola-pry-bogaya-lenskaj-tsarkve-polatski-rajon-g-polatsk
  6. Margarita Korzo, Внешняя традиция как источник вдохновения. К вопросу об авторстве киевских и московских православных текстов XVII в. Два примера, Studi Slavistici VI (2009), s. 59-84
  7. «История глазами одной книги». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  8. А. С. Пушкин „История Петра I“)
  9. Крекшин, Петр Никифорович (1684—1763) Сказание о рождении, о воспитании и наречении на всероссийский царский престол его царскаго пресветлаго величества государя Петра Перваго,: Находящееся в библиотеке его сиятельства графа Петра Борисовича Шереметева, Изданное библиотекарем Васильем Вороблевским Москва: Тип. Пономарева, 1787 стр. 3
  10. «Белгазпромбанк приступил к реализации проекта по возвращению предметов культурного наследия в Беларусь». БелТА. 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 12-ին.
  11. Рассолов, М. М. Симеон Полоцкий — М., 2008

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Պոլոցկի» հոդվածին։