Սիմեոն Մետաֆրաստես (մոտ 900, Կոստանդնուպոլիս - ենթդ․ նոյեմբերի 28, 987), բյուզանդացի վարքագիր։

Սիմեոն Մետաֆրաստես
հուն․՝ Συμεών Μεταφραστής
Ծնվել էմոտ 900
Կոստանդնուպոլիս
Մահացել էենթդ․ նոյեմբերի 28, 987
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունգրող, վարքագիր, պատմաբան և ժամանակագիր
Գործունեության ոլորտՍրբախոսություն[1], գրականություն[1], աստվածաբանություն[1] և պատմություն[1]
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն
 Symeon Metaphrast Վիքիպահեստում

Ստեղծագործել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ Եղել է պետական գանձապահ (լոգոթետ)։ Կոստանդին VII Ծիրանածին կայսեր կարգադրությամբ կազմել է «Վարք սրբոց» («Սինաքսար») մեծածավալ ժողովածուն, որը բովանդակում է 148 սրբի կենսագրություն։ «Սինաքսար»-ը պարունակում է նաև Գրիգոր Լուսավորիչ վարքը, որը, փաստորեն, Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ի հունարեն թարգմանության համառոտությունն է։ Սիմեոն Մետաֆրաստեսին են վերագրում նաև բարոյախոսական ասույթների երեք ժողովածու (քաղված Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի և Մակարիոսի երկերից), իմացաբանական ճառեր, թղթեր, աղոթքներ և հոգևոր երգեր։ Բյուզանդացի նշանավոր փիլիսոփա Միքայել Պսելլոսը 11-րդ դարի կեսին գրել է ներբողյան Սիմեոն Մետաֆրաստեսին։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը սրբերի կենսագրությունները կազմելիս օգտվել է հունարեն բազմաթիվ վկայաբանություններից, այդ թվում նաև Սիմեոն Մետաֆրաստեսի աշխատությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 373