Սիլվեն Շոմե (ֆր.՝ Sylvain Chomet, նոյեմբերի 10, 1963(1963-11-10)[1][2][3], Մեզոն-Լաֆիտ[1]), ֆրանսիացի նկարիչ, անիմատոր, ռեժիսոր, կոմիքսների նկարիչ և սցենարիստ։ Ծնվել է Ֆրանսիայում Սենա և Ուազա տարածաշրջանում այժմ՝ Իվելին։ Առաջադրվել է 4 անգամ «Օսկար» մրցանակի։

Սիլվեն Շոմե
Sylvain Chomet
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1963(1963-11-10)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրՄեզոն-Լաֆիտ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգծագրող, կոմիքսների հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
 Sylvain Chomet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանսիացի ռեժիսոր Սիլվեն Շոմեն սովորել է Անգուլեմի արվեստի դպրոցում, որտեղ նա նկարում էր կոմիքսներ։ Նրա առաջին կոմիքսների գիրքը «Ճպուռի գաղտնիքները», տպագրվել է 1986 թ. Ֆուտուրոպոլիսի կողմից։ Ութսունականներին աշխատել է որպես պատկերազարդող Լոնդոնում։ Նիք Փարքի «Երկրային բարիքներ» կարճամետրաժ ֆիլմը տեսնելուց հետո նա որոշել է ստեղծել իր սեփական անիմացիոն ֆիլմը։ Նա տեղափոխվել է Կանադա և սկսել իր առաջին անիմացիոն նախագիծը «Ծեր տիկինը և աղավնիները»։ 1996 թ. ֆիլմը շահել է մի շարք մրցանակներ և արժանացել «Օսկար»-ի նոմինացիաի։ Նա և Կրեսին ստեղծել են կոմիքսների մի գիրք՝ «Տգեղ, աղքատ և հիվանդ», որը տպագրվեց 1997 թ., Կաստերմանիի կողմից։ Մի քանի սցենար գրելուց հետո Շոմեն ծանոթացել է ֆրանսիացի պրոդյուսեր Դիդիե Բրուների հետ։ Նրանք զարգացրել են ծեր կնոջ կերպարը, որը հետագայում դարձել է «Եռյակը Բելվիլից» ֆիլմի հերոսը։ Հինգ տարի տևեց, որ ֆինանսավորում ստանան Ֆրանսիայից, Կանադայից և Բելգիայից` լիամետրաժ ֆիլմը ստեղծելու համար։ 2010 թ. Սիլվեն Շոմե թողարկեց իր նոր աշխատանքը ՝ «Աճպարարը» անունով, որը առաջադրվեց «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։

Կոմիքսները խմբագրել

  • Le Secret des libellules (1986)
  • Bug-Jargal (1986, Հյուգոի համանուն պատվածքի հիման վրա)
  • Le Pont dans la vase - Tome 1։ l’anguille (1993)
  • Léon la came - Tome 1 (1995)
  • Le Pont dans la vase - Tome 2։ Orlandus (1995)
  • Léon la came - Tome 2։ Laid, pauvre et malade (1997)
  • Le Pont dans la vase - Tome 3։ Malocchio (1998)
  • Léon la came - Tome 3։ Priez pour nous (1998)
  • Le Pont dans la vase - Tome 4։ Barthélemy (2003)

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Chomet, Sylvain // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեն Շոմե» հոդվածին։