Սիլվա Կապուտիկյան

հայ բանաստեղծ, գրող

Սիլվա (Սիրվարդ) Բարունակի Կապուտիկյան (հունվարի 20, 1919(1919-01-20)[1][2], Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[3][1][2] - օգոստոսի 25, 2006(2006-08-25)[4], Երևան, Հայաստան), հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980), ԽՍՀՄ գրողների միության անդամ[5] (1941), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[6]։

Սիլվա Կապուտիկյան
Ծննդյան անունՍիրվարդ Բարունակի Կապուտիկյան
Ծնվել էհունվարի 20, 1919(1919-01-20)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[3][1][2]
Վախճանվել էօգոստոսի 25, 2006(2006-08-25)[4] (87 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծուհի, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստանի Առաջին Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1941)[1] և Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1950)[1]
Ստեղծագործական շրջան1933-2006
Ժանրերբանաստեղծություն և հրապարակախոսություն
Գրական շարժումներռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, ՀԳՄ և ՀՀ ԳԱԱ[2]
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինՀովհաննես Շիրազ
ԶավակներԱրա Շիրազ
Սիլվա Կապուտիկյան Վիքիքաղվածքում
Սիլվա Կապուտիկյան Վիքիդարանում
 Silva Kaputikyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիլվա Կապուտիկյանը Ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 14 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ «Պատասխան Թումանյանին», որը 1933 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, ուսուցիչ, որը մահացել է 1919 թվականին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։

1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1949-1950 թվականներին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով։ 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների։ Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ։ Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն։ 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը։ Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»։ Եղել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր[7]։

1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին։ 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։

Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ 2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը[8]։

Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։

 
Սիլվա Կապուտիկյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
 
Սիլվա Կապուտիկյանի և Արա Շիրազի հուշատախտակը Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում
 
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952 թվական, «Իմ հարազատները» գրքի համար (1951))
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (7.03.1969)
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (19.01.1979)
  • «Պատվո նշան» շքանշան (2)
  • Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (16.11.1984)
  • Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1988 թվական)
  • Նոսիդեի անվան միջազգային մրցանակ (Հռոմ, 1989 թվական)
  • Երևանի պատվավոր քաղաքացի
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
  • Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • «Տարվա կին» կոչում (1998)
  • Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան (Ուկրաինա, 1.10.1999)[9]
  • Հրաչյա Աճառյանի անվան մրցանակ
  • Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ

Ընտանիք խմբագրել

Եղել է Հովհաննես Շիրազի առաջին կինը։ Նրանց որդին՝ Արա Շիրազը, եղել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ (1941-2014 թվականներ)։

Հասցեներ խմբագրել

  • ք. Երևան, Ամիրյան փ․, 20 (1919-1954)
  • ք. Երևան, Տերյան փ․, 59, 3-րդ մուտք, 2 հարկ
  • ք. Երևան, Կապուտիկյան 1, 26 բն. (1977-2006)

Երկերի մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Օրերի հետ, Երևան, 1945, 104 էջ։
  • Զանգվի ափին, Երևան, 1947, 76 էջ։
  • Այս իմ երկիրն է, Երևան, 1949, 90 էջ։
  • Իմ հարազատները, Երևան, 1951, 116 էջ։
  • Իմ հարազատները, Երևան, 1953, 164 էջ։
  • Քերթուածներ (հատընտիր), Հալէպ, 1954, 80 էջ։
  • Սրտաբաց զրույց, Երևան, 1955, 124 էջ։
  • Բարի երթ, Երևան, 1957, 412 էջ։
  • Մի տարով էլ մեծացանք, Երևան, 1958, 86 էջ։
  • Մտորումներ ճանապարհի կեսին, Երևան, 1961, 120 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Պէյրութ, 1963, 256 էջ։
  • Քարավանները դեռ քայլում են, Երևան, 1964, 532 էջ։
  • Յոթ կայարաններ, Երևան, 1966, 560 էջ։
  • Իմ էջը, Երևան, 1968, 240 էջ։
  • Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 1971, 88 էջ։
  • Դեպի խորքը լեռան, Երևան, 1972, 85 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Քարավանները դեռ քայլում են, Երևան, 1973, 508 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1974, 528 էջ։
  • Խճանկար հոգու և քարտեզի գույներից, Երևան, 1976, 512 էջ։
  • Իմ ժամանակը (հրապարակագրություն և ուղեգրություն), Երևան, 1979, 344 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1979, 168 էջ։
  • Լիլիթ (բանաստեղծություններ), Երևան, 1981, 180 էջ։
  • Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 1981, 92 էջ։
  • Ձմեռ է գալիս, Երևան, 1983, 120 էջ։
  • Երկեր երեք հատորով, հատ. I. Բանաստեղծություններ, Թարգմանություններ, Երևան, 1984, 544 էջ։
  • Երկեր, հատ. II. Քարավանները դեռ քայլում են, Հրապարակագրություն, Երևան, 1984, 440 էջ։
  • Ծաղկանոց, Երևան, 1984, 60 էջ։
  • Երկեր, հատ. III. Խճանկար հոգու և քարտեզի գույներից (Ուղեգրություն), Երևան, 1985, 440 էջ։
  • Գիրս մնաց հիշատակող, Երևան, 1988, 464 էջ։
  • Գույներ նույն խճանկարից, Երևան, 1989, 640 էջ։
  • Գիրս մնաց յիշատակող, Անթիլիաս, 1990, 444 էջ։
  • Հոգու նույն երթուղիներով, Երևան, 1993, 152 էջ։
  • Ոսկեհատիկ, Լոս Անջելես, 1994, 249 էջ։
  • Տագնապ, Երևան, 1994, 125 էջ։
  • Գիրս մնաց յիշատակող, Անթիլիաս, 1996, 444 էջ։
  • Էջեր փակ գզրոցներից, Երևան, 1997, 688 էջ։
  • Երգ սիրո մասին, Երևան, 1999, 120 էջ։
  • Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 1999, 256 էջ։
  • Նվիրում, Ստեփանակերտ, 1999, 192 էջ։
  • Քարավանները հեռանում են, Երևան, 1999, 274 էջ։
  • Չեմ կարող լռել (հրապարակախոսություն), Երևան, 2000, 458 էջ։
  • Իմ կածանը աշխարհի ճանապարհներին (ուղեգրություն), Երևան, 2002, 676 էջ։
  • Հայերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2004, 224 էջ։
  • Յոթ տասնյակ տարի (բանաստեղծության բավիղներում), Երևան, 2004, 304 էջ։
  • Նա իր գոյությամբ սրբացնում էր մթնոլորտը (հուշապատում), Էջմիածին, 2004, 52 էջ։
  • Սիրերգություն, Երևան, 2004, 168 էջ։
  • Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 2005, 96 էջ։
  • Վերջին զանգ (Հուշեր։ Հրապարակախոսություններ։ Հարցազրույցներ։ Բանաստեղծություններ), Երևան, 2006, 512 էջ։
  • 90 երգ (բանաստեղծություններ), Երևան, 2009, 153 էջ։
  • Քնարերգություն, Երևան, 2009, 236 էջ։
  • Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ։
  • Հայերգություն, գիրք 1. Հայերգություն, Երևան, 2010, 160 էջ։
  • Հայերգություն, գիրք 2. Սիրերգություն, Երևան, 2010, 136 էջ։
  • Հայերգություն, գիրք 3. Անանձնական, Երևան, 2010, 136 էջ։
  • Հայերգություն, գիրք 4. Ձոներգեր, Տագնապներ, Երևան, 2010, 160 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 304 էջ։
  • Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 2013, 72 էջ[10]։

Մամուլ խմբագրել

  • Արդարության ձայնով։ «Գրական թերթ», 1948, № 3:
  • Մեծ քաղաքի արվարձանում; Աշուն; Այս անգամ էլ; Կիսակայարանում; Գոհունակություն; Նվարդի հառաչը (բանաստեղծություններ)։ «Գրական թերթ», 1969, № 2:

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ռիվինա Ե., Նրա մասին, ով անհոգ է նայում դասին, Երևան, Հայպետհրատ, 1947, 11 էջ։
  • Մոլդավիայի երկնքի տակ (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 103 էջ։
  • ԽՍՀՄ ժողովուրդների գրականություն (Հատընտիր, որի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 286 էջ։
  • Ողջույն քեզ, Հայաստան (Խորհրդային Հայաստանի մասին աշխարհի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուի գործերի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, «Հայաստան», 1970, 101 էջ։
  • Աբաշիձե Գրիգոլ։ Ծովը և ծիծեռնակը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 165 էջ.- Բովանդ-ից՝ Բուրգերի վրա; Հավելագրում դամբարանի վրա; Դու եկար…; Հին տաճարում; Հայացք եմ նետում։
  • Ազատության կանչ.- Երևան։ Հայաստան, 1973.- 164 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Ախմատովա Աննա։ Գիշերը՝ մուսայի հետ։ Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Մ. Մարգարյան, Ս. Կապուտիկյան, Վ. Դավթյան.- Երևան։ Իրավունք, 2009.- 96 էջ.- (Համաշխարհային պոեզիա 19)։
  • Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակ խմբագրել

 
«Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, 22/01/2019

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)[11]։ Ներկայացվել է նաև «Մեղուները» խորագրով պատկերագիրքը[12]։ Նույն օրը Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին[13]։

Գրականություն խմբագրել

  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Սիլվա Կապուտիկյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։
  • Bardakjian, Kevork B., ed. (2000). "Silva Kaputikyan". A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History. Detroit: Wayne State University Press. pp. 228–9. ISBN 9780814327470.

Մամուլ խմբագրել

  • Հեկտոր Ռշտունի, «Զանգվի ափին» (գրախոսություն Սիլվա Կապուտիկյանի «Զանգվի ափին» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 5:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 Капутикян Сильва Барунаковна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 190։
  6. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Սիլվա Կապուտիկյան | Writers.am». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  8. «Երևանում բացվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  9. «"Про нагородження відзнакою Президента України "Орден княгині Ольги"" (in Ukrainian). Verkhovna Rada of Ukraine. 01.10.1999 ¹ 1259/99». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  10. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սիլվա Կապուտիկյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը». www.haypost.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  12. «Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը». www.irates.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  13. «Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին». artsakhpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 268