Սիլվան Վիդմեր

ֆուտբոլիստ

Սիլվան Վիդմեր (գերմ.՝ Silvan Widmer, մարտի 5, 1993(1993-03-05)[1], Արաու, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բազելի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]։

Սիլվան Վիդմեր
Silvan Widmer
Վիդմերը Շվեյցարիայի հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Silvan Dominic Widmer
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1993(1993-03-05)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Արաու, Շվեյցարիա
Հասակ 182 սմ
Քաշ 79 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա Բազել
Համար 5
Պատանեկան կարիերա
2001-2007 Շվեյցարիա Վյուրենլոս
2007-2008 Շվեյցարիա Բադեն
2008-2010 Շվեյցարիա Աարաու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Շվեյցարիա Աարաու II 9 (2)
2011-2013 Շվեյցարիա Աարաու 65 (11)
2013-2018 Իտալիա Ուդինեզե 131 (5)
2018-ներկա Շվեյցարիա Բազել 5 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Շվեյցարիա Շվեյցարիա Մ18 8 (1)
2011-2012 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 8 (3)
2012-2014 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 17 (1)
2014-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Աարաու խմբագրել

Վիդմերը Աարաուի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի հուլիսի 23-ին՝ Վինտերտուրի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 21-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում[4]։ Օգոստոսի 6-ին Վիդմերը 2 գոլի հեղինակ դարձավ Վադուցի դեմ խաղում[5]։ Օգոստոսի 25-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Լուգանոյի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[6]։ 2013 թվականի ապրիլի 1-ին շվեյցարացին հեթ-տրիկ ձևակերպեց Վոլենի դեմ խաղում[7]։ Աարաուի կազմում Վիդմերը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ուդինեզե խմբագրել

2012 թվականի ապրիլի 10-ին Վիդմերը պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[8][9], սակայն թիմին միացավ 2012-13 մրցաշրջանից հետո։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ փոխարինելով Դուշան Բաստային Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Շիրոկի Բրիեգի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց նոյեմբերի 3-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում Վիդմերը անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[12]։

2014 թվականի սեպտեմբերի 29-ին Վիդմերը 2 գոլային փոխանցում տվեց Պարմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[13]։ Իր առաջին գոլը Ուդինեզեի կազմում խփեց նոյեմբերի 2-ին՝ Ջենոայի դեմ խաղում[14]։ 2015 թվականի հունվարի 22-ին Վիդմերը հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ Իտալիայի գավաթի խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[15]։ 2017 թվականի դեկտեմբերի 23-ին շվեյցարացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերոնայի դեմ խաղում[16]։ Ուդինեզեի կազմում Վիդմերը անցկացրեց 142 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Բազել խմբագրել

2018 թվականի հուլիսի 12-ին Վիդմերը 4 տարվա պայմանագիր կնքեց Բազելի հետ[17][18][19]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 21-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում[20]։ Օգոստոսի 12-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սիոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վիդմերը ներկայացրել է Շվեյցարիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շվեյցարիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Շտեֆան Լիխտշտայներին Սան Մարինոյի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունիսի 1-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում[23]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Աարաու 2011–12 Չելենջ Լիգա 31 3 2 0 33 3
2012–13 34 8 3 0 37 8
Ընդհանուր 65 11 5 0 0 0 0 0 70 11
Ուդինեզե 2013–14 Սերիա A 16 0 4 0 1 0 21 0
2014–15 36 2 2 0 38 2
2015–16 27 0 1 0 28 0
2016–17 28 0 1 0 29 0
2017–18 24 3 2 0 26 3
Ընդհանուր 131 5 10 0 1 0 0 0 142 5
Բազել 2018–19 Սուպերլիգա 5 0 1 0 5 0 0 0 11 0
Կարիերայի ընդհանուր 201 16 16 0 6 0 0 0 223 16

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[24]

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
2015 4 0
2016 3 0
2017 1 0
Ընդհանուր 9 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Switzerland - S. Widmer - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «FC Winterthur - FC Aarau, Jul 23, 2011 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «FC Aarau - FC St. Gallen 1879, Nov 21, 2011 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «FC Vaduz - FC Aarau, Aug 6, 2012 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «FC Aarau - FC Lugano, Aug 25, 2012 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «FC Wohlen - FC Aarau, Apr 1, 2013 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Official: Udinese sign Widmer | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Udinese sign Swiss U21 prospect Silvan Widmer - Tribal Football». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «NK Siroki Brijeg - Udinese Calcio, Aug 1, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Udinese Calcio - Inter Milan, Nov 3, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «Silvan Widmer | Football Stats | Basel | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Udinese Calcio - Parma Calcio 1913, Sep 29, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  14. «Udinese Calcio - Genoa CFC, Nov 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  15. «SSC Napoli - Udinese Calcio, Jan 22, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  16. «Udinese Calcio - Hellas Verona, Dec 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  17. «FCB SIGN SWISS DEFENDER SILVAN WIDMER». www.fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  18. Blick. «Super League: Silvan Widmer in Basel vorgestellt» (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  19. Burgener, Samuel (2018 թ․ հուլիսի 12). «Silvan Widmers teurer Zuzug steht für einen Angriff des FC Basel | NZZ». Neue Zürcher Zeitung (շվեյցարական վերին գերմաներեն). ISSN 0376-6829. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  20. «FC Basel 1893 - FC St. Gallen 1879, Jul 21, 2018 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  21. «FC Basel 1893 - FC Sion, Aug 12, 2018 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  22. «San Marino - Switzerland, Oct 14, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  23. «Switzerland - Belarus, Jun 1, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  24. 24,0 24,1 «Silvan Widmer». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվան Վիդմեր» հոդվածին։