Սիլիկաժել

քիմիական միացություն

Սիլիկաժել, չոր, հիդրոֆիլ սորբենտ, պոլիսիլիկաթթվի ջրազրկված ժել։ Բաղադրությունը՝ SiO2, ունի բարձր ծակոտկեն կառուցվածք և մեծ տեսակարար մակերևույթ։ Ստացվում է առաջացած պոլիսիլիկաթթուները շիկացնելու միջոցով։ Արտադրվող սիլիկաժելի տեսակարար մակերևույթը 10+2-10+3 մ2/գ է։ Օգտագործվում է ջրի և օրգանական լուծիչների գոլորշիները կլանելու, չբևեռացած հեղուկները մաքրելու, սպիրտը, ամինաթթուները, վիտամինները, անտիբիոտիկները բաժանելու (քրոմատոգրաֆիա) համար և որպես կատալիզատորի կրող։

Սիլիկաժելի բացված փաթեթավորում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիկաժել» հոդվածին։