Սիգդալ (նորվ.՝ Sigdal), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Պրեստֆոս բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 842.14 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[2]։

Սիգդալ
նորվ.՝ Sigdal

Զինանշան

Սիգդալ կոմունայի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում է Բուսկերուդ ֆյուլքե
ՎարչկենտրոնՊրեստֆոս
Ամենաբարձր կետGråfjell?[1]
Կարի Կոլբրեիք Ասք
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)
3524 (244 տեղ)
Խտություն4
Տարածք842.14  (130 տեղ)
Սահմանակցում էՖլո, Krødsherad?, Մուդում, Էվրե Էյկեր, Ֆլեսբերգ, Ռոլլանգ և Նուրե օգ Ուվդալ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0621
sigdal.kommune.no
Սիգդալ կոմունան Բուսկերուդ ֆյուլքեի քարտեզին
Բուսկերուդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Սիգդալի զինանշանը խմբագրել

Սիգդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1983 թվականի նոյեմբերի 18-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ներքևի առկա է դեղին գույնի հատված։ Զինանշանը պատկերում է Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող լեռան համայնապատկերը (լեռը դեղին գույնի է, իսկ երկինքը՝ կապույտ)[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սիգդալ կոմունայում բնակվում է 3524 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ վերջին տարիներին գրանցելով փոքր նվազում[2]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Սիգդալ կոմունայում է գտնվում Folkemusikksenteret ժողովրդական երաժշտական կենտրոնը, որտեղ հաճախ բեմադրվում են կոմունայի բնակիչների ավանդույթները ներկայացնող երաժշտական ներկայացումներ։ Գործում է նաև Սիգդալի պատմության թանգարանը, հուշարձան համարվող բազմաթիվ տներ, Կիտելսենի թանգարանը, որտեղ ցուցադրվում են վերջինիս ստեղծագործությունները։

Բավականին հայտնվի վայր է համարվում Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող համանուն լեռը, որը բացի զբոսաշրջիկների համար հետաքրքրության օբյեկտ հանդիսանալուց, նաև ոգեշնչում է արվեստի գործիչներին, որոնք իրենց ստեղծագործություններում հաճախակի են պատկերում Անդերսնատեն լեռը։

Պահպանվող տարածքներ խմբագրել

Սիգդալ կոմունայի տարածքում գտնվում են բնության պահպանվող երեք տարածքներ.

  • Հեիմսեթերասեն պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 2,515 հա մակերես,
  • Սոլեվաթն պետական արգելոց, ստեղծվել է 1986 թվականի հունիսի 20-ին և ունի 538 հա մակերես,
  • Թրիլեմարքա պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 43,285 հա մակերես։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգդալ» հոդվածին։