Սիավուշ Քերիմի (ադրբ.՝ Siyavuş Kərimi), (նոյեմբերի 9, 1954(1954-11-09), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կոմպոզիտոր և երաժիշտ[1], Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Ադրբեջանի Ազգային Կոնսերվատորիայի ռեկտոր։

Սիավուշ Քերիմի
Ծնվել էնոյեմբերի 9, 1954(1954-11-09) (69 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան
Ժանրերֆիլմի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԱդրբեջանի ազգային կոնսերվատորիա
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԱդրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն
Պարգևներ
Պատվո շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Սիավուշ Քերիմին ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 9-ին Բաքվում։ 1961-69 թվականներին սովորել է Բաքվի թիվ 159 միջնակարգ դպրոցում։ 1969-72 թվականներին ավարտել է Բյուլ-բյուլի անվան երաժշտական դպրոցը։ Եղել է երաժիշտ Ահսան Դադաշովի ուսանողը։ 1972-77 թվականներին սովորել է Ու․Հաջիբեկովի անվան Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիայում։ 1979 թվականից որպես մենակատար աշխատել է Ռաշիդ Բեհբութովի անվան երգի պետական թատրոնի նվագախմբում։ Եղել է Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի անդամ։ Այնուհետև աշխատել է Ջաֆար Ջաբբարի անվան «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի Ռաֆիկ Բաբաևի անվան երաժշտական ստուդիայում՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Ներկայումս նա հանդիսանում է Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր[2][3]։

Սիավուշ Քերիմին մի քանի նախագծերի հեղինակ է։ 1997 թվականին ադրբեջանա-նորվեգական, 2002-ին՝ Ադրբեջան-Հարավային Ամերիկա երաժշտական նախագծերի հեղինակ։ Երաժշտական կրթության ոլորտում իր արդյունավետ գործունեության համար 2014 թվականին Սիյավուշ Քերիմին պարգևատրվել է «Փառք» մեդալով[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

  1. Ailə (1998)-(Ընտանիք)
  2. Acılar bitməz (2009)-(Ցավը չի ավարտվել)
  3. Bakı, mən səni sevirəm (2015)-(Բաքուն, ես քեզ սիրում եմ)
  4. Biz qayıdacağıq (2007)-(Մենք կվերադառնանք)
  5. Çalışan adam (film, 1996)-(Վարման մարդը)
  6. Əlvida, cənub şəhəri (2006)-(Հրաժեշտ, հարավային քաղաքը)
  7. Girov (2005)-(Գրավ)
  8. Heydər Əliyev (1999-2013)-(Հեյդար Ալիև)
  9. İstanbul reysi (2010)-(Ստամբուլ չվերթի)
  10. Qaravəlli (1989)-(Գարավելլի)
  11. Sarı gəlin (1998)-(Դեղին հարսնացու)
  12. Son arzu (2003)-(Վերջին ցանկությունը)
  13. Son döyüş (1996)-(Վերջին ճակատամարտը)
  14. Yuxu (2001)-(Երազ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սիավուշ Քերիմի
  2. «Սիավուշ Քերիմի - Ադրբեջանի Ազգային Կոնսերվատորիայի ռեկտոր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  3. Siyavush Karimi
  4. Azerbaijani Music is Focus for New Conservatory

Արտաքին հղումներ խմբագրել