Սթիվ Հոուի

ամերիկացի դերասան

Սթիվ Հոուի (անգլ.՝ Steven Michael Robert Howey, հուլիսի 12, 1977(1977-07-12), Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասան։ Առավել հայտնի է «Ռիբա» հեռուստասերիալում խաղացած Վոնա Մոնթգոմերի դերով։ Խաղացել է նաև «Սուպեր վազք», «DOA: Ողջ կամ մահացած» և «Հարսնացուների պատերազմ» ֆիլմերում։ Նկարահանվել է «Անամոթներ» հեռուստասերիալում՝ Քևին Բոլի դերում։

Սթիվ Հոուի
Ծնվել էհուլիսի 12, 1977(1977-07-12) (46 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունNortheastern Junior College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Սառա Շահի

Կենսագրություն խմբագրել

Հոուին տեղափոխվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի միջնակարգ դպրոց։ Սովորել է Կոլորադո նահանգի Սթերլինգ քաղաքի Northeastern Junior քոլեջում[1][2][3]։

Կարիերա խմբագրել

Հոուն իր հեռուստատեսային կարիերան սկսել է «Շտապ օգնություն» և «Դրյու Քերիի շոուն» ֆիլմերում խաղացած էպիզոդիկ դերերով։

2001 թվականին նա ստացել է մշտական դեր «Ռիբա» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2007 թվականին նրա փակվելը։

2005 թվականին Քեյ Սի Քարլայլի դերում նկարահանվել է «Սուպեր վազք» մարտաֆիլմում։ 2006 թվականին «DOA: Ողջ կամ մահացած» ֆիլմում ստացել է Վեզերբիի դերը։ 2009 թվականին Էն Հեթուեյի և Քեյթ Հադսոնի հետ միասին նկարահանվել է «Հարսնացուների պատերազմ» ֆիլմում։ Այդ նույն թվականին ստացել է գլխավոր դեր «Սթան Հելսինգ» ֆիլմում[4]։ 2010 թվականին խաղացել է «Պայծառատես» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում։

2010 թվականի ամռանը միացել է «Անամոթներ» հեռուստասերիալի դերասանական կազմին՝ խաղալով Քևին Լեթի դերը[5]։

2012 թվականին հայտնի է դարձել, որ Զոի Կազանի և Մարկ Ֆոյերսթինի հետ խաղալու է «Քո աչքերի մեջ» ֆիլմում[6]։ 2013 թվականին Ջեքսի դերով խաղացել է «Նորեկը» հեռուստասերիալի էպիզոդում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Հոուն ամուսնացած է դերասանուհի Սառա Շահի հետ։ Զույգը նշանադրվել է 2007 թվականին Հավայան կղզիներում արձակուրդի ժամանակ և ամուսնացել՝ 2009 թվականի փետրվարի 7-ին Լաս Վեգասում։ 2009 թվականի հուլիսի 8-ին զույգը ունեցել է որդի՝ Ուիլյամ Վուլֆը[8]։ 2015 թվականի մարտի 1-ին զույգը ունեցել է երկվորյակներ՝ դուստր՝ Վիոլետ Մոու Հուոն և որդի՝ Նոքս Հոուն[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ս Խաղաղօվկիանոսյան կապույտ Pacific Blue գործող անձի անունը հայտնի չէ
2000 ս Շտապ օգնություն ER Էլիզե
2000 ս Դրյու Քերիի շոուն The Drew Carey Show ուսանող
2001 ս Հիմա ցանկացած օր Any Day Now Թրոյ
2001-2007 ս Ռիբա Reba Վոն Մոնթգոմերի
2005 ֆ Սուպեր վազք Supercross Քեյ Սի Քարլայլ
2006 ս Երկվորյակներ Twins Զաք
2006 ֆ DOA։ Ողջ կամ մահացած DOA: Dead or Alive Վեզերբի
2007 հֆ Գազան The Beast Թայ
2008 հֆ Հնգամյա պլան Five Year Plan Միքքի
2009 ֆ Հարսնացուների պատերազմ Bride Wars Դենիել Ուիլյամս
2009 ֆ Դեռ սպասում եմ 2 Still Waiting Ագնյու
2010 ս Պայծառատես Psych Դերեկ Ուոքեր
2010 ֆ Կորցնելով վերահսկողությունը Losing Control Թերի
2011 ֆ Հայեցակարգ Conception Ջոել
2011-2018 ս Անամոթներ Shameless Քեվին Բոլ
2011 ֆ Վարձույթով փեսացու Something Borrowed Մարկոքուս
2011 ս Սիրո խայթոց Love Bites Քել
2012 կֆ Հրեշի դեր Monster Roll Բրոդի
2013 ս Նորեկը New Girl Ջաքս
2013 ֆ Անիրական ոստիկաններ Wrong Cops Սենդի
2014 ֆ Քո աչքերի մեջ In Your Eyes Բո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baker, Barbara (10/27/2009). «Family weekend at NJC starts Friday». journal-advocate. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. Jacobs, Evan (2006 թ․ հունվարի 31). «EXCLUSIVE: MovieWeb Revs It Up With Steve Howey of Supercross». MovieWeb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  3. Roberts, Michael (2012 թ․ դեկտեմբերի 5). «Photos: Ten Colorado-connected funny people». Westword. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. Barton, Steve (2012 թ․ մայիսի 24). «The Exorcist Handbook to Be Consulted for a Series - Dread Central». Dread Central (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  5. Husted, Bill (2010 թ․ ապրիլի 17). «Husted: Summer music series on menu again at Elway's». The Denver Post. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  6. Brooks, Brian (2012 թ․ փետրվարի 23). «'Shameless' Regular Steve Howey Cast In Indie 'In Your Eyes'». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  7. Field, Sonya (2013 թ․ փետրվարի 12). «'New Girl' 2x18 'TinFinity' stills released • Hypable». Hypable (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  8. «Meet William Wolf Howey!». People. 12/02/2009. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  9. Tauber, Michelle (03/06/2015). «Steve Howey and Sarah Shahi Welcome Twins Violet Moon and Knox Blue». People. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.