Սթիվեն Ռոբերտ Իրվին, (անգլ.՝ Stephen Robert Irwin կամ պարզապես Սթիվեն Իրվին (անգլ.՝ Steve Irwin) փետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3], Upper Ferntree Gully, Վիկտորիա - սեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][…], Բատ Ռիֆ, Քվինսլենդ), հայտնի ավստրալիացի բնագետ, հեռուստալրագրող և բնության մասին բազմաթիվ կինոնկարների հեղինակ, որոնցից են՝ «The Crocodile Hunter» («Կոկորդիլոսների որսորդը»), «Crok Files», «The Crocodile Hunter Diaries» («Կոկորդիլոսների որսորդի օրագիրը»)։ Եղել է Քուինսլենդի Բիրվա քաղաքի «Ավստրալիայի գազանանոցի» նախկին տնօրենը այսինքն սեփականտերը։

Սթիվ Իրվին
անգլ.՝ Steve Irwin
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3]
ԾննդավայրUpper Ferntree Gully, Վիկտորիա
Մահացել էսեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][…] (44 տարեկան)
Մահվան վայրԲատ Ռիֆ, Քվինսլենդ
ԳերեզմանAustralia Zoo
Քաղաքացիություն Ավստրալիա
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերThe Crocodile Hunter?
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստահաղորդավար, լրագրող, դերասան, բնապահպան, գործարար, ճանապարհորդ հետազոտող և հերպեսաբան
ԱմուսինԹերի Իրվին
Ծնողներհայր՝ Bob Irwin?, մայր՝ Lyn Irwin?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRobert Irwin? և Բինդի Իրվին
Կայքcrocodilehunter.com
Ստորագրություն
Изображение автографа
 Steve Irwin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սթիվը մանուկ հասակից կոկորդիլոսներ էր որսում իր ծնողներին պատկանող Քուինսլենդի սողունների գազանանոցի համար։ 1991 թվականից Իրվինը շարունակում է ընտանեկան բիզնեսը և շուտով նկարահանում է «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) կինոնկարի առաջին սերիաները, որ աշխարհով մեկ հայտնի դարձավ։ Նույն թվականին Իրվինը պարգևատրվեց ավստրալիական զբոսաշրջիկությունը խթանելու, Կանաչ մայրցամաքի ու վայրի բնության մասին կինոնկարներ ստեղծելու և «Ավստրալիայի գազանանոցը» հիմնելու համար։

Բազմաթիվ անգամ Իրվինի կյանքը մազից է կախված եղել։ Նա բազմաթիվ վերքեր ուներ, որոնք ստացել էր վայրի կենդանիների հետ շփվելուց։

Զոհվել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին հերթական հեռուստաֆիլմի նկարանման ժամանակ՝ կատվաձուկը մահացու էլեկտրական հոսանքի հարվածել է Սթիվեն Իրվինի սրտին[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Այլ
1997-2004 Կոկորդիլոսների որսորդը Ինքն իրեն
1999-2000 Կրոկ Նիշքեր Ինքն իրեն
2001 Դոկտոր Դուլիթլ 2 Ինքն իրեն Էպիզոդիկ դեր
2002 Որսորդների գաղտնիքներ Ինքն իրեն Один эпизод
2002 Կոկորդիլոսների որսորդը․ Հանդիպակաց ընքացք Ինրն իրեն
2004 Հրաշալի ծնողները
2006 Փախիր Ծովափիղ (ձայն)
2007 Մահացու օվկիանոս Ինքն իրեն Հատուկ թողարկում (թողարկվել է մահվանից հետո), Ի հիշատակ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ի պատիվ Սթիվ Իրվինի անվանված է Ծովային ֆաունայի պահպանման ընկերության նավերից մեկը։ MY Steve Irwin[6].
  • 2009 թվականին Իրվինի անունով կոչվեց հազվագյուտ տրոպիկական լեռնային խխունջ։Crikey steveirwini Stanisic, 2009.
  • Իրվինի Էսլեյ կրիան (անգլ.՝ Elseya irwini) անվանվել է իր «համահետազոտողի» պատվին։ 1997 թվականին կենդանուն բռնել էր Իրվինի հայրը։ Մինչ այդ հետազոտողները այդպիսի կրիա դեռ չէին տեսել։
  • Սթիվի դուստրը՝ Բինդի Սյու Իրվինը իր անունը ստացել է Իրվինի սիրելի կոկորդիլոսի անունից, որը «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) (1996) կինոնկարի դերասաններից էր։
  • Իրվինը քննադատության է ենթարկվել PETA (Կենդանիներին լավ վերաբերվելող մարդիկ) կազմակերպությունից։ Կասզմակերպության փոխնախագահ Դեն Մեթյուսը Իրվինի մահը հետևյալ կերպ է մեկնաբանել՝
  Զարմանալի չէ, որ Սթիվեն Իրվինը զոհվեց, կենդանիներին հրահրելուց նաև վայրի կենդանու հրահրմամբ։ Նա կարիերա արեց վայրի կենդանիներին ջղայնացնելով կամ զայրացնելով և վախեցնելով։
- Դեն Մեթյուս[7]
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://www.theage.com.au/articles/2006/09/04/1157222051494.html
  5. Կոկորդիլոսների որսորդին սպանել է կատվաձուկը (ռուս.)
  6. Protest ship renamed to honour Croc Hunter Steve Irwin (անգլ.)
  7. «PETA sheds no crocodile tears for Steve Irwin - Entertainment - TODAY.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին. (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Իրվին» հոդվածին։