Սթիվեն Ջոն Ֆրայ (անգլ.՝ Stephen John Fry, օգոստոսի 24, 1957(1957-08-24)[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, գրող և դրամատուրգ, որին ճանաչում են բերել բրիտանական կատակերգական սերիալներում կատարած դերերը (հատկապես «Սև իժը» (1985-1989) և «Ջիվսն ու Վուստերը» (1990-1993)), որոնք Ֆրայի և Հյու Լորի ստեղծագործական համագործակցության արդյունքն են։ 1992-1998 թվականներին եղել է Դանդի համալսարանի ռեկտորը։

Սթիվեն Ֆրայ
անգլ.՝ Stephen John Fry
Ծնվել էօգոստոսի 24, 1957(1957-08-24)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔուինս Քոլեջ, Uppingham School?, Paston College?, City College Norwich? և College of West Anglia?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4]
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, հեռուստահաղորդավար, սցենարիստ, ինքնակենսագիր, գրող, ռեժիսոր, հեռուստատեսային դերասան, վիպասան, թատրոնի դերասան, գիտաֆանտաստիկ գրող, կինոդերասան, լրագրող, կինոռեժիսոր, improviser, կատարող և վիպասաց
ԸնտրանիStephen Fry: The Secret Life of the Manic Depressive?, Making History?, The Hippopotamus?, Moab Is My Washpot?, The Stars' Tennis Balls?, The Liar?, The Ode Less Travelled?, Mythos? և A Bit of Fry & Laurie?
Ամուսին(ներ)Elliott Spencer?
Համատեղ ապրող(ներ)Daniel Cohen?
Պարգևներ և մրցանակներ
stephenfry.com
Սթիվեն Ֆրայի ձայնը

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Սթիվեն Ֆրայը ծնվել է Համփսթեդում, անգլիացի ֆիզիկոս և գյուտարար Ալան Ջոն Ֆրայի և նրա կնոջ Մարիաննա Եվա Ֆրայի (օրիորդական ազգանունը Նոյման) ընտանիքում։ Մայրական կողմը հունգարական հրեաներ էին, որոնց մի մասը զոհվել էր հոլոքոստի ժամանակ։ Սթիվենի մայրը ծնողների հետ Շուրանից (այժմ Սլովակիա) տեղափոխվել են Անգլիա, ինչի շնորհիվ փրկվել էին հոլոքոստից։

  Երեխա ժամանակ իմ հրեա լինելով առանձնապես չէի հետաքրքրվում։ Մայրս կարող էր լինել զտարյուն հրեա, բայց հաստատապես կրում էր անգլիական ազգանուն, և միայն նա է որոշել, թե ես ինձ ով կհամարեմ։ Անգլիացիների համար այս ամենը նշանակում էր, որ ես որոշ էկզոտիկ երանգներով անգլիացի եմ։ Հրեաների համար ես հրեա եմ մեկ հասկանալի պատճառով՝ թերությամբ։ <…> Ես օգտագործում էի իմ խառը արյունը, որպես իմ էկզոտիկության լրացուցիչ տարր, որով ես կարող էի պարծենալ, քանի որ «Ապինգեմում» զգալի հակահրեականություն չկար։ Միայն ընդունված էր ըստ սովորության և չմտածված օգտագործել «ջհուդ» և «ջհուդություն անել» բառերը այն մարդկանց մասին, ովքեր առատաձեռն չէին և հաշվով էին փողը ծախսում։  

Ֆրայի մանկությունը անցել է Նորֆոլկ կոմսության Բուտոն գյուղում, ուր տեղափոխվել էին ընտանիքով Չեշեմից (Բաքինհեմշիր)։

Տարրական դպրոցն ավարտելուց հետո Ֆրայը մեկնում է Ստաութս-Հիլ նախապատրաստական դպրոց, իսկ այդտեղից մասնավոր փակ Ապինհեմ դպրոց, որտեղ նա նշանակվել է սովորելու Ֆարկրոֆտ հաուզում (անգլ.՝ Fircroft house)։ 14 տարեկանում փող գողանալու համար նրան մեկ եռամսյակ տուն են ուղարկում, իսկ 15 տարեկանում ուշանալու համար (Լոնդոնում 4 օր կինո էր նայում) հեռացնում են Ապինհեմ դպրոցից, իսկ հետո Պաստոն դպրոցից։

Երիտասարդ տարիներ խմբագրել

17 տարեկան Սթիվ Ֆրայը քննություները չի կարողանում հանձնել, փորձում է ինքնասպանություն գործել և հեռանում է «Նորֆոլքի արվեստի և տեխնոլոգիայի քոլեջ» անգլ.՝ College of West Anglia։ Ֆրայը փախչում է տնից, հետը վերցնելով ընտանիքի բարեկամի կրեդիտ քարտերը։ Նրան ձերբակալում են Սուինդոնում, երեք ամիս նախնական կալանք անցկացնելով Էշֆիլդի բանտում, դատապարտվում է պայմանական երկու տարվա բանտարկության։

Ազատվելուց հետո Ֆրայը շարունակում է ուսումը Նորիջի քաղաքային քոլեջում, որը բարեհաջող ավարտելով ընդունվում է Քեմբրիջի համալսարան և Քուինզ քոլեջ։ Քեմբրիջում Ֆրայը միանում է ուսանողական «Ֆութլայթս» (անգլ.՝ Footlights) թատրոնին։ Մասնակցում է խաղարկային «Յունիվերսիթի չելենջ» (անգլ.՝ University Challenge) շոուում[5][6]։ Քեմբրիջում Ֆրայը հանդիպում է իր ապագա խաղընկերոջը՝ Հյու Լորիին և նրա հետ միասին ելույթ էր ունենում «Ֆութլայթս» թատրոնում։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Սթիվեն Ֆրայը Նայթինհեյլ Հաուս ծերանոց այցի ժամանակ 2009 թվականի դեկտեմբերին[7][8]

Հեռուստատեսություն խմբագրել

Սթիվեն Ֆրայի հեռուստատեսային կարիերան սկսել է 1982 թվականի «The Cellar Tapes» մանրապատումների (ռեբյու) ցուցադրմամբ, որը գրել էին Ֆրայը, Հյու Լորին, Էմմա Թոմփսոնը։ 1981 թվականին ռեվյուն ստացավ «Edinburgh Festival Fringe» փառատոնի ժամանակ Էդինբուրգի կատակերգական մրցանակաբաշխության (անգլ.՝ Edinburgh Comedy Awards) «Perrier» մրցանակը։

Ռեվյուն գրավեց Գրանադա հեռուստաընկերության (անգլ.՝ Granada Television) ուշադրությունը, որը փորձելով կրկնել BBC ընկերության «Not the Nine O'Clock News»-ի սկեչ շոուն հրավիրեց Սթիվ Ֆրային, Հյու Լորիին, Էմմա Թոմփսոնին և Բեն Էլթոնին նկարահանվելու «Անհանգստանալու բան չկա» (անգլ.՝ There's Nothing to Worry About!) սերիալում։

Սերիալի երկրորդ և երրորդ անվանափոխված մասերը՝ արդեն Alfresco անունով, ցուցադրվեցին 1983 և 1984 թվականին։ Այս սերիալում խաղալով Սթիվեն Ֆրայն ու Հյու Լորին կատակերգական զույգի անուն հանեցին։ 1983 թվականին BBC ընկերությունը Ֆրային, Լորիին, Թոմփսոնին առաջարկեց իր «The Crystal Cube» սեփական շոուն, որը գիտական ֆանտաստիկայի և կեղծ վավերագրական ժանրի խառնուրդ էր։ Ֆիլմը առաջին էպիզոդից հետո փակվեց։ Ձախողումից չվհատվելով Ֆրայն ու Լորին 1984 թվականին նկարահանվում են «Երիտասարդները» (անգլ.՝ The Young Ones) սերիալի մի հատվածում։ Ֆրայը 1985 թվականին հայտնվում է նաև «Ուրախ ընտանիքները» (անգլ.՝ Happy Families)։ Ֆրայն ու Լորին 1986 թվականին նկարահանվում են (անգլ.՝ London Weekend Television) հեռուստաալիքի «Saturday Live» շոուում։

1987 թվականին առաջին անգամ էկրան բարձրացավ Ֆրայի ու Լորիի «Ֆրայի ու Լորիի շոուն», որը գոյատևեց ութ տարի։ 2003 թվականից Ֆրայը վարում է «QI» («Quite Interesting») հումորային վիկտորինան։ Ֆրայը նաև մասնակցում է լուրջ հեռուստահաղորդումների, այդ թվում ՁԻԱՀ-ին և Երկբևեռ աֆեկտային խանգարումներին նվիրված հաղորդումների։

Կինո խմբագրել

Ֆրայը Մեծ Բրիտանիայի ամենասիրված և գնահատվող դերասաններից մեկն է, նրա «Օսկար Ուայլդը» համարվում է լավագույն ֆիլմերից մեկը։

Ֆրայը բարձր է գնահատում Պալեմ Վուդհաուզին և Դագլաս Ադամսին։ Նա նկարահանվել է «Ուայլդ» կինոնկարի գլխավոր դերում, խաղացել է Ջիվսի դերը «Ջիվս և Վուսթեր» հեռուստասերիալում, ձայնագրել է «Հարի Փոթեր» (7 մաս) և «Ավտոստոպով գալակտիկայում» աուդիոգրքերը։ Ֆրայը «Ավտոստոպով գալակտիկայում» կինոնկարում խոսում է կադրի ետևից, նաև ձայնավորել է «Հարի Փոթեր» Վիդեոխաղը։

Հետաքրքիր խմբագրել

  • Սթիվեն Ֆրայը Շերլոք Հոլմսի մեծ երկրպագու է։
  • Սթիվեն Ֆրային մամուլում անվանել են Քենթ կոմսության չափերի խելքի տեր։ 2003 թվականին «Observer» թերթը Ֆրային դասել է աշխարհում երբևէ ծնված ամենածիծաղելի 50 մարդկանց շարքում, երկու տարի անց նույն դասակարգումը հաստատեցին պրոֆեսիոնալ կատակերգուները։
  • Ֆրայը առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի, նրա մասնակցությամբ կինոնկարները Օսկար են ստացել, իսկ գրքերը դարձել են բեսթսելերներ։
  • Սթիվեն Ֆրայը Բրիտանիայում հարգված է, որպես անգլիական օրինական ոգու կրող։ Նա խոսում է յուրօրինակ ընդգծված դասական անգլերենով։ Անգլիայում լույս է տեսել «Խոսել ինչպես Սթիվեն Ֆրայը» գիրքը։

Բիբլիոգրաֆիա խմբագրել

  • Fry, Stephen; Laurie, Hugh (1990). A Bit of Fry and Laurie. Mandarin. ISBN 978-0-7493-0705-9.
  • Fry, Stephen (1991). The Liar. Soho. ISBN 978-0-939149-82-7.
  • Fry, Stephen (1994). The Hippopotamus. Soho Press. ISBN 978-1-56947-054-1.
  • Fry, Stephen (1997). Making History. Arrow. ISBN 978-0-09-946481-5.
  • Fry, Stephen (1997). Moab Is My Washpot: An Autobiography. Soho Press. ISBN 978-1-56947-202-6.
  • Fry, Stephen (2000). The Stars' Tennis Balls. Hutchinson. ISBN 978-0-09-180151-9.
  • Fry, Stephen (2003). The Stars' Tennis Balls (reprint ed.). Random House. ISBN 978-0-8129-6819-4.
  • Fry, Stephen (2005). The Ode Less Travelled: Unlocking the Poet Within. Hutchinson. ISBN 978-0-09-179661-7.
  • Lloyd, John; Fry, Stephen; Mitchinson, John (2006). John Mitchinson (ed.). The Book of General Ignorance. Faber and Faber. ISBN 978-0-571-23368-7.
  • Carwardine, Mark; Fry, Stephen (2009). Last Chance to See. HarperCollins Publishers Limited. ISBN 978-0-00-729072-7.
  • Fry, Stephen (2010). The Fry Chronicles: An Autobiography. Michael Joseph. ISBN 0-7181-5483-5.
  • Fry, Stephen (2014). More Fool Me: A Memoir. Michael Joseph. ISBN 978-0718179786.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ֆրայ» հոդվածին։