Սթիվեն Ջոել Սոթլոֆ (անգլ.՝ Steven Joel Sotloff, մայիսի 11, 1983(1983-05-11)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ - սեպտեմբերի 2, 2014(2014-09-02)[1], Սիրիական անապատ), ամերիկացի լրագրող, աշխատել էTime շաբաթաթերթում[2]։ 2013 թվականի օգոստոսի 4-ին Հալեպում գերի ընկնելով իսլամիստներին[3], Սոթլոֆը 2014 թվականի սեպտեմբերի 2-ին մահապատժի է ենթարկվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական ջիհադիստական խմբավորման զինյալների կողմից[4][5]։

Սթիվեն Սոթլոֆ
անգլ.՝ Steven Joel Sotloff
Ծնվել էմայիսի 11, 1983(1983-05-11)[1]
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 2, 2014(2014-09-02)[1] (31 տարեկան)
Մահվան վայրՍիրիական անապատ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունՖլորիդայի Կենտրոնական համալսարան, Reichman University? և Kimball Union Academy?
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սթիվեն Սոթլոֆը ծնվել է Արթուր և Շիրլի Սոթլոֆիների ընտանիքում[6][7], Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Ուներ քույր՝ Լորենը[6]։ Սթիվենը համարվում է հոլոքոստից փրկվածների թոռը[8]։ Ավարտել է Քիմբալի Միացյալ ակադեմիան, այնուհետև սովորել է Նյու Հեմփշիրի Մերիդենի մասնավոր գիշերօթիկ դպրոցում[9], իսկ 2002 թվականից մինչև 2004 թվականը՝ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում՝ մասնագիտանալով լրագրության ոլորտում[10]։ Որոշ ժամանակ, Սթիվենը սովորել է Իսրայելի Հերզիլա միջդիսցիպլինար քոլեջում[11]։ Նա ուներ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիություն[12][13]։

Գործունեություն խմբագրել

Սկսելով աշխատել Եմենում՝ Սոթլոֆը սովորել է արաբերեն խոսել և Եմենի համարով բջջային հեռախոս ստացավ, հենց արաբական գարնան ժամանակ[14]։ Նա աշխատել է Time ամսագրում, ինչպես նաև Christian Science Monitor-ում[15], The National Interest-ում, Media Line-ում[2], Foreign Policy-ում, հայտնվել է նաև CNN-ում և Fox News-ում[6]։ Աշխատանքի բերումով մի քանի անգամ եղել Է Սիրիայում, ինչպես նաև Եգիպտոսում, Թուրքիայում, Լիբիայում և Բահրեյնում[16]։ Ավելի ուշ «Newsweek»-ի խմբագիր Ջանին դի Ջովաննին ասել է, որ իր իսկ խոստովանությամբ, Սոթլոֆը այն մարդկանց ցուցակում էր, որոնց վարքը զայրացնում էր ապստամբներին[14]։

Հադսոնի ինստիտուտի հրավիրված գիտաշխատող Էն Մարլոուն, ով Լիբիայի իրադարձությունների ժամանակ աշխատել է Սոթլոֆի հետ, նշել է, որ «նա հավատում էր արաբական գարնանը։ Հավատում էր ժողովրդավարությանը։ Նա կարծում էր, որ արաբներն ու մուսուլմանները արժանի են այն նույն հնարավորություններին, որոնք առկա են Արևմուտքում»[17]։ Միաժամանակ, նշել է, որ լիբիացիներն իրենց հեղափոխությունն արտահանել են Սիրիա[18]։

Առևանգում և մահ խմբագրել

2013 թվականի օգոստոսի 4-ին, Հալեպի մոտակայքում, Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը հատելուց հետո, Սոթլոֆը առևանգվել էր[6][16], իսկ ավելի ուշ տեղափոխվել Ռակկա։ Նրա ընտանիքը չի հրապարակել այդ տեղեկությունը՝ վախենալո, որ կարող են նրան վնաս պատճառել և ԱՄՆ կառավարության հետ համատեղ մեկ տարվա ծավալած գործունեությունից հետո, մասնավոր կարգով ազատ է արձակվել[19]։ 2014 թվականի օգոստոսի 19-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել «Ուղերձ Ամերիկային» վերնագրով՝ լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխավորությամբ[20]։ Տեսանյութի վերջում ԻԼԻՊ-ի անդամը սպառնացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ասելով, որ «իր հաջորդ քայլը» կորոշի Սոթլոֆի ճակատագիրը[21]։ Այնուամենայնիվ, մի քանի օր անց ԱՄՆ ՌՕՈՒ-ն ակտիվացրել են ավիահարվածները ԻՊ-ի դեմ, մասնավորապես, Մոսուլի ամբարտակի մերձակայքում, արձակելով ավելի քան 14 հրթիռ[22]։

Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է տեղադրվել, որում կոչ է արվել նախագահ Օբամային փրկել Սոթլոֆին։ Մի քանի օրվա ընթացքում հավաքվեց հազարավոր ստորագրություններ[23]։ Օգոստոսի 27-ին Սոթլոֆի մայրը՝ Շիրլին, կարճ տեսանյութ է հրապարակել՝ խնդրելով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ազատ արձակել իր որդուն[7], քանի որ նա չպետք է պատիժ կրի այն բաների համար, որոնց վրա նա ի զորու չէ ազդել[24]։

2014 թվականի սեպտեմբերի 2-ին[25][26] «SITE Intelligence Group» կայքը[27][28] հաղորդել է «Ամերիկային երկրորդ ուղերձ» վերնագրով տեսանյութի հրապարակման մասին (անգլ.՝ A Second Message to America), որտեղ Սոթլոֆին գլխատում է այն նույն  մարդը, ով սպանել է Ջեյմս Ֆոլին[29][30]։ Մահապատժից առաջ Սոթլոֆը նարնջագույն կամբինեզոնով գտնվում էր անապատում[31] նա դանակը ձեռքին[32], ասել է «ես վերադարձա Օբամա։ Եվ ես վերադարձա Իսլամական պետության նկատմամբ ձեր ամբարտավան արտաքին քաղաքականության պատճառով[33][34]։

 

Ես Սթիվեն Ջոել Սոթլոֆն եմ։ Ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ով եմ ես, և ինչու եմ ներկայանում ձեր առաջ։ Եվ հիմա եկել է իմ հաղորդագրության ժամանակը։ Օբամայի, Իրաք ներխուժելու պատրվակը ամերիկյան կյանքի ու շահերի պաշտպանությունն էր, ինչու՞ եմ հիմա լաց լինում իմ կյանքին՝ ձեր միջամտության համար։ Ես ԱՄՆ քաղաքացի չե՞մ։ Մենք ծախսել ենք ամերիկացի հարկատուների միլիարդավոր դոլարներ և հազարավոր զինվորներ ենք կորցրել ԻՊ-ի դեմ նախորդ մարտերում, ուրեմն ինչո՞ւմն է ժողովրդի հետաքրքրությունը նոր սկսված պատերազմում։ Չնայած ես քիչ բան գիտեմ արտաքին քաղաքականության մասին, բայց հիշում եմ այն ժամանակը, երբ ընտրություններում ձեր ոչ մի հաղթանակ չի եղել առանց Իրաքից ու Աֆղանստանից մեր զինվորներին ետ վերադարձնելու ու Գուանտանամոյի բանտը փակելու խոստումների։ Այժմ, Օբամա մոտենում է ձեր ժամկետի ավարտը, վերը նշվածներից ոչ մեկին դուք չեք հասել։ Դուք խաբեությամբ առաջնորդում եք մեզ՝ ամերիկյան ժողովրդին, դեպի բաց կրակը[35][36]։

 

Տեսանյութը ավարտվում է զոհի պարանոցին դանակի բարձրացմամբ, որից հետո վերսկսվում են այն կադրերը, որոնցում Սոթլոֆի գլուխն ընկած է նրա մարմնի վրա[38][39]։ Տեսանյութի վերջում գրոհայինը լրագրողի սպանությունը կրկին համարել է ԻՊ-ի դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածների պատասխան[40], բրիտանացի Դեյվիդ Քոութն Հայնեսին անվանելով հաջորդ թիրախ[41]։ Եվ ասելով, որ «Մենք առիթից օգտնվելով՝ կոչ ենք անում այն կառավարություններին, որոնք մտել են Ամերիկայի այս սատանայական դաշինքի մեջ՝ ընդդեմ Իսլամական պետության, նահանջել և մեր ժողովրդին հանգիստ թողնել»[42][43]։

Միջազգային արձագանք խմբագրել

Ֆլորիդայի Պինեկրես քաղաքում բնակվող Սթիվեն Սոտլոֆի ընտանիքը գրեթե անմիջապես տեղեկացավ սպանության մասին, և, ինչպես հաղորդել է նրանց խոսնակ Բարաք Բուֆին, ընտանիքը «սգում է առանձնապես»[44], և որևէ մեկնաբանություն չի լինի[45]։

ԱՄՆ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստն ասել է, որ «առայժմ ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները այս ամբիոնից, բայց մենք լրջորեն ընկալում ենք Իսլամական պետությունից բխող սպառնալիքը»[46], իսկ «թողարկված տեսանյութը շատ մանրակրկիտ վերլուծվելու է»[47]։ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ասել է, որ աշխատանքներ են տարվում տեսանյութը ստուգելու ուղղությամբ՝ հավելելով, «մենք ցավակցում ենք»[37] և «մեր սրտերը Սոթլոֆի ընտանիքի հետ են»[48][49]։ Ավելի ուշ, Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադետ Միխենը հայտնել է, որ «մենք տեսել ենք Իրաքի և Լևանտի իսլամական պետության գրոհայինների կողմից ԱՄՆ քաղաքացու ենթադրյալ սպանության տեսանյութը»։ Հետախուզական հանրությունը աշխատում է հնարավորինս շուտ բացահայտել դրա իսկությունը։ «Եթե տեսանյութը ճշմարիտ է, ապա մենք վրդովված ենք անմեղ ամերիկացի լրագրողի դաժան սպանությունից և խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին։ Մենք տեսանյութի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»[50][51]։ Մի քանի ժամ անց անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը հայտնել է, «որ ԱՄՆ-ի հետախուզական գերատեսչությունն ուսումնասիրել է ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Սոթլոֆի հետ կապված վերջերս հրապարակված տեսանյութը և եկել այն եզրահանգմանը, որ այն իրական է։»[52][53]։

Դրանից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը պետական այցով գտնվում էր Էստոնիայում[54], Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հարգանքի տուրք մատուցեց Սոթլոֆին՝ նրան անվանելով նվիրված և խիզախ լրագրող, իսկ նրա մահը նկարագրելով որպես բռնության սարսափելի ակտ։ Դիմելով Սոթլոֆի ընտանիքին՝ Օբաման ասել է, որ «այսօր մեր երկիրը սգում է նրանց հետ միասին», հավելելով, որ ԱՄՆ-ն երբեք չի մոռանա այդ երկու հրաշալի երիտասարդների դեմ կատարված սարսափելի հանցագործությունը[55], իսկ ԻԼԻՊ-ը կոչնչանա[56]։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ «աշխարհը կրկին տեսավ ԻՊ-ի մարդասպան ահաբեկիչների անըմբռնելի դաժանությունը, երբ մենք տեսանք Սթիվեն Սոթլոֆին՝ ամերիկացի լրագրող, ով լքեց իր տունը Ֆլորիդայում՝ պատմելու համար Մերձավոր Արևելքում խիզախ մարդկանց պատմությունը։ Դա ուժեղ հարված էր, սակայն նրա մարդասպանները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն նրանց պատասխանատվության կենթարկի՝ կարևոր չէ, թե որքան ժամանակ դա կտևի»[57][58]։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնն ասել է, որ «մենք վճռականորեն դատապարտում ենք լրագրող Սթիվեն Սոթլոֆի սպանությունը։ Լրագրողները գիտեն, որ պատերազմ լուսաբանելն ինքնին վտանգավոր է։ Բայց հաշվեհարդար տեսնելը, միայն այն բանի համար որ դու լրագրող ես պարզապես բարբարոսություն է»[59]։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Սոթլոֆի սպանությունը անվանել է «բացարձակ զզվելի, արհամարհելի ակտ»[60], քանի որ ԻԼԻՊ-ի մարտիկները սպառնում են սիրիացիներին, իրաքցիներին, ամերիկացիներին և բրիտանացիներին, քանի որ նրանք չեն տարբերակում մուսուլմաններից, քրիստոնյաներից կամ որևէ այլ հավատքի տեր մարդկանցից», հավելելով, որ «իմ մտքերն ու աղոթքները այսօր երեկոյան Սոթլոֆի ընտանիքի և ընկերների հետ են[61], որոնք գործ ունեն այս սարսափելի և ողբերգական իրադրության հետ։ Մենք աշխատում ենք բրիտանացի ժողովրդին անվտանգ պահելու ուղղությամբ և շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր երկիրն ու մեր ժողովրդին այդ բարբարոսական ահաբեկիչներից»[62]։ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը նշել է, որ Սոթլոֆի մահապատիժը ցույց է տվել ԻՊ-ի «մարդասպան բարբարոսությունը» և, որ խումբը դարձել է սպառնալիք, որին չի կարելի անտեսել»[63]։ Ավելի ուշ նա կառավարության արտակարգ իրավիճակների կոմիտեի՝ «Կոբրա»-ի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, քանի որ տեսանյութում Մեծ Բրիտանիայի քաղաքացի պատանդի սպանության սպառնալիք կա[64][65], որից հետո արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդն ասել է, որ ԻՊ-ի դեմ Մեծ Բրիտանիայի պայքարի ընդհանուր ռազմավարության մեջ ոչ մի փոփոխություն չի լինի[66]։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն ասել է, որ «հերթական անգամ մենք տեսնում ենք բարբարոսական գործողություն, որը ձեռնարկվել է ԻԼԻՊ-ի կողմից, այն արյունռուշտ խելագարների խումբ է։ Նրանց դաժանությունը պարզ է։ Մեր մտքերն այսօր այս շատ դժվար պահին, պետք է լինեն Սթիվեն Սոթլոֆի ընտանիքի և ընկերների հետ»[67]։

Ավելի ուշ, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում, Քեմերոնը, բրիտանացի հպատակին սպանելու սպառնալիքների կապակցությամբ, ասել է.

  G8-ի գագաթնաժողովում ես հանդես եմ եկել առաջարկությամբ՝ միավորվել և ստորագրել համաձայնագիր այն մասին, որ պատանդներ վերցնելու և փրկագին պահանջելու դեպքում մենք չենք վճարելու։ Մեծ Բրիտանիան հավատարիմ է հենց նման քաղաքականությանը։ Ամերիկան աջակցել է նման քաղաքականությանը։ Բայց մենք պետք է կրկնապատկենք ջանքերը և վստահ լինենք, որ այլ երկրներ կհետևեն այդ սկզբունքին[68]։  
Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ամերիկացի լրագրողի սարսափելի ու զզվելի սպանությունը։ Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի սպանությունը Իսլամական պետության ահաբեկիչների կողմից հաստատման դեպքում, նողկալի հանցագործություն է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»[69]։

Եվրոպական Միություն

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է.

  Ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի դաժան սպանությունը ևս մեկ ապացույց է այն բանի, որ ԻՊ-ը վճռական է շարունակելու և տարածելու ահաբեկչական իր ռազմավարությունը։ ԵՄ-ն իր պարտքն է համարում աջակցել ԻՊ-ի միջազգային ջանքերին և բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարներին։ Այս դաժան արարքը, ինչպես և Իսլամական պետության մարդկային իրավունքների այլ խախտումները, վիրավորանք է համաշխարհային ճանաչում ունեցող արժեքների և իրավունքների համար։ ԵՄ-ն աջակցում է Մարդու իրավունքների խորհրդին՝ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար[70]։  
Իրաք

Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիյար Զեբարին ասել է, որ «այս սպանությունը վայրենության և չարիքի օրինակ է, նշելով, որ «այն վկայում է Իրաքի և Արևմուտքի միավորման անհրաժեշտության մասին, քանի որ մենք ունենք ընդհանուր թշնամի, և ամբողջ աշխարհը շարժվում է ճիշտ ուղղությամբ, որպեսզի կանգնեցնի այդ վայրենությունն ու դաժանությունը։ Ամբողջ աշխարհը ԻՊ-ի դեմ է։ Նրանք պետք է պարտվեն, որպեսզի այդ սարսափելի տեսարանները չկրկնվեն»[71]։

Ավստրալիա

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը պատմել է, որ «Սոթլոֆի սպանությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք մաքուր չարության հետ։ Սա զզվելի շարժում է, ոչ միայն համարվում է պարզապես չարիք , այլ այն իրոք չարիք է»[72]։ Իր հերթին Ավստրալիայի արտգործնախարար Բիշոփն ասել է, որ սպանությունն իրենից ներկայացնում է ծանր հանցագործություն և արհամարհական ակտ[73]։

ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ «մենք բոլորս զայրացած ենք Իրաքի լուրերից՝ ԻՊ-ի ձեռքում խաղաղ բնակիչների դաժան սպանությունների մասին,, ներառյալ երեկվա հաղորդումները ևս մեկ լրագրողի գազանաբար գլխատելու մասին»[74]։

Հիշատակ խմբագրել

2014 թվականին Սոթլոֆի անունը հավերժացվել է Վաշինգտոնի լրագրության և նորությունների թանգարանի լրագրողների հուշահամալիրում[75]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Steven_Sotloff
  2. 2,0 2,1 Jack Phillips (2014 թ․ օգոստոսի 19). «Steven Sotloff: Missing TIME Journalist Steven Joel Sotloff Threatened by ISIS in Beheading Video, Report Says (Photos, Video)». The Epoch Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Paul Farrell (19 августа 2014). «Steven Sotloff: 5 Fast Facts You Need to Know». heavy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  4. Raf Sanchez (2 сентября 2014). «Steven Sotloff 'beheaded by Islamic State' - latest». The Daily Telegraph. Վերցված է 2 сентября 2014-ին.
  5. «After James Foley, ISIS beheads another US journalist Steven Sotloff». The Times of India. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Rosa Prince (20 августа 2014). «Steven Sotloff: the American journalist whose life fanatics say is in Obama's hands». The Telegraph. Վերցված է 3 сентября 2014-ին.
  7. 7,0 7,1 Rukmini Callimachi (27 августа 2014). «American Hostage's Mother Issues Appeal to ISIS Leader: Plea to Islamic State for Release of Steven Sotloff». The New York Times. Վերցված է 3 сентября 2014-ին.
  8. «Steven Sotloff, killed by Islamic State, had deep roots in Israel». Times of Israel. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  9. Arian Campo-Flores (2014 թ․ օգոստոսի 21). «Video Reveals Threat to Another American Reporter» (անգլերեն). Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  10. David Harris (20 августа 2014). «UCF VP: Steven Sotloff in 'unspeakably terrible circumstance'». Orlando Sentinel. Վերցված է 3 сентября 2014-ին.
  11. «Beheaded journalist Steven Sotloff held Israeli citizenship». JTA. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  12. Paul Hirschson (3 сентября 2014). «Steven Sotloff, Journalist Beheaded by ISIS, Was Also Israeli Citizen». NBC News. Վերցված է 3 сентября 2014-ին.
  13. «МИД: убитый американский журналист Сотлофф имел гражданство Израиля». ՌԻԱ Նովոստի. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  14. 14,0 14,1 «Islamic State video purports to show beheading of American-Jewish journalist Steven Sotloff». Haaretz. Reuters. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  15. Dustin Volz (2 сентября 2014). «ISIS Can't Silence Steven Sotloff. Here Are His Stories». National Journal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  16. 16,0 16,1 Dan Lamothe (2014 թ․ օգոստոսի 20). «Steven Sotloff, journalist held captive by the Islamic State, went missing in Syria». The Washington Post. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  17. «'Brave and Very Imaginative,' Freelance Journalist Steven Sotloff Spoke of Syria's Perils». The Wall Street Journal. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  18. «Ливийцы экспортируют свою революцию в Сирию». Искусство Войны. 31 августа 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  19. Chelsea J. Carter (2 сентября 2014). «ISIS video shows beheading of American journalist Steven Sotloff». CNN. Վերցված է 3 сентября 2014-ին.
  20. «ISIS claims to have beheaded U.S. journalist». CBS News. 19 августа 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  21. Lucas, Ryan; Jakes, Lara (20 августа 2014). «ISIS threatens to kill 2nd American». Huffington Post. Associated Press. Վերցված է 3 сентября 2014-ին.
  22. Carter, Chelsea J.; Smith-Spark, Laura (20 августа 2014). «U.S defies ISIS threats». CNN. Վերցված է 3 сентября 2014-ին.
  23. «Second US journalist held by ISIS at risk of being executed». Miami News.Net. 23 августа 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  24. «Мать журналиста из США просит исламистов о милосердии». BBC Russian. 27 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  25. «Стивен Сотлофф убит боевиками «Исламского государства»». BBC Russian. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  26. «Появилось видео казни боевиками ИГ еще одного американского журналиста». ՌԻԱ Նովոստի. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  27. «ISIS video appears to show execution of U.S. journalist Steven Sotloff». MSNBC. 2 сентября. Վերցված է 3 сентября 2014-ին.
  28. «Video Claims to Show Beheading of U.S. Reporter Steven Sotloff by ISIS». The New York Times. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  29. Paul Lewis (2 сентября 2014). «Isis video purports to show execution of US journalist Steven Sotloff». The Guardian. Վերցված է 3 сентября 2014-ին.
  30. Bert Brussen and Bas Paternotte (2 сентября 2014). «Video: IS onthoofdt Amerikaanse journalist Steven Sotloff». The Post Online (հոլանդերեն). Վերցված է 3 сентября 2014-ին.
  31. «Isis video claims to show beheading of US journalist Steven Sotloff». The Guardian. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  32. «'I'm back, Obama': ISIS executioner Jihadi John taunts President as he beheads second US journalist, Steven Sotloff . . . and then threatens to kill a Briton next». The Daily Mail. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  33. «Video reportedly shows beheading of reporter Steven Sotloff by ISIS». FOX News. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  34. «ISIS Says It Killed Steven Sotloff After U.S. Strikes in Northern Iraq». The New York Times. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  35. «Журналист Сотлофф перед казнью раскритиковал внешнюю политику Обамы». ՌԻԱ Նովոստի. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  36. «Журналист перед казнью обвинил Обаму во лжи». Lenta.ru. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  37. 37,0 37,1 «ISIL Has Reportedly Beheaded Journalist Steven Sotloff». The Wire. 2 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  38. «US journalist Steven Sotloff executed by ISIS». The New York Post. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  39. «Steven Sotloff 'beheading': British captive shown in Isis video claiming to show death of second US journalist». The Independent. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  40. «Боевики «Исламского государства» обезглавили американского журналиста Стивена Сотлофф». Русская Планета. 2 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  41. Tracy Connor (2 сентября 2014). «ISIS Hostage David Cawthorne Haines Does Security Work for Aid Groups». NBC News. Վերցված է 3 сентября 2014-ին.
  42. «ISIS video shows beheading of American journalist Steven Sotloff». CNN. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  43. «Исламисты казнили второго американского журналиста». Lenta.ru. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  44. «U.S. analyzing video said to show Steven Sotloff's beheading». Los Angeles Times. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  45. «Video purporting to show beheading of journalist Steven Sotloff released online». The Star. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  46. «Белый дом не подтверждает подлинность видео казни журналиста Сотлоффа». ՌԻԱ Նովոստի. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  47. «'Islamic State' video purportedly shows beheading of US reporter Steven Sotloff». Deutsche Welle. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  48. «Video Purports to Show Beheading of US Journalist». ABC News. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  49. «Jen Psaki Spokesperson Daily Press Briefing. Washington, DC. September 2, 2014». Государственный департамент США. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  50. «Video Appears to Show ISIS Execution of Second American Steven Sotloff». ABC News. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  51. «США возмущены казнью журналиста боевиками ИГ, заявили в Белом доме». ՌԻԱ Նովոստի. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  52. «Obama vows to bring Islamic State killers to justice». USA Today. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  53. «Власти США подтвердили подлинность видео с казнью журналиста Сотлоффа». ՌԻԱ Նովոստի. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  54. «ISIS Says It Killed Steven Sotloff After U.S. Strikes in Northern Iraq». The New York Times. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  55. «White House confirms authenticity of ISIS video showing beheading of reporter». FOX News. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  56. «Obama: ISIS killers will not intimidate U.S.». CNN. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  57. «Steven Sotloff. Press Statement John Kerry Secretary of State. Washington, DC. September 3, 2014». Государственный департамент США. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  58. «Керри назвал убийство Сотлоффа «ударом под дых»». ՌԻԱ Նովոստի. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  59. «Комитет защиты журналистов осудил убийство журналиста из США Сотлоффа». ՌԻԱ Նովոստի. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  60. «Islamic State 'kills US hostage'». BBC. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  61. «Islamic State claims to have beheaded American journalist Steven Sotloff». The Washington Post. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  62. «U.K.'s Cameron Calls Killing of U.S. Hostage a Barbaric Murder». The Wall Street Journal. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  63. «British captive being held by Islamic State». BBC. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  64. «Steven Sotloff 'beheading': British captive shown in Isis video which claims to show death of second US journalist». The Independent. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  65. «США: видеозапись убийства журналиста Сотлоффа подлинная». BBC Russian. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  66. «Steven Sotloff beheaded by Islamic State - latest». The Telegraph. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  67. «Isil killers are 'murderous psychopaths' says Theresa May». The Telegraph. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  68. «Кэмерон: ни в коем случае не платить выкуп террористам». Euronews. 3 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  69. «Décapitation de Steven Sotloff: Hollande dénonce "un acte barbare"». Le Point. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  70. «ЕС соболезнует в связи с убийством Сотлоффа». ՌԻԱ Նովոստի. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  71. «Islamic State Video Shows Beheading of US Journalist Sotloff». Voice of America. 2 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  72. «Steven Sotloff beheading video 'abundantly justifies' Australia's involvement in Iraq: Tony Abbott». The Sydney Morning Herald. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  73. «Steven Sotloff 'beheaded' by Islamic State according to new video». News.com.au[en]. 3 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 3 сентября 2014-ին.
  74. «Генсек ООН разгневан казнью американского журналиста Сотлоффа». ՌԻԱ Նովոստի. 3 сентября 2014. Վերցված է 3 сентября 2014-ին.
  75. «Steven Sotloff. Journalists Memorial». Музей журналистики и новостей. Վերցված է 20 июля 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել