Սթիվեն Ջոն Ուիլսոն (անգլ.՝ Steven John Wilson, նոյեմբերի 3, 1967(1967-11-03)[1], Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, մի քանի երաժշտական ծրագրերի հեղինակ, և «Porcupine Tree» ռոք խմբի անդամ։ Բացի կիթառի և ստեղնաշարի վրա նվագելուց, Ուիլսոնը չնայած ինքնուս լինելուն տիրապետում է ուրիշ երաժշտական գործիքների, որոնց թվին են պատկանում ֆլեյտան, ցիմբրալը, բասս կիթառը։ Չնայած դրան նա իրեն չի համարում կիթառահար[2][2]

Սթիվեն Ուիլսոն
Ծնվել էնոյեմբերի 3, 1967(1967-11-03)[1] (56 տարեկան)
Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերպրոգրեսիվ ռոք, Պրոգրեսիվ մետալ, ալտերնատիվ ռոք և փոփ
Մասնագիտությունճարտարագետ, կիթառահար, հնչյունային օպերատոր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, Բազմագործիքավորող, ստուդիական երաժիշտ, կոմպոզիտոր և երաժիշտ
Գործիքներկիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլKscope? և Caroline Records
ԿրթությունCavendish School?
ԱնդամակցությունPorcupine Tree, Blackfield, No-Man?, Storm Corrosion? և Bass Communion?
Կայքstevenwilsonhq.com
 Steven Wilson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սթիվենը մանկուց հետաքրվել է երաժշտությամբ։ Մանկական հասակում նա լսել է Դոննա Սամմեր և Pink Floyd։ Հենց այս կատարողները իր խոսքերով բոլորից շատ են ազդել իր երաժշտական ճաշակի զարգացվածության և ապագա ստեղծագործության վրա։ Երբ լրանում է նրա 12 տարեկանը իր հայրը, որը մասնագիտությամբ ինժեներ֊ելեկտրատեխնիկ էր, քանդեց բազմալիք ձայնարկիչը, որով Սթիվենը հետաքրքրված էր[3]։

15 տարեկանում ստեղնահար Սայմոն Վոկինգի հետ ձայնագրում է իր առաջին «Prayer for the Soul» ալբոմը անվանելով իրենց խումբը Altamont։ Այստեղ նրանք կատարում էին երգեր՝ գրված Ալան Դաֆֆիի բանաստեղծությունների հիման վրա, որոնց տեքստերը հետագայում դառնում են «This Long Sielnce» և «It Will Rain for a Million years» երգի բառերը։

1983 և 1985 թվականներին Ուիլսոնը իր նոր Karma խմբի հետ ձայնագրում է The Joke’s On You և The Last Man To Laugh ալբոմները, որոնք հետագայում վերամշակվում են porcupine tree-ի կողմից։

Կարիերա խմբագրել

 
Zelt Musik Festival 2016 Ֆրայբուրգ, Գերմանիա

1986 թվականին Սթիվենը ստեղծում է «No Man Is An Island (Except The Isle Of Man)» խումբը, որի անվանումը կրճատվում է No-Man։ Այս ծրագրում Ուիլսոնը և նրան միացած Թիմ Բոուենսը կենտրոնանում են սինթի պոպ ժանրի վրա։ Տարիների ընթացքում խումբը հրավիրել է շատ երաժիշտների, որոնց թվին են պատկանում Ռոբերտ Ֆրիպը, Թեո Թրեվիսը։

1 տարի հետո Ուիլսոնը իր նախկին համադասարանցու հետ ստեղծում է պրոգրեսիվ և պսիխոդելիկ ոճով Porcupine Tree խումբը։ Սկսած այդ ժամանակից երկու խմբերը գոյություն ունեն առանձին և զարգանում են զուգահեռ ձայնագրվելով։ 1990-ական թվականների վերջին Ուիլսոնը չի դադարում փնտրել նոր ուղղություններ։ Այդպես առաջացան Bass Communion и Incredible Expanding Mindfuck (IEM) ծրագրերը։ Բացի այդ նա սկսեց մի քանի երգեր թողարկել իր իսկական անունով։ 2001 թվականին Ուիլսոնը ծանոթանում է հրեա երաժիշտ Ավիվ Գաֆենի հետ և ստեղծում նրա հետ Blackfield խումբը։

Լինելով փորձառու պրոդյուսեր Սթիվեն Ուիլսոնը անցկացնում է շատ ժամանակ ուրիշ հայտնի խմբերի ձայնագրության գործում։ Դրանց թվին են պատկանում Opeth, O.S.I., Յոկո Օնո, Orphaned Land, Anathema և այլն[4]։ Նրանց «Fear of a Blank Planet» ալբոմը գրավել է երրորդ տեղը «2007 թվականի ալբոմ» կատեգորիայում Sound & Vision ամսագրի տվյալներով[5]։

 
2005 թվական

2003-ից մինչև 2010 թվականները ընկած ժամանակաշրջանում Սթիվենը թողարկում է CD սինգլների շարք՝ իր սեփական անունից, որը բաղկացած է եղել օրիգինալ կատարումների քավըր տարբերակներից։Սկավառակի մեջ մտնում են կանադացի երգչուհի Ալանս Մորիսենթի, շվեդական ABBA խմբի, բրիտանական The Cure խմբի, կոմպոզիտոր Մոմուսի, Դենովանի երգերը։

Դիսկոգրաֆիա խմբագրել

Altamont

  • 1. 1983 — Prayer for the Soul
  • 2. 2002-Untitled

Karma

  • 1. 1983 - the joke on you
  • 2. 1985- the last man yo laugh

Porcupine tree

  • 1991-On the Sunday of Life
  • 1993-Up the Downstair
  • 1995-The Sky Moves Sideways
  • 1996-Sighnify
  • 1999-Stupid Dream
  • 2000-Lightbulb Sun
  • 2002-In Absentia
  • 2005-Deadwing
  • 2007-Fear of a Blank Planet
  • 2009-The Incident
  • 2022-Closure/Continuation

Bass communion

  • 1998-I
  • 1999-II
  • 1998-Atmospherics
  • 2001-III
  • 2004-Ghosts on Magnetic tape
  • 2005-Indicates Void
  • 2006-Loss
  • 2008-Pactific codex
  • 2008-Molotov and Haze
  • 2009-Chiaroscuro

Cover Version

2003-Cover version «Thank u» Ալանիս Մորիսեթ

2004-Cover version II «The Day before you come» ABBA

2005-Cover Version III «A forest» The Cure

2006-Cover version IV «Tհe Guitar lesson» Մոմուս

2008-Cover version V «Sigh O the times» Պրինց

2010-Cover version VI«Lord of the reedy reaver» Դոնովան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 [1](չաշխատող հղում)
  3. «Porcupine Tree». www.freewilliamsburg.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  4. http://www.swhq.co.uk/guest.cfm
  5. S&V’s Top 10 CDs of 2007, soundandvisionmag.com
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ուիլսոն» հոդվածին։