Սթենֆորդ[3][4][5] (անգլ.՝ Stanford), վիճակագրորոեն մեկուսացված տարածք Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանում (ԱՄՆ)՝ Պալո Ալտոյի հարևանությամբ։ Գրեթե ամբողջովին ներկայացնում է համալսարանական քաղաք, բնակչությունը կազմված է Սթենֆորդի համալսարանի ուսանողներից, ուսուցիչներից և հետազոտողներից։ Համալսարանին կից Թերեյս-Քոլեջի տարածքը Պալո Ալտո քաղաքի մի մասն է կազմում։

Բնակավայր
Սթենֆորդ
անգլ.՝ Stanford[1]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես7,191031 կմ², 7,189763 կմ²
ԲԾՄ95 ֆուտ, 29 մետր
Բնակչություն21 150 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիPDT?, UTC-7 և UTC-8
Հեռախոսային կոդ650
Փոստային դասիչ94305 և 94309
Սթենֆորդ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Սթենֆորդ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Բնակչություն խմբագրել

2000 թվականի մարդահամարի համաձայն՝ Սթենֆորդում բնակվում է 13,315 մարդ (2007 թվականին՝ 13, 315): Սթենֆորդի բնակչությունը մի շարք առումներով տարբերվում է Միացյալ Նահանգների և Կալիֆոռնիայի բնակչությունից իր ուսանողների և ուսուցիչների պատճառով։ Մասնավորապես, Սթենֆորդն ունի աշխատանքային տարիքի բնակչության զգալիորեն ավելի բարձր տոկոս և 18-65 տարեկանների (93%, ամբողջ երկրում՝ 74%) և 5 տարեկանից ցածր երեխաների ցածր տոկոս (3%, ամբողջ աշխարհում՝ 7%): 2007 թվականին Սթենֆորդի բնակչության միջին տարիքը մեկուկես անգամ ցածր էր, քան ամբողջ Կալիֆոռնիայում (22,1՝ 33,3 տարվա դիմաց)։ Սթենֆորդի բնակչության ավելի քան 94 %-ը 25 և ավելի տարեկան է, ունի առնվազն առաջին գիտական աստիճան (երկրի միջինը՝ 24%): Սթենֆորդի ավելի քան մեկ քառորդն ունի ասիական ծագում (միջինը 4%-ից պակաս ԱՄՆ-ում), ավելի քան 25%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս (11 % երկրում)։ Սթենֆորդի արական բնակչության միայն 27%-ն է ամուսնացած, իսկ կանանց՝ 30%-ը, մինչդեռ ԱՄՆ-ում ամուսնացած տղամարդկանց և ամուսնացած կանանց մասնաբաժինը գերազանցում է 50%-ը։

Սթենֆորդի բնակչությունը տարբերվում է ԱՄՆ-ի միջին ցուցանիշներից նաև տնտեսական առումով։ Մասնավորապես, Սթենֆորդում շատ ավելի բարձր է վարձով բնակարաններից օգտվող բնակչության բաժինը, և աղքատության գծից ցածր ապրող բնակչության բաժինը (21%-ը, ԱՄՆ-ի 12%-ի դիմաց), այն դեպքում, երբ միջին հաշվով մեկ շնչին ընկնող եկամուտը (22,443 դոլար) փոքր-ինչ գերազանցում է համանման ազգային ցուցանիշը (21,587 դոլար)։

Քաղաքականություն խմբագրել

Քաղաքական հայացքներով Սթենֆորդի բնակչությունը հարում է դեպի դեմոկրատական կուսակցությունը։ 2002 թվականի տվյալներով՝ բնակչության 54%-ն աջակցում էր դեմոկրատներին և միայն 36%-ն էր աջակցում հանրապետականներին։ 2000 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրողների 56 %-ը քվեարկել էր դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Ալբերտ Գոռի օգտին[6]։

Սպորտ խմբագրել

Հուլիսին անցկացվում է «Bank of the West Classic» կանանց թենիսի մրցաշարը, որը 2009 թվականից պատկանում է Կանանց թենիսի ասոցիացիայի Պրեմիեր մրցաշարերի կատեգորիային։ Խաղերը անցկացվում են կոշտ ծածկույթով բացօթյա կորտերում։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սթենֆորդ «Ափսե»

Սթենֆորդում տեղակայված է Կանորի անվան արվեստի կենտրոնը և Թոմաս Ուելթոնի պատկերասրահը, որը պատմության ֆակուլտետի մաս է կազմում, ինչպես նաև Ռոդենի քանդակների այգին, որը պարունակում է քանդակագործի 200 աշխտանք, ներառյալ՝ «Դժոխքի դարպասներ» և «Կալեի քաղաքացիները» աշխատանքների պատճենները[7][8][9]։

Սթենֆորդի տեսարժան վայրերից է ռադիոաստղադիտակը, որը խոսակցականում կոչվում է պարզապես «Ափսե» (անգլ.՝ The Dish)[8]:

Սթենֆորդի կողքին տեղակայված է Ջասպեր Ռիջ արգելանոցը (անգլ.՝ Jasper Ridge Biological Preserve), որն օգտագործվում է համալսարանի աշխատակիցների և ուսանողների կողմից հետազոտությունների համար[10]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենֆորդ (Կալիֆոռնիա)» հոդվածին։