Սթենլի (ֆր.՝ Mont Stanley), լեռ Աֆրիկայում, Ռուվենզորի լեռնազանգվածի մաս։ Գտնվում է Կոնգոյի դեմոկրատական հանրապետության և Ուգանդայի սահմանին[1]։ Աֆրիկայի երրորդ ամենաբարձր լեռն է։ Բարձրությամբ զիջում է միայն Կիլիմանջարոյին և Քենիային։

Սթենլի լեռ
Տեսակլեռնազանգված
Երկիր Ուգանդա և  ԿԴՀ
ԼեռնաշղթաRwenzori Mountains?
Բարձրությունը ծովի մակարդակից5109 մետր
Բարձրագույն գագաթMargherita Peak?
Պահպանման տարածքՎիրունգայի ազգային պարկ
Տեղագրական քարտեզ

Լեռն անվանակոչվել է հետախույզ և լրագրող սըր Հենրի Մորտոն Սթենլի անունով։ Գտնվում է Կոնգոյի դեմոկրատական հանրապետության և Ուգանդայի սահմանին։ Սթենլին համարվում է այս երկրների ամենաբարձր լեռը։ Մորթոն-Սթենլի լեռը բաղկացած է մի քանի գագաթներից, որոնցից երեքը՝ Մարգարիտան (5,109 մ), Ալեքսանդրան (5,091 մ), Ալբերտը (5,087 մ) գտնվում են ծովի մակերևույթից 5 կիլոմետր բարձրության վրա։ Բարձրությամբ Աֆրիկայի երրորդ ամենամեծ լեռն է Կիլիմանջարոյից (5,895մ) և Քենիայից (5,199մ) հետո։

Երկրաբանորեն, Ռուվենզորի լեռնազանգվածի նման, Սթենլի լեռը նույնպես բաղկացած են բյուրեղային ապարներից։ 1906 թվականին առաջին անգամ իր արշավախմբով լեռան գագաթ է բարձրացել իտալացի լեռնագնաց արքայազն Լուիջի Ամադեոն[2]։ Առաջին ամենաբարձր գագաթը, նա անվանել է Մարգարիտա՝ ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու։

Լեռան 2600 մետր բարձրության վրա տարածվում են արևադարձային անտառները, ավելի բարձր՝ հանդիպում է եղեգնի և հավամրգու թփուտներ, 3800 մետր բարձր բարձրություններում՝ ալպյան մարգագետիններ, 4000 մետրից բարձր՝ մամուռներ և քարաքոսեր։ Լեռը մոտ է գտնվում հասարակածին, գագաթները ծածկված են սառցադաշտերով, որոնց տարածքը տարեցտարի նվազում է։

Լեռան բուսական և կենդանական աշխարհը եզակի է։ Սթենլի լեռը կազմում է Ռուվենզորի ազգային պարկի մի մասը, որը 1994 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[3]։

Լեռ Սթենլին բաղկացած է երկու զույգ գագաթներից և մի քանի ցածր գագաթներից
Գագաթ Մետր Ոտնաչափ
Մարգարիտ 5,109 16,763
Ալեքսանդրա 5,091 16,703
Ալբերտ 5,087 16,690
Սավոյա 4,977 16,330
Ելենա 4,968 16,300
Էլիզաբեթ 4,929 16,170
Ֆիլիպ 4,920 16,140
Մոբիուս 4,916 16,130
Մեծ Ատամ 4,603 15,100

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mount Stanley - Peakbagger.com». peakbagger.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «A Prince of Climbers | VQR Online». www.vqronline.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Dictionary of Geotourism. Singapore: Springer Singapore. 2019 թ․ նոյեմբերի 11. էջեր 530–530. ISBN 978-981-13-2537-3.