Սերվիոս Տուլլիոս (լատին․՝ Servius Tullius) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), ըստ ավանդության Հին Հռոմի վեցերորդ թագավորը (մեր թվարկությունից առաջ մոտավորապես 578-534/533 թվականներ)։ Ծագումով էտրուսկ։ Սերվիոս Տուլլիոսին են վերագրվում պետական կարգի ձևավորմանը նպաստող ռեֆորմները։ Ցենտուրիական ռեֆորմով ցեղային նախկին 3 տրիբուսները (յուրաքանչյուր տրիբուսում սկզբնապես կար 100 տոհմ) փոխարինվել են տերիտորիալ (21) տրիբուսներով, պլեբեյներն ընդգրկվել են հռոմեական համայնքի մեջ։ Հռոմի ամբողջ արական բնակչությունը գույքացենզով բաժանվել է 5 դասի, յուրաքանչյուր դասի որոշակի քանակությամբ ցենտուրիա (հարյուրյակ) է տրամադրել հռոմեական աշխարհազորին և դրան համապատասխան ձայն ստացել ցենտուրիական կոմիտիաներում։ Սերվիոս Տուլլիոսին վերագրվում են նաև կրոնական ռեֆորմներ, Հռոմի պարսպի կառուցումը։ Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմները ծանր հարված հասցրին տոհմական կարգին։

Սերվիոս Տուլլիոս
լատին․՝ Ser.Tullius
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրՀռոմ, Վատիկան
Մահացել էմ. թ. ա. 535 կամ մ. թ. ա. 534
Մահվան վայրՀռոմ, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ
ԱմուսինTarquinia the Elder? և Gegania?
Ծնողներհայր՝ Tullius?, մայր՝ Ocrisia?
Զբաղեցրած պաշտոններՀին Հռոմի արքաներ
ԵրեխաներTullia Minor? և Tullia Major?
 Servius Tullius Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերվիոս Տուլլիոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։