Սերվիլիա (Բրուտոսի մայր)

Սերվիլիա (անգլ.՝ Servilia, մոտ մ. թ. ա. 100[1], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն - մ. թ. ա. 42[2], հավանաբար՝ Հին Հռոմ)[3], Սերվիլիուսների նշանավոր ընտանիքից սերված հռոմեացի մատրոնա, որը հանդիսացել է Քվինտուս Սերվիլիուս Ցեպիոն կրտսերի և Լիվիայի դուստրն ու Կատոն կրտսերի խորթ քույրը։ Ամուսնացել է Մարկոս Հունիոս Բրուտոսի հետ, որից ունեցել է Բրուտոսին․ վերջինս այլոց հետ Սենատում սպանել է Հուլիոս Կեսարին։ Մ․թ․ա․ 77 թվականին առաջին ամուսնու մահից հետո ամուսնացել է Դեցիմուս Հունիոս Սիլանոսի հետ[4][5] և նրանից ունեցել ևս մեկ որդի ու երեք դուստր։

Սերվիլիա
լատին․՝ Servilia
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 100[1]
ԾննդավայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն
Մահացել էմ. թ. ա. 42[2]
Մահվան վայրհավանաբար՝ Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՄարկոս Յունիոս Բրուտոս ավագ[1][1] և Decimus Junius Silanus?[1][1]
Ծնողներհայր՝ Quintus Servilius Caepio?[1][1], մայր՝ Livia?[1][1]
ԵրեխաներՄարկոս Բրուտոս[1][1], Marcus Junius Silanus?, Junia Prima?[1][1], Junia Secunda?[1][1] և Junia Tertia?[1][1]
 Servilia Վիքիպահեստում

Համբավ է ձեռք բերել որպես Կեսարի սիրուհի[6], որին իր որդի Բրուտոսն ու փեսա Գայոս Կասիոս Լոնգինուսը սպանել են մ․թ․ա․ 44 թվականին։ Կեսարի հետ նրա սիրավեպը հանրությանը հայտնի է եղել այն ժամանակվա Հռոմում[6]։ Պլուտարքոսը նշել է, որ նա խենթի պես սիրահարված է եղել Կեսարին[7]։ Այդ սիրավեպը հավանաբար սկսվել է մ․թ․ա․ 59 թվականին Սերվիլիայի երկրորդ ամուսնու մահից հետո[8], թեև Պլուտարքոսը պնդում է, որ այն սկսել է , երբ նրանք դեռ դեռահասներ են եղել[7]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Սերվիլիան պատրիկ էր, որի ժառանգականությունը հետ էր գնում մինչև Գայոս Սերվիլիուս Ահալան[5] և եղել է իր ծնողների ավագ դուստրը։ Ծնողներն ունեցել են ևս երկու զավակ՝ Սերվիլիա կրտսերն ու Գնեուս Սերվիլիուս Ցեպիոնը․ հայրը հավանաբար ավելի վաղ ամուսնությունից ևս մեկ որդի է ունեցել[9]։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Սերվիլիան երեք կամ չորս տարեկան է եղել[10], ու նրա մայրը կրկին ամուսնացել է Մարկոս Պորկիոս Կատոնի հետ։ Այս ամուսնությունից ծնվել են Սերվիլիայի խորթ եղբայր Մարկոս Պորկիոս Կրտսերը և խորթ քույր Պորցիան։

Մայրն ու խորթ հայրը մահացել են նախքան մ․թ․ա․ 91 թվականը, որի արդյունքում Սերվիլիան իր կրտսեր ու խորթ քույր-եղբայրների հետ մեծացել է մորեղբոր՝ Մարկոս Լիվիուս Դրուսոսի տանը․ վերջինս սպանվել է մ․թ․ա 91 թվականին, երբ Սերվիլիան ինը տարեկան էր[10]։ Հարազատ հայրը դարանակալվել և սպանվել է Դրուսոսի մահվանն անմիջապես հաջորդած Դաշնակցային պատերազմի ժամանակ, մորեղբոր մահից ընդամենն ամիսներ անց[10]։ Սրանից հետո Սերվիլիային հավանաբար մեծացրել է կա՛մ մյուս մորեղբայրը[11], կա՛մ մայրական տատիկ Կոռնելիան, կա՛մ հորաքույր Սերվիլիան[12]։ Հասուն տարիքում Սերվիլիան օրինականորեն անկախ է դարձել ու զգալի ունեցվածք ձեռք բերել[13]։

Սերվիլիան մեծ ազդեցություն է ունեցել իր խորթ եղբայր Կատոն կրտսերի վրա[14]․ երեխա ժամանակ վերջինիս կոպիտ ու վայրենի են համարել, որը որոշ առումներով բնութագրում է նաև Սերվիլիային[13]։

Որպես հռոմեական իշխող դասին պատկանող երիտասարդ աղջիկ Սերվիլիան պետք է, որ լավ կրթություն ստացած լիներ։ Նրան հավանաբար սովորեցրել են կարդալ, գրել, երգել, պարել ու որևէ գործիք նվագել[13]։ Հավանաբար նա պոեզիա, էպոսներ ու պատմություն է ուսումնասիրել[13]։

Ամուսնություն և զավակներ խմբագրել

 
Հուլիոս Կեսարի սպանությունից հետո Մարկոս Հունիոս Բրուտոսի թողարկած դինարը

Մ․թ․ա․ 80-ական թվականների սկզբին, 13 կամ 14 տարեկանում ամուսնացել է հետագայում ժողովրդական տրիբուն և Կապուա գավառի հիմնադիր Մարկոս Հունիոս Բրուտոսի հետ։ Մոտավորապես մ․թ․ա․ 85 թվականին ունեցել են մեկ որդի՝ ապագա բռնակալ Մարկուս Հունիոս Բրուտուսին[15]։ Ամուսնությունը Բրուտոսի համար շահեկան էր, քանի որ նա Սերվիլիայի միջոցով ձեռք էր բերել հարստություն, կայունություն և քաղաքական ուժ[13]։ Բրուտոս ավագը դավաճանաբար սպանվել է Պոմպեոսի կողմից՝ մ.թ.ա 77 թվականին Մուտինայում հանձնվելուց հետո[16][15][17]։ Բրուտոս ավագի մահից հետո Սերվիլիայի կապը որդու հետ ամրացել է[13]։ Նա հոգացել է, որ իր ընտանիքը նույնպես որդեգրի իր որդուն[15], որը թույլ էր տալու պահպանել Սերվիլիոս Ցեպիոն անունը[4]։

Հետագայում Սերվիլիան ամուսնացել է Դեցիմուս Հունիոս Սիլանոսի հետ[4], որից ունեցել է երեք դուստր[18]։ Նրա բոլոր դուստրերն ամուսնացել են հայտնի և քաղաքականապես ակտիվ ընտանիքներում[19][Հղում աղբյուրներին]։ Նրա առաջին դուստրն ամուսնացել է Պուբլիոս Սերվիլիոս Վատիա Իսավրիկոսի հետ[13][Հղում աղբյուրներին], երկրորդ դուստրը՝ Մարկոս Լեպիդոսի[13][Հղում աղբյուրներին], իսկ երրորդ դուստրը՝ Գայոս Կասիոս Լոնգինոսի հետ[13][Հղում աղբյուրներին]։ Սերվիլիան լավ կապ ուներ և ինքն էլ նպաստել է այս շահավետ ամուսնություններին[13][Հղում աղբյուրներին]։

Ենթադրվում է, որ կա՛մ Սիլանոսի հետ ամուսնանալուց անմիջապես հետո, կա՛մ դուստրերի ծնունդից հետո սկսվել է Սերվիլիայի տխրահռչակ սիրավեպը Կեսարի հետ[13][Հղում աղբյուրներին]։ Սիլանոսն այդ սիրավեպին դեմ չի եղել[13][Հղում աղբյուրներին]։ Մ․թ․ա․ 59 թվականին վերջինիս մահից հետո Սերվիլիան այլևս չի ամուսնացել[20] և այդպես էլ մնացել է կյանքի մնացած հատվածում[13][Հղում աղբյուրներին]։ Ապրել է որպես անկախ այրի, որը տարբեր հարուստ ազգականներից ստացած ժառանգության շնորհիվ տիրում էր զանազան կալվածքների[21]։

Հարաբերություններ Կեսարի հետ խմբագրել

 
Հուլիոս Կեսարի ժամանակակից հռոմեական քանդակը։

Կեսարը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել ամուսնացած և չամուսնացած կանանց հետ, բայց դրանցից ոչ մեկն այնքան երկարատև ու կրքոտ չի եղել, ինչպես Սերվիլիայի հետ ունեցածը[22][Հղում աղբյուրներին]։ Երկուսի միջև ինտիմ հարաբերությունները հավանաբար սկսվել են մ․թ․ա․ 59 թվականին՝ Սերվիլիայի երկրորդ ամուսնու մահից հետո[8]։ Սիրավեպի մասին հայտնի էր, բայց այդ հարաբերությունների պատճառով Սերվիլիայի հեղինակությունը չի տուժել[13][Հղում աղբյուրներին]։ Ի տարբերություն արիստոկրատական այլ սիրավեպերի, այս մեկը տևել է երկար տարիներ[23]։

Սիրավեպի մասին առաջին անգամ նշվել է 63 թվականին, երբ Կեսարին, ըստ երևույթին, Սերվիլիայի եղբայր Կատոն բռնել է սենատում նրան սիրային նամակ փոխանցելիս[23]։ Կատոն շատ դժգոհ էր՝ իմանալով իր խորթ քրոջ հետ Կեսարի նամակագրության մասին։ Ժամանակակից գիտնականներն օգտագործել են այս դեպքը` ցույց տալու համար Սերվիլիայի և Կեսարի միջև ունեցած կիրքը, նշելով, որ Սերվիլիան Կեսարի հետ հեռահար կապ էր պահպանում վերջինիս բացակայության ժամանակ[22][Հղում աղբյուրներին]։ Սերվիլիայի հավատարմությունը սասանվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ և՛ Կատոն, և՛ Բրուտոսն անցել էին Պոմպեոսի կողմը, չնայած վերջինիս դերին նրա նախկին ամուսնու մահվան մեջ։

Պլուտարքոսը միայն ընդգծել է Սերվիլիայի նվիրվածությունը Կեսարին՝ պնդելով, որ նա խելագարի պես սիրահարված էր նրան[24], բայց լայնորեն ընդունված է, որ Կեսարը խորը սեր է տածել Սերվիլիայի նկատմամբ։ Գիտնականները կարծում են, որ Կեսարի սերն է թույլ տվել սիրավեպին այդքան երկար շարունակվել[22][Հղում աղբյուրներին]։ 59 թվականին իր կոնսուլության ժամանակ Կեսարը, ենթադրաբար, Սերվիլիային նվիրել է վեց միլիոն արծաթադրամ արժողությամբ չափազանց թանկ մարգարիտ[23]։

Նրանց սիրավեպի ընթացքում տարածված խոսակցությունն այն էր, որ Սերվիլիան մարմնավաճառության է ուղարկում իր դստերը Կեսարի մոտ, կամ որ Տերցիան Կեսարի ապօրինի երեխան է[25]։ Որոշ հնագույն աղբյուրներ վկայակոչում են հավանականությունը, որ Կեսարը Բրուտոսի իրական հայրն է եղել[7], թեև Կեսարն ընդամենը 15 տարեկան է եղել, երբ ծնվել է Բրուտոսը։ Հին պատմաբանները թերահավատորեն են վերաբերվել այս հնարավորությանը և «ընդհանուր առմամբ, հիմնվելով ժամանակագրության վրա, գիտնականները հերքել են այն հավանականությունը, որ Բրուտոսը Սերվիլիայի և Կեսարի ապօրինի զավակն էր»[8][26][27]։ Թերևս Սերվիլիային վիրավորելուց խուսափելու ցանկությունից ելնելով՝ Կեսարը հրամայել է չվնասել Բրուտոսին Ֆարսալոսում Պոմպեոսին պարտության մատնելուց հետո[28]։

Երբ մ․թ․ա․ 45 թվականին Սերվիլիայի որդի Մարկուս Յունիուս Բրուտուսը բաժանվել է իր կնոջից՝ Կլաուդիայից, Կատոյի դստեր՝ Պորցիայի հետ ամուսնանալու համար, նա հավանություն չի տվել, քանի որ կարևոր դեր էր ունեցել այդ ամուսնության կազմակերպման գործում, նաև չի համաձայնել իր խորթ եղբայր Կատոնի հակակեսարական դիրքորոշման հետ[29]։ Հնարավոր է, որ Սերվիլիան խանդել է այն սիրո համար, որը Բրուտուսը ցույց էր տալիս իր նոր հարսնացուին[30]։ Նույն տարում ավելի ուշ Կեսարը նրա որդուն նշանակել է քաղաքային պրետոր[31]։

Կեսարի մահից հետո խմբագրել

Մ․թ․ա․ 44 թվականին դավադրության միջոցով Կեսարին սպանելուց հետո, որում ընդգրկված էին Սերվիլիայի որդի Բրուտոսն ու փեսա Գայոս Լոնգինոսը, դավադիրները հավաքվել են Սերվիլիայի տանը։ Անհավանական է, որ վերջինս որևէ բան իմացած լիներ դավադրության մասին, քանի որ մինչ Կեսարի մահը լավ հարաբերություններ է ունեցել նրա հետ, բայց անկախ դրանից նա աշխատել է պաշտպանել իր հարազատներին վերահաս քաղաքական փոթորիկից[32]։ Բացի Սերվիլիայից հանդիպմանը ներկա են եղել նաև Պորցիան ու Հունիա Տերցիան[33]։

Սերվիլիան շատ է աշխատել մ.թ.ա. 44 թվականին՝ ապահովելու իր ընտանիքի անվտանգությունը ինչպես սենատի ժողովներին մասնակցելով, այնպես էլ այդ ժողովների քննարկումներին մեծ ներդրումներ ունենալով։ Ցիցերոնի նամակները մանրամասնում են սենատի այլ հանդիպումների մասին, որոնք Սերվիլիան հրավիրել էր քննարկելու, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որոնք կպաշտպանեն իր որդուն և փեսաներին։ Ցիցերոնը նրան նկարագրել է որպես «նյարդային տիկին», որը կարելի է հասկանալ որպես «քաղաքականապես զգուշավոր»[19][Հղում աղբյուրներին]։

Սերվիլիայի կարծիքները հաճախ ավելի բարձր են գնահատվել, քան Ցիցերոնի կարծիքները ազատագրողների հանդիպումների ժամանակ։ Քանի որ կանայք չեն կարողացել պաշտոն զբաղեցնել կամ քվեարկել, Սերվիլիան իր քաղաքական ջանքերը կենտրոնացրել է իր դուստրերի համար ռազմավարական ամուսնությունների և որդու՝ Բրուտոսի քաղաքական կարիերան ստեղծելու վրա[14][Հղում աղբյուրներին]։

Քաղաքում կյանքին վտանգ սպառնացող անկարգությունների պատճառով նրա որդին՝ Բրուտոսը, կարողացել է 10 օրից ավելի մայրաքաղաքից հեռանալու հատուկ արտոնագիր ստանալ և մեկնել Լանուվիում գտնվող իր կալվածքներից մեկը՝ Հռոմից 20 մղոն դեպի հարավ-արևելք[34]։ Մայիսի կեսերին Անտոնին առաջարկել է վերառաջադրել Բրուտոսին և Կասիուսին իրենց գավառներից՝ Ասիայում և Սիցիլիայում հացահատիկ գնելու դիմաց[35]։ Բրուտոսի տանը հանդիպում է եղել, որին մասնակցել են Ցիցերոնը, Բրուտոսն ու Կասիուսն իրենց կանանց հետ ու Բրուտոսի մայրը։ Հանդիպմանը Կասիուսը հայտարարել է Սիրիա գնալու իր մտադրության մասին, իսկ Բրուտոսը ցանկացել է մեկնել Հռոմ, բայց ի վերջո մեկնել է Հունաստան[36]։

Մ․թ․ա․ 43 թվականի հուլիսին Սերվիլիան խորհրդակցական ժողով է հրավիրել, որում քննարկվել են Բրուտոսի և Կասիուսի հնարավոր վերադարձը աքսորից, որը բացահայտ ձևով ցույց է տալիս, թե ինչպես է կինը վերահսկել ժողովներ այն ժամանակաշրջանում[13][Հղում աղբյուրներին]։

Հետագա կյանք խմբագրել

Չնայած դավադիրների հետ ունեցած իր կապին՝ իր երկարամյա ընկեր Տիտոս Պոմպոնիուս Ատտիկուսի պաշտպանության շնորհիվ[3] Սերվիլիան խուսափել է Երկրորդ եռապետության հաշվեհարդարներից։ Բրուտոսի մահից հետո որդու մոխիրը նրան է ուղարկել Անտոնիոսը Ֆիլիպպիից[37]։

Շատ քիչ բան է հայտնի Սերվիլիայի կյանքի մասին Բրուտոսի մահից հետո։ Նա հավանաբար մահացել է բնական պատճառներից մ․թ․ա․ 27 և 23 թվականների միջև[13][Հղում աղբյուրներին]։ Նրա կրտսեր դուստրը՝ Հունիա Տերցիան, ավելի երկար է ապրել, քան Օգոստոսը և ըստ Տակիտուսի՝ ունեցել է սքանչելի թաղման արարողություն, որը վառ է պահել Բրուտոսի ու Կասիուսի հիշատակը[38]։

Ամուսնություն և զավակներ խմբագրել

  • Մարկոս Հունիոս Բրուտոս
  • Դեցիմուս Հունիոս Սիլանոս, կոնսուլ, մ․թ․ա․ 62 թվական
    • Մարկոս Հունիոս Սիլանոս, կոնսուլ, մ․թ․ա․ 25 թվական
    • Հունիա Պրիմա (ամուսնացել է Պուբլիոս Սերվիլիոս Վատիա Իսավրիկոսի հետ)[39]
    • Հունիա Սեկունդա (ամուսնացել է ապագա տրիմուվիր/եռապետ Մարկոս Լեպիդոսի հետ)[39]
    • Հունիա Տերցիա (ամուսնացել է Գայոս Կասիոս Լոնգինոսի՝ Հուլիոս Կեսարի մեկ այլ նշանավոր մարդասպանի հետ)[39]։

Պատկերումներ մշակույթում խմբագրել

Գրականություն խմբագրել

Սերվիլիան Ջոն Դրայդենի պոեմի գլխավոր հերոսուհին է[40]։ Հորինված Սերվիլիան հայտնվում է Կոն Իգգուլդենի «Կայսր» վիպաշարքում, որտեղ նա պատկերված է որպես կուրտիզանուհի։ Քոլին Մաքքալոուի «Հռոմի տիրակալները» շարքի հերոսուհիներից մեկն է Սերվիլիան[41]։

Հեռուստատեսություն և կինո խմբագրել

Ամերիկյան HBO կաբելային հեռուստացանցի 2005 թվականի «Հռոմ» հեռուստասերիալում Սերվիլիայի գեղարվեստական տարբերակը եղել է գլխավոր հերոսների թվում, որը մարմնավորել է Լինդսի Դունկանը[42]։ Սերիալում Սերվիլիան ներկայացվել է որպես Կեսարի սպանությունը հրահրող դերակատար, մինչդեռ պատմականորեն դա ապացուցված չէ[32]։ Նմանատիպ Սերվիլիայի կարելի է հանդիպել 2005 թվականի «Կայսրություն» մինի սերալում, որտեղ նրան մարմանվորել է Թրուդի Ստայլերը[43]։ Նատալի Մեդլոքը մարմանվորել է Սերվիլիային 2018 թվականի Netflix-ի «Հռոմեական կայսրություն» հեռուստատեսային վավերագրական սերիալում[44]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Digital Prosopography of the Roman Republic
  2. 2,0 2,1 2,2 https://data.bnf.fr/fr/17842953/servilia_caepionis/
  3. 3,0 3,1 Flower, 2021, "Later Life" para 1
  4. 4,0 4,1 4,2 Tempest, 2017, էջ 25
  5. 5,0 5,1 Flower, 2021, "Family"
  6. 6,0 6,1 Flower, 2021, "Affair with Julius Caesar"
  7. 7,0 7,1 7,2 Plutarch, Life of Brutus, 5.2
  8. 8,0 8,1 8,2 Tempest, 2017, էջ 102
  9. Ancient society. Vol. 15–18. Université catholique de Louvain: Katholieke Universiteit te Leuven. 1984. էջ 98.
  10. 10,0 10,1 10,2 Flower, 2021, "Early Life" para 1
  11. Flower, 2021, "Early Life" para 2
  12. Treggiari, Susan (2019). Servilia and her family (1st ed.). Oxford. էջ 47, 62. ISBN 978-0-19-186792-7. OCLC 1078417506.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 Treggiari, Susan (2019). Servilia and her family (1st ed.). Oxford. ISBN 978-0-19-186792-7. OCLC 1078417506.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. 14,0 14,1 Hallett, Judith P. (2016). Fathers and daughters in roman society. Princeton University Press. ISBN 978-0-691-64013-6. OCLC 938369849.
  15. 15,0 15,1 15,2 Flower, 2021, "Marriages" para 1
  16. Tempest, 2017, էջ 24
  17. Plutarch, Life of Pompey, 16.4
  18. Flower, 2021, "Marriages" para 2
  19. 19,0 19,1 Osgood, Josiah (2014 թ․ հունիսի 23). Turia: a Roman woman's civil war. ISBN 978-0-19-983238-5. OCLC 1101749731.
  20. Tempest, 2017, էջեր 102, 238
  21. Flower, 2021, "Marriages" para 4
  22. 22,0 22,1 22,2 Goldsworthy, Adrian. Caesar: Life of a Colossus. OCLC 1091208464.
  23. 23,0 23,1 23,2 Flower, 2021, "Affair with Julius Caesar" para 2
  24. Plutarch, Life of Brutus, 5.1
  25. Flower, 2021, "Affair with Julius Caesar" para 3
  26. Syme, Ronald (1960). «Bastards in the Roman Aristocracy». Proceedings of the American Philosophical Society. 104 (3): 326. ISSN 0003-049X. JSTOR 985248. «Chronology is against Caesar's paternity.»
  27. Syme, Ronald (1980). «No Son for Caesar?». Historia: Zeitschrift für Alte Geschichte. 29 (4): 426. ISSN 0018-2311. JSTOR 4435732. «Caesar is excluded by plain fact».
  28. Plutarch, Life of Brutus, 5.1
  29. Flower, 2021, "Marriages" para 3
  30. Cic. Att. 13. 22
  31. Tempest, 2017, էջ 76
  32. 32,0 32,1 Flower, 2021, "Affair with Julius Caesar" para 4
  33. Parnell, Joan-Arnette (2018 թ․ օգոստոսի 3). Representations of the Mother-in-Law in Literature, Film, Drama, and Television. ISBN 9781498569071.
  34. Tempest, 2017, էջեր 116–7
  35. Tempest, 2017, էջ 132
  36. Tempest, 2017, էջ 133
  37. Tempest, 2017, էջեր 208–9
  38. Flower, 2021, "Later Life" para 2
  39. 39,0 39,1 39,2 Cadoux, Theodore John; Badian, Ernst (2005). «Servilia». In Hornblower, Simon; Spawforth, Antony (eds.). Oxford Classical Dictionary (3rd ed.).
  40. Dryden, John; Hopkins, David (1995). The Poems of John Dryden: 1693-1696. ISBN 9780582423848.
  41. McCullough, Colleen (1997 թ․ փետրվարի 1). Caesar's Women. Avon. ISBN 978-0-380-71084-3.
  42. «Rome - this autumn on BBC TWO - press pack phase two». BBC. 2005 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  43. Brooks, Tim; Marsh, Earle F. (2009 թ․ հունիսի 24). The Complete Directory to Prime Time Network and Cable TV Shows, 1946-Present. Random House Publishing Group. էջ 420. ISBN 9780307483201.
  44. Cloutier, Jean Francois (2018 թ․ հուլիսի 28). «L'Empire romain saison 2: Roman Empire – Master of Rome arrive sur Netflix». TVQC (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել

Ժամանակակից աղբյուրներ

Հնագույն աղբյուրներ

  • Lives of the Twelve Caesars|Suetonius, Julius Caesar 50
  • Plutarch (1918) [2nd century AD]. Life of Brutus. Vol. Parallel Lives. Translated by Perrin, Bernadotte. Loeb Classical Library. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  • Plutarch (1917) [2nd century AD]. Life of Pompey. Vol. Parallel Lives. Translated by Perrin, Bernadotte. Loeb Classical Library. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  • Appian, Civil Wars
  • Cicero, Letters F 12.7, A 14.21, A 15.11, A 15.12
  • Cornelius Nepos, Atticus

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերվիլիա (Բրուտոսի մայր)» հոդվածին։