Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերվալ (այլ կիրառումներ)
Սերվալ
Սերվալ
Սերվալ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ենթակարգ Feliformia
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ենթաընտանիք Փոքր կատուներ (Felinae)
Ցեղ 'Leptailurus'
Տեսակ Սերվալ (L. serval)
Միջազգային անվանում
Leptailurus serval
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սերվալ (Leptailurus serval), կատվազգիների ընտանիքի մանր կաթնասուն։

Բնութագիրը խմբագրել

Սերվալը բավականին բարեկազմ, երկար ոտքերով, միջին չափի կատվազգի է։ Մարմնի ընդհանուր երկարությունը 80-141 սմ է պոչի հետ, բարձրությունը ուսերից 40-57 սմ է, իսկ գլխից 40-ից կամ 50—68 սմ, կենդանի զանգվածը՝ 10-21 կգ արուներ, 8-16 կգ էգեր, արուները կարող են հասնել առավելագույնը մինչև 23 կգ։ Սերվալը ի տարբերություն բոլոր կատվազգիների՝ ունի երկար ոտքեր և մեծ ականջներ։ Պոչը կարճ է՝ 20-42 սմ, դունչը, կուրծքը և փորի հատվածը սպիտակ են։ Ականջների արտաքին շերտը սև է՝ դեղին կամ սպիտակ բծերով։ Տարբեր տարածքներում ապրող կենդանիներն ունեն տարբեր բնորոշում. չորային տարածքներում ապրողներն ունեն խոշոր պտերով բաց գույնի մազածածկ, իսկ անտառային սերվալները ավելի մուգ են։

Տարածումը և բնական միջավայրը խմբագրել

Տարածված է Աֆրիկայում՝ բացառությամբ Սահարա անապատի։ Ապրում է 1000-3100 մ բարձրությունում։

Վարքը խմբագրել

Սերվալը հիմնականում գիշերային կենդանի է։ Որսի ամենաակտիվ շրջանն առավոտյան և երեկոյան է։ Վարում է միայնակ կյանք։ Վտանգի դեպքում թաքնվում է կամ նախընտրում է վազել, երբեմն՝ մագլցում ծառերի վրա։

Սննդակարգը խմբագրել

Հիմնական որսը հանդիսանում են կրծողները, նապաստակները, փոքր այծքաղներ, այծյամները, ինչպես նաև փասիանները, ֆլամինգոները և այլն։

Բազմացումը և կյանքի տևողությունը խմբագրել

Հղիությունը տևում է 65-77 օր։ Ունենում է 2-3 ձագ՝ 200-400 գ։ Մայրը կաթով կերակրում է մինչև 5 ամիս։ Էգ ձագերը մոր հետ ապրում են ավելի երկար, քան արուները։ Սեռահասուն են դառնում 18-24-րդ ամսում։ Սերվալ կատուները ապրում են սովորաբար 14-20 տարի։

Պահպանման կարգավիճակը խմբագրել

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում «Քիչ վտանգված» կարգավիճակով։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերվալ (կատու)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերվալ (կատու)» հոդվածին։

Սա անավարտ հոդված է կենդանու մասին ։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն, պարզապես այս բարցարձակապես ու ընդհանրապես ենթակա չի ջնջմանը։

Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։