Սերուցք, ամբողջական կաթից ճարպային մասնաբաժինը զտելու միջոցով ստացվող կաթնամթերք։

Սերուցք
Ենթատեսակկաթնամթերք
 Cream Վիքիպահեստում
Շշալցված սերուցք

Նախքան զտիչների հայտնագործումը՝ սերուցք ստանում էին՝ իրենց ստորին մասում ծորակ ունեցող հատուկ տարաների մեջ պարզանի կաթը լցնելով։

Ընդհանուր առմամբ սերուցքը և թթվասերը դրանք պարզանի կաթի վերին շերտն են, տարբերվում են միայն ստացման եղանակով։ Թարմ վիճակում սերուցքն օգտագործելու համար այն արտադրում են փաթեթավորված տարբերակով, որը, որպես կանոն, պարունակում է 10-20 % ճարպեր՝ սովորական սերուցքի դեպքում, և 35 %՝ յուղոտ սերուցքի դեպքում, և շուկա է մտնում պաստերիզացված տարբերակով։ Շուկայում կարելի է հանդիպել նաև պահածոյացված և չոր սերուցքների, որոնց օգտագործման պայմանները և կանոնները ներկայացված են ապրանքանիշի վրա։ Ճարպերի մեծ քանակության շնորհիվ սերուցքը համարվում է բավականին սննդարար մթերք։ Այն պարունակում է նաև 3,5 % սպիտակուցներ, 4,3 % ածխաջրեր, հանքային աղեր և վիտամիններ (A, E, B1, B2, C, PP և այլն)։

Սերուցքն օգտագործում են թթվասեր և կարագ, ինչպես նաև տարատեսակ խոհարարական արտադրանքներ պատրաստելիս։ Սերուցքը ներառված է որոշ ապուր-խյուսերի, սոուսների, քաղցր ուտեստների և հրուշակեղենի արտադրության մեջ։ Յուղային սերուցքը հեշտ և արագ հարվում է՝ դառնալով թանձր փրփուր և առավելապես կիրառվում է քաղցր ուտեստների և հրուշակեղենի արտադրության մեջ։

Բուսական սերուցք խմբագրել

 
Սերուցքով նեկտարին

Սննդի արդյունաբերության մեջ կիրառվում է պահպանման երկար ժամկետ ունեցող բուսական սերուցքը, որը բնական սերուցքին է փոխարինում։ Այն ստացվում է բուսական ճարպերից (ավելի հաճախ գործածում են կոկոսի, արմավի միջուկի յուղը)։ Խառնուրդի բաղադրության մեջ, այնուամենայնիվ, մտնում են կաթնային սպիտակուցներ (առավելապես՝ նատրիումի կազեին), որոնք իրենց հատկանիշների շնորհիվ զանգվածին հաղորդում են բնական սերուցքի համ, գույն և բուրմունք։ «Բուսական սերուցքի» մեջ մտնում են նաև թթվայնության, միասեռության, բուրմունքի և գունային[1] կարգավորիչներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сухие сливки на основе растительных жиров». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Գրականություն խմբագրել

Сливки // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերուցք» հոդվածին։